«Փաստ». Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրություններին մնացել է 9 օր, և ընտրապայքարը գնալով ավելի է թեժանում: Հաշվի առնելով վերջին շրջանում աբխազահայերի հետ կապված մի շարք հայտարարություններ, ինչպես նաև այն հանգամանքը, որ, ըստ տարբեր տեղեկությունների, թեկնածուներից մեկը՝ Ադգուր Արձինբան, թուրքական լոբբիի ներկայացուցիչ է, ինչպես նաև այն, որ Աբխազիայում մեծ թվով էթնիկ հայեր են ապրում, այս ընտրությունների հետ կապված հայ հանրության հետաքրքրությունը պատահական չէ:

Հիշեցնենք, որ վերջերս նույն Արձինբայի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ վիրավորական հայտարարություններ են հնչել հայերի մասին, որը չի կանխվել թեկնածուի կողմից: Եվ միայն մեծ աղմուկից հետո Արձինբան ու իր շտաբը ստիպված էին արդարացման հայտարարություններ անել:

Ինչ վերաբերում է թեկնածուների վարկանիշին, ապա, մասնավորաբար, վերջին հարցումների համաձայն, այս ընտրությունների ընդգծված առաջատարը Աբխազիայի փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան է: Նրա օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 42 տոկոսը:

Երկրորդ տեղում ընթացող Ադգուր Արձինբային քվե կտա մոտ 7,5 տոկոս ընտրող: Երրորդը Օլեգ Բարցիցն է՝ մոտ 6 տոկոսով: Ըստ փորձագետների, առաջիկա տասն օրվա ընթացքում չկողմնորոշվածների զգալի մասը կարող է «թեքվել» դեպի Բադրա Գունբան:

Ի դեպ, ինչպես գրում է «Նոյյան տապան» թերթը, խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստացել Ռուսաստանում բնակվող համշենահայերից, որոնք խնդրել են իրենց տեսակետը հրապարակել Աբխազիայի ապագայի հետ կապված: Նրանք կոչ են արել Աբխազիայում ապրող բոլոր հայերին՝ իրենց քվեն տալ Գունբայի օգտին: «Բադրա Գունբան առաջնորդ է, որը հասկանում է, թե ինչ խաղադրույք է դրված, և պատրաստ է Աբխազիան առաջնորդել դեպի պայծառ ապագա»,-նշել են համշենահայերը: Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը ևս կոչ է արել բոլոր աբխազահայերին՝ ակտիվորեն մասնակցել փետրվարի 15-ի ընտրություններին և քվեարկել Գունբայի օգտին:

Ուշագրավ է, որ նախօրեին տված հարցազրույցում Բադրա Գունբան ասել է, թե անթույլատրելի է մարդկանց տարանջատել՝ ըստ իրենց քաղաքական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում