Իսկ հետաքրքիր է՝ մեկը չկա՞, որ Ալենին ասի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հնդկաստան այցն ու փիղ հեծնելը, կարծես թե, ծանր հետեւանքներ են ունեցել ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ վրա: Նա անհասցե քննադատել է նրանց, ովքեր խոսում են, ինչպես ինքն է նշում, «այս կամ այն պաշտոնյայի տղայական կամ դուխավիկ լինել-չլինելուց, եւ թե ով` ով է եղել հեղափոխությունից առաջ կամ ով է լինելու, եթե մի օր պաշտոն չունենա»: Եվ ահա Ալենը զարմացած հարց է բարձրացնում. «Մեկը չկա՞ սրանց սովորեցնի տարրական մարդկային ու կյանքի կանոններ, թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա, կամ էլ կողքից նայողը կասի, դե ուրեմն՝ իրենից երեւի մի բան ներկայացնում է, որ փղի վրա կարողանում է հաչալ»: Իսկ հետաքրքիր է՝ մեկը չկա՞, որ Ալենին ասի՝ սա, ախր, հեչ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողի ոճ չէ, առավել եւս՝ փիղ երեւակայելը նույնիսկ վտանգավոր է: Ո՞վ իմանա, գուցե ինչ-որ մեկն ասվածը թարգամանի ՌԴ ԱԳ նախարար Լավրովի համար եւ կվադրոբերների գոյությամբ անհանգստացած դիվանագետը սխա՞լ հասկանա Ալենի նման համեմատությունը:

Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի թանկացման դեմ թունդ բոյկոտող ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Եթե կա մարդ այս աշխարհում, որը կբերի տեսանյութ, որտեղ ես ասում եմ՝ որ պետք է տրանսպորտը թանկանա, եւ ես թանկացնելու եմ տրանսպորտը, ես այդ մարդուն կվճարեմ 1000 ամերիկյան դոլար: Եթե չբերի, ինքը ինձ թող վճարի 100 դրամ »: Ամենեւին էլ չհավակնելով մարությանական 1000 դոլարին, այդուհանդերձ, թարմացնենք հիշողությունը, թե ինչ էր ասում 2018-ին՝ որպես քաղաքապետ, երդմնակալությունից հետո: «Ինչ-որ տեղ զարմանալի է, քանի որ թանկացել է ամեն ինչի գինը՝ լուցկու, կարագի։ Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք, իսկ հիմա որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է, որ նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել, որ նոր ալիք չբարձրանա բողոքի։ Բայց միգուցե օբյեկտիվության պահ կա` այն բարձրացնելու: Շատ կարեւոր է, որ պետք է փոխվեն տրանսպորտային միջոցները, եւ նոր խոսենք գների թանկացման մասին»,- ժամանակին նշում էր նա՝ ընդգծելով, որ եթե չթանկանա քաղաքացիների համար տրանսպորտի գինը, ապա մանկապարտեզների վերանորոգման եւ այլ հարցեր չեն լուծվի: Բա արժե՞ր հազար դոլարն այսպես քոռուփուչ անել:

Ի դեպ, անդրադարձանք Մարությանին, հիշեցինք նաեւ իր թիմակից Երեւանի ավագանու նախկին անդամ ԳՐԻԳՈՐԻ ԵՐԻՑՅԱՆԻՆ: Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներին միացած Երիցյանը բոյկոտի հետաքրքիր մեթոդ է առաջարկում՝ մետրոպոլիտենի համար: «Մենք ձեռք էինք բերել 9 հազար դրամանոց քարտ եւ շուրջ 500 մարդ քիչ առաջ անվճար անցավ… Փաստորեն, մեկանգամյա այս բազմակի օգտագործման մեկ ամսվա քարտով հնարավոր է անսահմանափակ մուտք գործել մետրոպոլիտեն: Ես հատուկ գնել եմ քաղաքացիներին անվճար թողնելու, որ մետրո մտնեն, եւ սա նույնպես ակցիայի մի տարբերակ է: Խորհուրդ եմ տալիս նաեւ, ովքեր նման հնարավորություն ունեն, առնեն այս քարտերը, քանի դեռ դրանք չեն փակել, որովհետեւ իմ քարտը, կարծես թե, արդեն 500-րդ անգամից արգելափակվեց: Սա էլ է հարց՝ իմ անսահմանափակ քարտը՝ պարզվում է սահմանափակ է»,-զարմանում է Երիցյանը, ու մենք էլ` իր հետ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում