«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վաղուց էր պետք հրաժարվել «Եվրատեսիլից»՝ անկախ նրանից կար այլընտրանք, թե՝ ոչ. Մհեր Մեսրոպյան

Մշակութային

Մոսկվայում կանցկացվի «Интервидение» երաժշտական ​​մրցույթը

Ըստ lenta.ru կայքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2025 թվականին ՌԴ-ում կանցկացվի «Интервидение» երաժշտական ​​մրցույթը՝ «Եվրատեսիլի» ռուսական տարբերակը: «Интервидение» մրցույթը տեղի կունենա Մոսկվայում: Հաղորդվում է, որ կազմկոմիտեի նախագահը կլինի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։ Մրցույթի հստակ ժամկետները եւ դրա ձեւաչափը դեռ նշված չեն: Հայտնի է, որ երաժշտական ​​մրցույթին իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, Լատինական Ամերիկայի շուրջ 20 երկիր։ «Интервидение»-ի առաջին մրցույթը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ՝ Մգեր Արմենիայի հետ:

— Ինչպե՞ս եք վերաբերվում ի հակադրություն արեւմտյան «Եվրատեսիլի»՝  ռուսական «Интервидение» ստեղծելու գաղափարին: Հայաստանը պե՞տք է մասնակիցի այս մրցույթին եւ հրաժարվի «Եվրատեսիլից»:

— Շատ ուրախ եմ, որ նման որոշում է կայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջապես պետք է ձերբազատվել այդ եվրոպական անհասկանալի եւ սատանիստական մրցույթից, որը կոչվում է «Եվրատեսիլ»: Այնտեղ բացի այլասերվածությունից՝ այլ բան չեք գտնի՝ ո՛չ երաժշտության եւ ո՛չ արտիստիզմի առումով: Կարծում եմ՝ վաղուց էր պետք հրաժարվել «Եվրատեսիլից», անկախ նրանից՝ կար այլընտրանք, թե՝ ոչ: Դա անիմաստ պետական բյուջեի գումարի վատնում է:

— Ինքներդ կցանկանա՞ք մասնակցել «Интервидение» երաժշտական ​​մրցույթին:

— Կարծում եմ, որ նմանատիպ մրցույթներն ավելի շատ երիտասարդների համար են: Մենք հիանալի երիտասարդներ ունենք, ովքեր իսկապես արժանի են նման հարթակում ներկայացնելու Հայաստանը, երգն ու մշակույթը: Մենք մշակութային անսահման մեծ բազա ունենք եւ պետք է այն ճիշտ օգտագործենք եւ ամենից կարեւորը՝ ճիշտ հարթակներում ներկայացնենք: Իմ կողմից միայն ողջունելի կլինի, որ մեր հայ երիտասարդ երգիչներն ամենուր պատվով ներկայանան եւ ներկայացնեն մեր երգարվեստը: Իսկ ես արդեն, դժվար թե, մասնակցեմ նման մրցույթներին: Եթե մասնակցեմ էլ, ապա միայն գուցե ժյուրիի կարգավիճակում, ինչը եւս կանեմ մեծ սիրով ու հպարտությամբ: Չէ՞ որ ժյուրիի անդամներից շատ բան է կախված:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան