«Փաստ». Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. Փաշինյանին արդեն ժամանակը չի բավականացնում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքն ու պահվածքը, այդ թվում՝ «լեզվավարժությունները», շատ են նմանվում անծանոթ ու ջրառատ գետը հատել փորձողի հուսահատ գործողություններին: Ըստ որում, «գետը» հատել փորձողը գոնե ապահովության համար ինքզինքը ճոպանով մի ծառաբնից չի էլ կապել: Ոտքով շոշափելով փորձում է արագահոս գետի հատակում ինչ-որ քար գտնել, հենվել դրա վրա, մի կերպ պահում է հավասարակշռությունը, հետո մեկ այլ քար է փնտրում: Ու լինում է, որ չի գտնում, մինչև ծունկը խրվում է ինչ-որ տիղմով լցված փոսի մեջ:

Բայց իսկապես, նման է, չէ՞:

Նախ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ասելիք չունի: Նա արդեն համառորեն կրկնում է ավելի վաղ շրջանառածները: «Մեղավորներ» գտնելու, իր բերած ձախողումները մե՛կ «նախկինների», մե՛կ ռուսների, մե՛կ առհասարակ ժողովրդի, բանակին զինվոր տված ծնողների վրա բարդելու քարոզչական հնարքներն այլևս չեն «անցնում»: Ավելին, մարդկանց ճնշող մեծամասնությունն այլևս չի էլ լսում, առհասարակ, թե ինչ է ասում Փաշինյանը: Չեն լսում, չեն հետևում, չեն ընդունում: Իսկ հիմա նաև չեն ուզում ենթարկվել նրա իշխանության գրպանահատային կանոններին («ներքևինները չեն ուզում...»): Ավելին, քարոզչական «հզոր» գաղափարները, «պրոյեկտները» հենց վերոնշյալի արդյունքում անընդհատ «գցում է ոտքին»:

Փաշինյանական թեզերն այլևս չեն ազդում մարդկանց վրա: Լավ, գոնե բացարձակ մեծամասնության վրա:

Արտաքին հարաբերություններում խնդիրներ ունի, ներքին քաղաքականության մեջ ծայրեծայր խնդիրներ են: Տնտեսության մեջ փլուզումներ են ու անընդհատ մարդկանց գրպանը մտնելու գործողություններ:

Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության վարկանիշը չափազանց ցածր է, նույնիսկ արևմտյան հարցումներով՝ հազիվ 10 կամ 11 տոկոս, այսինքն՝ մոտենում է իր «պատմական» 7 տոկոսանոց վարկանիշին:

Տրանսպորտի թանկացում, հարկային բեռի կտրուկ ավելացում, համընդհանուր հայտարարագրման լուծ: Պարզ է, որ երկրում սոցիալական բունտ (խռովություն) է հասունանում:

Եթե գումարենք սրան երկրի գլխին նորանոր մարտահրավերներ ու սպառնալիքներ բերելը, այն հանգամանքը, որ այլ երկրների ղեկավարներն իրեն լուրջ չեն ընդունում, պատկերն առավել պարզ կդառնա:

Դա ցուգ-ցվանգ է՝ ցայտնոտի պայմաններում: Այսինքն, Փաշինյանին արդեն ժամանակը չի բավականացնում, ի լրումն՝ ցանկացած հաջորդ քայլ բերում է էլ ավելի վատ դիրքի: Այստեղ հարցը մեկն է. որ «քարի» վրա կգայթի Փաշինյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում