ՔԿՀ-ների պատժողական քաղաքականությունը իր տեղը զիջում է վերասոցիալականացման ծրագրերին․«Արթիկ» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Լեվոն Հովհաննիսյան

Հանդիպում

ՔԿՀ-ներում ներդրված վերասոցիալականացման ծրագրերի արդյունավետության, արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերի նկատմամբ կալանավորված  եւ դատապարտված անձանց ներգրավվածության, հնուց եկած արատավոր բարքերի վերացմանը ուղղված գործուն քայլերի մասին եւ ոչ միայն զրուցել ենք ՀՀ ԱՆ  «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ․

-«Արթիկ» ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնում եմ 2024․-ի մայիս ամսից։ Պաշտոնս զբաղեցնելու պահին կալանավորված անձանց եւ դատապարտված անձանց քանակը մոտ 200 էր, այս պահին նրանց թիվը հասնում է 232-ի (106 կալանավորված, վեց ցմահ ազատազրկված, 116 դատապարտված,  որոնք դասակարգվում են բարձր, միջին եւ ցածր անվտանգային գոտում):  Դատապարտված անձանց հիսուն տոկոսը կրկնակ հանցագործներ են։

Պաշտոնավարմանս ութ ամիսների ընթացքում ինքս ականատես եմ եղել եւ լինում ոչ միայն «Արթիկ» ՔԿՀ-ում, այլ ողջ համակարգում իրականացվող բարեփոխումների՝ ի նպաստ կալանավորված եւ դատապարտված անձանց։  Այսօր ՀՀ Քրեական օրենսդրության նպատակները  առավել քան միտված են կալանավորված  եւ դատապարտված անձանց վերասոցիալականացման, նրանց իրավահպատակ վարքագծի ձեւավորմանը, նոր հանցագործությունների կանխմանը։  ՔԿՀ-ների պատժողական քաղաքականությունը իր տեղը զիջում է վերասոցիալականացմանը միտված տարբեր միջոցառումներին։ Վերասոցիալականացման ծրագրերում ընդգրկված դատապարտյալների մոտ ձեւավորվում է դրական վարքագիծ, ինչը հանգեցնում է դատապարտյալների սոցիալական վերաինտեգրմանը եւ վերականգնմանը։ Վերասոցիալականացման ծրագրերի շնորհիվ դատապարտյալները իրենք են ներգրավվում ՔԿՀ-ում իրենց կենցաղային պայմանները լավացնելուն միտված տարբեր բարեկարգման աշխատանքներին, այդ կերպ արհեստ ձեռք բերում՝ արդեն ազատության մեջ որպես օրինապահ քաղաքացի դրսեւորվելուն միտված։ 

-Պարոն Հովհաննիսյան, հեշտությա՞մբ են ներգրավվում կալանավորված եւ դատապարտված անձիք վերասոցիալականացման ծրագերերին։

-Սկզբում շատ դժվար էին ընդգրկվում, անգամ դասընթացներին համոզելով, անհատական զրույցների միջոցով էինք ներգրավում, բայց պատկերը փոխվեց, երբ նրանց ընդգրկեցինք վարձատրվող  շինարարական աշխատանքների ցուցակում։ Սկսեցինք ընտրություն կատարել՝  լավ, միջին, վատ մասնագետի միջեւ։  Հիմա արդեն վերասոցիալակացման ծրագրին ընդգրվելու հերթ է գոյացել, ինչը ողջունելի փաստ է։ Առաջիկայում ՔԿՀ-ի նախկին ճաշարանի շենքում նախատեսվում եվրոպատուհանների արտադրամաս ստեղծել, որը առաջին հերթին կծառայի հիմնարկի դուռ-լուսամուտները բարեկարգելուն։

-Վաղուց կարծրացած տեսակետ կա, որ չի կարող ՔԿՀ-ում չլինել «զոն նայող»։ Կխնդրեի, որպես հիմնարկի ղեկավար փարատել տարածված տեսակետը։

- Դուք ճիշտ նշեցիք, դա հնուց եկած կարծրատիպ է,  վստահաբար կարող եմ ասել, որ այսօր չկա նման հասկացողություն, կան իհարկե հարգանք վայելող անձիք ընդհանուր դատապատյալների մեջ, բայց իրենք չեն կարող դիտարկվել, որպես «զոն նայող»։ Ավելին ասեմ, այսօր ՔԿՀ-ում  իսպառ բացակայում է նաեւ, այսպես ասած, նորից հնուց եկած խումարբազություն կոչվածը։ 

Վերադառնալով Ձեր հարցին մեկ ակնառու օրինակ բերեմ․ Մենք ունեցել ենք դատապարտյալ, ում այսօր էլ ընկալում են որպես «զոն նայող», հանցածին բնութագրող դատպարտյալ,  բայց ինքը դատարանի միջոցով ապացուցեց, որ ինքը կապ չունի իրեն վերագրող հատկանիշների հետ։ ՔԿՀ-ում չկա մեկը ով ունի արտոնյալ կարգավիճակ, եթե մեկին կարելի է, ուրեմն բոլորին է կարելի, եթե չի կարելի, ուրեմն՝ բոլորին չի կարելի։

-Եվ վերջում, զբաղեցնելով այսչափ պատասխանատու հիմնարկի պետի պաշտոնը, ինչպե՞ս եք կարողանում արդարացիորեն, այսպես ասած, թացը չորից տարբերակել։ Ունե՞ք նշանաբան, որով առաջնորդվում եք այս պաշտոնում։   

-Շնորհակալ եմ հարցի համար, լինելով նախկին զինվորական ես ինչպես նախկինում, այնպես էլ այսօր առաջնորդվում եմ անփոփոխ՝ հավասարության եւ արդարության սկզբունքով։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում