Ալիևի ծավալապաշտական երազները շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ առաջին հերթին նույն ինքը Ալիևի իշխանության համար, և ապա նաև Իրանի համար քան Հայաստանի. Թեհրանի հայ խմբագիր

Հանդիպում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին «Զանգեզուրի միջանցքի» հարցն  է բարձրացրել ու հերթական անգամ պահանջներ հղել Հայաստանի օրվա իշխանություններին։ «Չենք մոռացել ու չենք մոռանալու Զանգեզուրը։ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անխոչընդոտ շարժ՝ մուտք ու ելք՝ առանց որէ տեսակի ստուգումների։ Եվ իհարկե, մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում՝ այդ միջանցքը բացելու համար»,- ասել է Ալիևը։ Ինչպե՞ս  է պաշտոնական Իրանը արձագանքում վերը նշյալին, հաշվի առնելով, որ Զանգեզուրը ստրատեգիական նշանակություն ունի նաեւ Իրանի համար հարցը եւ ոչ միայն տվել ենք Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանին.

- Այս հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը նույնն է ինչ Հայաստանի Հանրապետությանը: Սյունիքը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, և եթե կուզեք Ալիևի ծավալապաշտական երազները շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ առաջին հերթին նույնինքն Ալիևի իշխանության համա և ապա նաև Իրանի համար քան Հայաստանի: Հետևեք Բաքվի պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչների կողմից ու ադրբեջանական մամուլում արծարծվող հակաիրանական մտքերը ու կտեսնեք, որ Կոկակոլայից երիտասարդ թաթարական այդ հանրապետությունը, որի անցած կյանքը նույնիսկ պատմություն չի կարելի անվանել, աչքի ունի հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ու Իրանի տարածքների վրա:

Իսկ այս բոլորի մասին երևի ամենալավատեղյակ կողմը Իրանն է, որ պատմության խորքերից մինչև 1813-1828 թվականները նրան մաս էր կազմում նաև արդեն 1918 թվականին Ադրբեջան կոչված երկիրը:

Թեհրանի կողմից հնչած հայտարարություններում Իրան-ՀՀ ընդհանուր սահմանի ու նաև Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին հիշատակված նշումները ու նաև այն շեշտադրումը, որ դրանք կարմիր գիծ են Իրանի համար, կարծում եմ ամեն ինչ ասված է: 

- Պարոն Քեշիշյան, ակնհայտ է, որ Իրանը չի ցանկանում կախված լինել Ադրբեջանից, որը միացել է հակաիրանական դաշինքին և սերտորեն համագործակցում է Թեհրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի մրցակցի՝ Թուրքիայի հետ: Ըստ այդմ ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերություններից:

- Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերություններում դրական կամ բացասական զարգացումներ կարելի է սպասել , եթե նշյալ երկրները կամ դրանցից որևէ մեկը փորձի թիրախավորել Իրանի տարածքները կամ տարածաշրջանային նրա շահերը: Այս հարցը նամանավանդ այսօր՝ Սիրիայում տեղի ունեցած զարգացումներից հետո, շատ ավելի զգայուն է Թեհրանի համար և Անկարա-Բաքու-Թել-Ավիվ ցանկացած դավադիր քայլ կարող է արժանանալ Իրանի կոշտ արձագանքին, նունիսկ մինչև ռազմական հսրված, ինչի մասին հստակորեն վկայում են իրանական կողմի զորավարժությունները: 

- Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Իրանը դրական  է վերաբերվում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը, այդ թվում՝ Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը: Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումն այս հարցերում, եւ ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլը:

- Թեև Իրանը որոշ դժգոհություններ արտահայտել է Հարավային Կովկասում արտատարածքաին ուժերի ներկայության մասին, բայց երբևէ ուղղակի խնդիր չի դրել ԵՄ առաքելության վերաբերյալ: Իսկ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ ՀՀ մերձեցումը և ընդհանրապես վերջինիս արտաքին հարաբերությունները համարել է ՀՀ-ի ինքնիշխան իրավունքը: Իմիջիայլոց այս հարցում Իրանը որոշ չափով նաև հասկացողություն է ցուցաբերում հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը վերջին տարիներում չկարողացան կամ չուզեցին կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հավելեմ, որ վերջին շրջանում իրանցի վերլուծաբաններից ու փորձագետներից շատերը խիստ քննադատում են ռուսական կողմին՝ Իրանի նկատմամբ վարած պաշտոնական և ոչ պաշտոնական քաղաքականության ու նաև ՀՀ-ին անտեսելու, նրան դավաճանելու ու դեպի Արևմուտք հրելու համար:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում