Կիեւում այն համոզմունքը կա, որ ի դեմս Կառլսոնի, Թրամփն է Զելենսկուն անվանում բռնապետ, եւ ոչ հենց այնպես (Տեսանյութ)

Վերլուծություն

Ըստ ուկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրի, մտքերը, որոնք հնչեցրել է հայտնի լրագրող Թակեր Կարլսոնը` բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ զրույցում, Կիեւում ծայրահեղ ծանր մտորումներ են առաջացրել:

Այսպես, Կառլսոնը նախ հետեւյալն է փաստել: 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ԿՀՎ-ի հովանավորած հեղաշրջում: Դա եւ հաջորդած իրադարձությունները «դժվար թե կարելի է անվանել ժողովրդավարական գործընթաց»: Ըստ այդմ, Ղրիմը սեփական կամքով որոշեց, որ չի մնա Ուկրաինայի կազմում: Ընդ որում, Ղրիմը 300 տարի եղել է Ռուսաստանինը: Բայց, անկախ ամեն ինչից, Ռուսաստանը ամենամեծ միջուկային տերությունն է, ԱՄՆ-ն պարզապես չի կարող հաշվի չառնել այդ փաստը: Առավել եւս, որ Ռուսաստանը կարող է դաշինք կազմել Չինաստանի հետ, որը կդառնա ամենաուժեղ ռազմական եւ տնտեսական միավորն աշխարհում:

Ահա, այս համատեքստում, Կալսոնը Զելենսկում անվանեց բռնապետ, իսկ նրան աջանցողներին` բռնապետի հովանավորներ: Բրիտանացի լիագրողը փորձեց հակազդել, թե այդպես չէ, սակայն Կառսոնը բառացիորեն նրան ջախջախեց, թե Զելենսկին չընտրված ղեկավար է. «Նրանք անտեսում են ընտրությունները, քանի որ այնտեղ իշխանության մեջ է Զելենսկի անունով բռնապետը։ Դուք աջակցում եք բռնապետին։ Ձեր կառավարությունը աջակցել է բազմաթիվ բռնապետերի։ Նույնը, ինչ իմը: Սա փաստ է։ Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդները շատ քիչ են: Երբեմն նույնիսկ մեր ղեկավարները լիովին ժողովրդավարական ճանապարհով չեն ընտրված, գիտեք: Դրա համար ես չեմ սիրում բարոյական անհեթեթություններ, որոնք գործում են մեկ ուղղությամբ։ Հետո մենք ասում ենք, որ մենք դեմոկրատիայի կողմն ենք, իսկ նա Չերչիլն է... Նա չի ընտրվել։ Նա կառավարում է ուժով։ Նա կառավարում է զենքի ուժով։ Նա սպանում է իր հակառակորդներին։ Նա նաև արգելեց կրոնական դավանանքը։ Նա արգելեց լեզվի խումբը։ Ինձ համար այս ամենը թվում է բռնապետության բնորոշ գծեր: Այժմ նա ունի բրիտանական հետախուզական ծառայությունների աջակցությունը։ Բայց դա չի նշանակում, որ նա բռնապետ չէ»։

Ըստ ուկրաինական աղբյուրի, Կիեւի համար այհստեղ հիմնական խնդիրն այն չէ, որ մի լրագրող այդպես է բնորոշում Զելենսկում: Այլ, որ այդ լրագրողն ունի ԱՄՆ նախագահի մերձավորի համարում.

«Կիեւում վստահ են, եւ միգուցե միանգամայն տեղին, որ այն մտքերը, որոնք «պատահաբար» հնչեցնում է Կառլսոնը, այդքան էլ պատահական չեն: Նա շատ խելացի մարդ է եւ, անշուշտ, քաջ գիտակցում է, որ իր ամեն մի խոսքը կարող է ընկալվել, որպես Թրամփից եկող ազդակ, եւ ներկա թեժ փուլում իրեն ավելորդություններ թույլ չի տա, ինչքան էլ, որ պաշտոնապես Թրամփի թիմում չէ: Բայց եթե անգամ այդպես չէ, մեկ է, Կիեւում միանգամայն տեղին վստահ են, որ Կառլսոնը հնչեցնում է այնպիսի մտքեր, որոնք գերիշխող են Թրամփի թիմում: Բայց, ավելի հավանական են համարում, որ Կառլսոնը հենց այնպես չէ, որ որոշեց խոսել Զելենսկու բռնապետ եւ չընտրված լինելուց, ինչը, ի դեպ, մշտապես կրկնում է նաեւ Մոսկվան` բացատրելով, որ չընտրված լիդերի հետ բանակցելն անիմաստ է, ինչը Թրամփը հաշվի չառնել չի կարող: Այսինքն, Թրամփը Մոսկվայի ասում է` պետք է գործարք կնքենք: Իսկ Մոսկվան հիմնավորում է` իսկ ո՞ւմ հետ, մեկի, ով ըստ հենց իրենց օրենսդրության, երկրի նախագահը չէ՞: Ու սրան պատասխանելու բան Թրամփը պարզապես չունի. նրա իրավաբանները եւս ուսումնասիրել են Զելենսկու կարգավիճակի թեման եւ եկել հենց նույն եզրակացության:

Եվ այն, որ Կառլսոնի այդ հայտարարություններն ի հայտ եկան հենց այն պահին, երբ Թրամփը հայտարարեց, որ Մոսկվայի հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, ապա Բանկովայայում այն համոզմունքը կա, որ ի դեմսկ Կառլսոնի, հենց Թրամփն է Զելենսկուն անվանում բռնապետ եւ չընտրված: Այսինքն, բավական է, որ Զելենսկին եւս մեկ քայլ շեղվի Թրամփի եւ Մոսկվայի այդ ինտենսիվ բանակցային գոևծընթացից, որ Վաշինգտոնն արդեն պաշտոնապես Զելենսկուն կհայտարարի ժամկետանց եւ իշխանությունն ուզուրպացրած անձ: Իսկ դրանից հետ տեսնենք, թե Եվրոպան կհամարձակվի՞ անգամ բարեւ տալ մեկին, ով ԱՄՆ-ի համար ընդամենը իշխանությունը բռնությամբ պահեղ մեկն է:

Այսպիսով, Բանկովայայում այն մտքին են, որ սա Սպիտակ տանից եկած ուղիղ հրահանգ է` վերջ են տալիս տարբեր խաղերին եւ կատարում են այն ամենը, ինչը կորոշվի Պուտինի հետ բանակցություններում, կամ Զելենսկին կարող է իր ճակատագիրը ոճռված համարել»,- պնդում է աղբյուրը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում