Վաղ միջնադարից մինչեւ 20-րդ դարի կեսերը ստեղծված կշեռքները մեկտեղվել են ռուսական արվեստի թանգարանում

Մշակութային

Վաղ միջնադարից մինչեւ 20-րդ դարի կեսերը ստեղծված կշեռքները մեկտեղվել են ռուսական արվեստի թանգարանում

­Ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նում (պրոֆ. Ա. Աբ­րա­համ­յա­նի հա­վա­քա­ծու) դե­ռեւս նա­խորդ տար­վա վեր­ջին տե­ղի ու­նե­ցավ «Կ­շեռք» պատ­մա­գե­ղար­վես­տա­կան ցու­ցա­հան­դե­սի հան­դի­սա­վոր բա­ցու­մը։ Ցու­ցա­հան­դե­սը, ո­րը միջ­թան­գա­րա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան օ­րի­նա­կե­լի նա­խա­գիծ է, ներ­կա­յաց­նում է վաղ միջ­նա­դա­րից մին­չեւ 20-րդ դա­րի կե­սե­րը ստեղծ­ված կշեռք­ներ՝ հա­վաք­ված Հա­յաս­տա­նի տար­բեր թան­գա­րան­նե­րից ու մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րից։ Ցու­ցա­հան­դե­սի հա­մադ­րող­ներ Մա­րի­նե Մկրտչ­յա­նը, Ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րենն ու Հ­րազ­դան Թոք­մաջ­յա­նը, ով նկարիչ, ազգագրագետ, արվեստաբան է, վար­պե­տո­րեն կեր­տել են այս ու­շագ­րավ նա­խա­գի­ծը՝ ընդգր­կե­լով ցու­ցան­մուշ­ներ Հա­յաս­տա­նի պատ­մութ­յան թան­գա­րա­նի, Հա­յոց ազ­գագ­րութ­յան եւ ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի պատ­մութ­յան ազ­գա­յին թան­գա­րա­նի, Ե­րե­ւան քա­ղա­քի պատ­մութ­յան թան­գա­րա­նի, Գ­րա­կա­նութ­յան եւ ար­վես­տի թան­գա­րա­նի, Մի­ջին ա­րե­ւել­քի թան­գա­րա­նի, Մա­տե­նա­դա­րա­նի, Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րա­նի, ինչ­պես նաեւ կո­լեկ­ցիո­ներ­ներ Նա­րեկ Վան Ա­շու­ղա­թո­յա­նի, Հա­կոբ Մոմջ­յա­նի, Գա­լամ­քեր­յան­նե­րի եւ Հ­րազ­դան Թոք­մաջ­յա­նի հա­վա­քա­ծու­նե­րից։ Ցու­ցադ­րութ­յու­նը բաց կլի­նի մինչև 2025 թվա­կա­նի ապ­րի­լի 1-ը։ Այդ ըն­թաց­քում նա­խա­տես­վում են թե­մա­տիկ դա­սա­խո­սութ­յուն­ներ ու կրթա­կան ծրագ­րեր։ Այս ա­ռի­թով «Ի­րա­վունք»-ը խո­սեց Ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր դարաշրջանի կշեռքներ եւ կշռաքարեր: Որո՞նք են համարվում ամենից հինը եւ որտեղի՞ց են նրանք պեղվել:

Հնագույն կշռաքարերն ու կշեռքները պատկանում են Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդին եւ ներկայացված նմուշներից ամենից հնագույնները համարվում են՝ 6-7-րդ դարերի Բյուզանդական ժամանակաշրջանի կշեռքները, ինչպես նաեւ 11-13-րդ դարերի Դվին եւ Անի քաղաքների կշեռքները: Բյուզանդական կշռաքարերը, որոնք 6-7-րդ դարերից են մեզ հասել, գտնվել են Դվին քաղաքից: Կան նաեւ 11-13-րդ դարերից բերված մեկական կշեռքներ՝ Դվին եւ Անի քաղաքներից: Պատմության թանգարանի ֆոնդում յուրահատուկ տեղ են գրավում նաեւ մետաղադրամ կշռելու կշեռքները, որոնք թվագրվում են 18-19- դարեր՝ Վանից եւ Ախլցխայից բերված: Կշեռքները ինչպես հայկական գաղթօջախներից են բերված, այնպես էլ պեղված են բուն Հայաստանի տարածքից, օրինակ՝ Հայաստանի գաղթօջախից է բերված ոսկու կշեռքը, որը գործածվել է մինչեւ 1952-1980- ական թվականները՝ մինչ էլեկտրական կշեռքների կիրառությունը:

Ով­քե՞ր էին ներ­կա ցու­ցա­հան­դե­սի բաց­մա­նը:

Ն­մա­նա­տիպ ցու­ցա­հան­դես­նե­րը միջ­թան­գա­րա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան լա­վա­գույն օ­րի­նակ­ներն են, եւ այս ըն­թաց­քում Ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նը հա­մա­գոր­ծակ­ցել է Ե­րե­ւան քա­ղա­քի պատ­մութ­յան թան­գա­րա­նի, Գ­րա­կա­նութ­յան ու ար­վես­տի թան­գա­րա­նի, Մի­ջին ա­րե­ւել­քի թան­գա­րա­նի, Մա­տե­նա­դա­րա­նի, Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րա­նի հետ: Ցու­ցա­հան­դե­սի բաց­մա­նը ներ­կա էին Հա­յաս­տա­նի պատ­մութ­յան թան­գա­րա­նի տնօ­րեն Գա­գիկ Պո­ղոս­յա­նը, Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նութ­յան ու ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն Ս­յու­զան­նա Խո­ջա­միր­յա­նը, Ե­րե­ւան քա­ղա­քի պատ­մութ­յան թան­գա­րա­նի տնօ­րեն Գե­ւորգ Օր­բել­յա­նը, Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րա­նի տնօ­րեն Ա­նա­հիտ Մի­քա­յել­յա­նը, ինչ­պես նաեւ շատ տար­բեր մաս­նա­վոր կա­ռույց­նե­րից ան­հատ­ներ: Ի­րենց ող­ջույ­նի խոս­քով հան­դես ե­կան ցու­ցա­հան­դե­սի հե­ղի­նակ, հա­մադ­րող Հ­րազ­դան Թոք­մաջ­յա­նը, Ար­մի­նե Զոհ­րաբ­յա­նը, ով ցու­ցա­հան­դես­նե­րի տեքս­տե­րի հե­ղի­նակն է եւ, ի­հար­կե, ես` որ­պես Ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն: Զոհ­րաբ­յան Ար­մի­նեն, որ­պես ին­ֆոր­մա­տիվ նյու­թի հե­ղի­նակ, ներ­կա­յաց­րեց «Կ­շեռք»-ի ծա­գումն ու նրա խորհր­դա­բա­նութ­յու­նը, ինչ­պես նաեւ բա­ցատ­րեց «Կ­շեռք»-ի կի­րա­ռութ­յու­նը հա­յոց կեն­ցա­ղում:

Մինչ 2025 թվա­կա­նի ապ­րի­լի 1-ը տե­ւե­լու է ցու­ցա­հան­դե­սը: Այդ ողջ ըն­թաց­քում ինչ­պի­սի՞ ծրագ­րեր կկի­րառ­վեն ցու­ցա­հան­դե­սի շրջա­նակ­նե­րում:

Այս ողջ ցու­ցա­հան­դե­սի ըն­թաց­քում տե­ղի կու­նե­նան թե­մա­տիկ եւ հա­մադ­րո­ղա­կան էքս­կուր­սիա­ներ, ինչ­պես նաեւ կլի­նեն ան­պայ­ման կրթա­կան ծրագ­րեր, դա­սա­խո­սութ­յուն­ներ, ո­րը մեր այ­ցե­լու­նե­րին ա­մեն ան­գամ նո­րո­վի եւ յու­րո­վի կմա­տու­ցի ցու­ցա­հան­դե­սում ներ­կա­յաց­ված նյու­թը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում