Նոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Թվում է, թե ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ տեղ չի թողել զարմանալու, բայց արի ու տես, որ աբսուրդի զինանոցը դեռ սպառված չէ: Հիմա էլ վերջինս հայտարարում է, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարց է բարձրացնում. «Նոր Կտակարանի ո՞ր մասում է խրախուսվում կլյաուզնիկությունը, բանսարկությունը, գումարով հոդված գրելն ու չգրելը, դեմագոգիան, ստախոսությունը, կեղծարարությունը, զրպարտությունը, չտեսությունը, գյորմամիշությունը, տգիտությունը, որկրամոլությունը, ապուշությունը եւ պոտենցիալ հայրենավաճառությունը...»: Իսկ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն առաջարկում է. «Ավետարանն ու Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակը պղծելու համար եկեղեցին պետք է պատասխանի նզովքի ու բանադրման հատուկ կարգով»: Էհ, Նիկո՛լ, դու, որ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի տակից չես կարողանում դուրս գալ, Նոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես:

Ոչ պակաս զարմանալի է ամերիկյան Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ դիտարկումները՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Դոկտորն ավելի քան հանրամատչելի ներկայացրել է, թե ինչ փուլում են այդ հարաբերությունները: «Իշխանությունները չեն հասկանում՝ դիվանագիտությունը ինչ է, նրանք բոլոր հույսերը կապեցին Բայդենի հետ եւ մնացին առանց ազդեցության, այս նոր ադմինիստրացիայում: Ոչ ոք իրեն չհանդիպեց: Մենք ստրատեգիական պայմանագիր կնքեցինք Ամերիկայի հետ, ստացանք տանձի պոչ, նրանք անգամ չհանդիպեցին մեր լիդերին: Էլ չեմ ասում, որ անգամ ինաուգուրացիային իրեն չկանչեցին։ Վրաստանի նախագահը այնտեղ էր, իսկ Հայաստանի ղեկավարը, որ, կներեք, այսքան իրեն ճղելով, որ մենք դեմոկրատիա ենք ուզում, Արեւմուտք ենք ուզում, ռուսներին չենք ուզում, անընդհատ ռուսներին վիրավորելով, Ղարաբաղը հանձնելով, հարաբերությունները փչացնելով Ռուսաստանի հետ, էլի չարժանացավ անգամ 15 րոպե Թրամփի հետ հանդիպման»,- ասել է քաղաքագետը News.am-ի հետ զրույցում: Մեզ մնում է միայն համաձայնել այս դիտարկման հետ, քաղցր խոսքին էլ ի՞նչ շաքար:

Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանում իշխանությունը սկսել է ուղիղ ու անկեղծ խոսել՝ իրերը կոչելով իրենց անուններով: Ղազախստանում Վրաստանի վարչապետ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵՆ հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ինչպես նաեւ NED-ը եւ այլ կառույցները համատեղ գործել են վրաց ժողովրդի եւ վրացական պետության դեմ։ Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի եւ վրաց պետության նկատմամբ կփոխվի, եւ կդադարեցվի այն տգեղ համակարգումը, որը գոյություն ուներ դեսպանատան, USAID-ի, NED-ի եւ այլ համապատասխան կառույցների միջեւ: Ի՞նչ ասես, եթե Վրաստանի վարչապետը նոր է բարձրաձայնում այս մասին, առնվազն «Իրավունք»-ի ընթերցողները քաջատեղյակ են, բազմիցս ենք բարձրաձայնել ու ահազանգել այս կառույցների գործունեության վտանգավոր հետեւանքների վերաբերյալ: Այնպես որ, մնում է ավելացնել՝ տարոսը մեր երկրին:

Զարմացած է «Իրավունք»֊ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում