Ինչու հենց Ավետիսյան դպրոցում հայտնվեց Մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը

Հասարակություն

Մամուլում լայն արձագանք է գտել այն, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում օրեր առաջ բարձր դասարանների աշակերտներին հավաքել են եւ ասել, որ նրանց հյուր է եկել Թուրքիայի քաղաքացի, Մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։

Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների` Փայլանի կողմից իրականացվել է պրոթուրքական քարոզչություն: Իսկ թե ինչու հենց այս դպրոցում «պարարտ հող գտան» նման օպերացիա իրականացնելու համար, բավական ուշագրավ է:

Պարզվում է՝ ոչ պետական միջնակարգ հանրակրթական այս հաստատությունը ստեղծելու մտահղացումը կապված է Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների, նրանց որդու՝ Էդվարդ Ավետիսյանի, նրա կնոջ՝ Փամելա Ավետիսյանի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) 1987-2000 թթ. գործադիր տնօրեն վերապատվելի դոկտոր Մովսես Ճանպազյանի անվան հետ: Այսպիսով՝ դպրոցի պաշտոնական կայքում ասված է, որ 1999 թվականից գործող Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցը ղեկավարվում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից: Ավելին՝ հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդում կարելի է տեսնել Հայ Ավետարանչական ընկերակցության վերնախավին անուն-ազգանունները:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հեռացրած ԿԳՄՍ նախարարության թողտվությա՞մբ է այս ամենը իրականացվում, թե՞ տեղյակ չեն՝ ովքե՞ր են Հայ Ավետարանչականները: Հիշեցնենք՝ 1846 թ. հունիսի 21-ին Մատթեոս պատրիարքը բանադրել է նրանց: 1861 թ. ապրիլի 25-ի կոնդակով Մատթեոս Ա կաթողիկոսը կրկնել է նույնը: Ի դեպ, ցայսօր այդ բանադրանքը կամ նզովքը վերցված չէ: Իսկ որ այս ընկերակցությունն իր գործունեությամբ աղանդավորական է, ամենայն մանրամասնությամբ փաստարկված է Արմեն Կարապետյանի «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն» գրքում: Ահա, թե ինչպիսի կառույցների ձեռամբ Թուրքիայի քաղաքացին հայտնվեց հայաստանյան դպրոցում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում