Մենք է՛լ չենք ուզում նահшտակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ. Փաշինյանն անդրադարձել է Շվեյցարիայում արված իր հայտարարությանը

Հասարակություն

Վերջերս աղմուկ հանած իմ հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, հենց դրա մասին է, որ այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն է. անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք կառավարելի: Այս մասին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, ուզում եմ անկեղծ ասել ձեզ, ես այս հետևությունը կուզենայի, որ ես ինքս այնքան խելոք լինեի, որ այս հետևությունն արած լինեի տարբեր գրքերից, դասագրքերից և այլնից՝ իմ կարդացածից և սովորածից: Ցավոք սրտի, ես այնքան խելոք չեմ, որ այդ ինֆորմացիան գլխի ընկնեի ինքնուրույն: Ես դա գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում տարբեր հանդիպումների ընթացքում՝ ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու և ամենատարբեր իրավիճակներ և խոսակցություններ և նախադասություններ լսելու ընթացքում, որոնք արտահայտում են մտածողության ձևեր»,- նշել է նա:

«Այդ նույն խոսակցությունն ունենում եմ ամենատարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է, որ՝ գիտեք ինչ. այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է: Ժողովուրդ, խի եք խառնվել իրար: Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ: Մենք ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական ձևով, և իր դերը չլինի, որ ինքը պետք  է նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինի:

Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է, և մենք համազգային մակարդակով պետք է քննարկենք, և ես չեմ ուզում՝ դա լինի մեր պատմական առաքելությունը, մեր դերը, տեղն այս աշխարհում: Ինչքան հնարավորություն ունենք, մենք նահատակ լինելու դեմ պայքարելու ենք: Սա է այն հրապարակախոսական փոփոխությունը, որը տեղի է ունենում և այս հրապարակախոսությունն իրականությունը դարձնելը համարում եմ պատմական առաքելություն: Մենք պայքարելու ենք ՝ այս առաքելությունն իրականացնելու համար»,- ասել է Փաշինյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում