«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս մարդը գերի՞ է Նիկոլստանում, թե՞ գործարքի գնալու չտեսնված վարպետ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱՄՆ-ում` ՀՀ դեսպանատանը, Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Վատիկանի միջեւ հանձնախմբի ատենապետ Տ. ՎԻԳԵՆ արքեպիսկոպոս ԱՅՔԱԶՅԱՆԻ հետ: Զարմանալը ո՞րն է, ապշահար ցնցվել կարելի է: Ինչպես հնարավորինս մեղմ փորձել է ձեւակերպել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ ամո՛թ, նորից ամո՛թ ու հազար ամո՛թ։ «Եթե թուրքի մոլա չեն, այլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր սպասավորներ, ապա պետք է որ տեղյակ լինեն, որ ձեռքը, որը սեղմում են, թշնամու պղծությանն է հանձնել հարյուրավոր հնադարյան եկեղեցիներ ու վանքեր, ուրանում է Հայ եկեղեցու կողմից Սրբադասված Սուրբ նահատակներին, ոչ մի անգամ չի հանդիպում եւ պետական արարողակարգային ոչ մի միջոցառման չի հրավիրում իրենց հոգեւոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին, նրա առջեւ փակում է Սարդարապատ բարձրանալու ճանապարհը, չի մասնակցում Հայրապետական Սուրբ պատարագներին, Սուրբծննդյան օրը համերգ է կազմակերպում խոնարհված եկեղեցում...Եթե այդ ամենը չգիտեն, ուրեմն՝ տգետ են։ Եթե գիտեն ու գիտակցված են ներկայացել նրա հետ հանդիպման, ուրեմն՝ թուրքի մոլա են…», - ընդգծում է Ղազարյանը։ Որքան էլ ցավալի է, ինչպե՞ս չհամաձայնես…

Բա ի՞նչ ասես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ընդդիմադիր մանդատը ծոցում պահած, բայց իշխանության հետ խաղեր տվող ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ մասին: Հիշո՞ւմ եք, որ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ 2021թ.-ի ընտրություններից հետո, պարզվում է՝ դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել եւ ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնել անգամ «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան: Ավելին՝ Զաքարյանն առհասարակ որեւէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի: Մինչդեռ 2021թ.-ի արտահերթ ԱԺ ընտրություններից 2-3 ամիս անց այն ժամանակ դեռ իբր Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մի քանի հոդվածներով: Խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը, նաեւ կալանք էր դրվել Զաքարյանի անշարժ գույքերի վրա։ Հենց այդ օրերին էլ, նա առանց հստակ պարզաբանումների` լքեց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Իսկ ահա այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ է տալիս առնում, իսկ որդին էլ ընտրվեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նոր նախագահ: Հիմա այս մարդը գերի՞ է Նիկոլստանում, թե՞ բոլոր ժամանակներում գործարքի գնալու չտեսնված վարպետ:

Զարմանալի հայտարարություն է արել Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆՆ՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի թանկացմանը: «Մենք այս հարցի հետ կապված գործողություններ կարող ենք անել բացառապես այն իրավիճակում, եթե քաղաքացիներից ահազանգեր ստանանք՝ իրենց իրավունքների խախտումների հետ կապված պետական մարմինների կողմից… Այս պահին ահազանգեր չունենք: Միակ բանը, որ ունեցել ենք, այն է, որ քաղաքացիները բողոքել են իրենց թիրախավորելու հետ կապված դեպքերից»,- նշել է նա: Ի՞նչ է ստացվում, որ քաղաքացիները բոյկոտում են, հազարումի լրատվականների հետ զրույցում, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, սոցցանցերում գրառումներ են անում, ՄԻՊ-ը ո՛չ տեսնում է, ո՛չ լսում, մի հատ էլ իրեն անձնապես պետք է զանգեն քաղաքացիներն ու բողոքեն տրանսպորտի գնի թանկացումից, որպեսզի տեղից շարժվի: Դե, որ այդպես է, հիշեցնենք ՄԻՊ-ի թեժ գծի համարը՝ 1-16: Ժողովո՛ւրդ ջան, ի՛ գործ:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան