Փոքրիկ ֆոկուսնիկական տեսանյութով Նիկոլն ապացուցեց, թե ինչ խղճուկ իշխանություն են իրենք

Հասարակություն

Մի կողմ թողնենք փաստը, որ այդ 20 վարկյանանոց Նիկոլը չորս ֆոկուս է անում:
1) Թելսելի տերմինալով կարողանում է գնել մեկ ուղևորատոմս, այն դեպքում, երբ մեկ տոմսը արժե 150 դրամ, իսկ տերմինալը 50 դրամանոց մետաղադրամ չի ընդունում:
2) Կրկեսի խաչմերուկից Պռոշյան փողոց գնալու համար նստում է 7 համարի ավտոբուսը, որը Պռոշյան փողոցով երբևէ անցած չկա:
3) Մեր ֆոկուսնիկը նստելով 7 համարի ավտոբուսը արդեն Պռոշյան փողոցում իջնում է 11 համարի ավտոբուսից: Պռոշյան փողոցով անցնում է երկու ավտոբուս` 11 և 49 համարների: 

4) Նիկոլի հետեւից իջնում է «ախրանան», մինչդեռ ընդամենը մեկ տոմս էին գնել: Այսինքն, «ախրաննիկը» միացել է 150 դրամի բոյկոտի՞ն, թե՞ Նիկոլի տոմս առնելը սովորական «կլոունություն» էր. թող իրենք որոշեն:

Բայց այս ամենի հետ կապված կարող է ինչ-որ բացատրություն մոգոնել, սա չէ էականը: Այլ հետեւյալ փաստերը:

Նախ, հանրության հիմնական բողոքն այս պահին ոչ թե Թելսելից տոմս գնելու խնդիրն է, այլ, որ գինը սարքել են 150 դրամ: Ընդ որում, մի մասը, չգիտես ինչու, տալիս են Թելսելին, ինչը նշանակում է, որ 150 դրամն ինքնարժեքից բարձր գին է, եթե այլ մեխանիզմ կիրառվի: Ու Նիկոլն այս մասին բառ անգամ չի ասում` ո´չ գների թանկացման եւ ո´չ էլ` Թելսելին տրվող փողի: Այն դեպքում, երբ գործող իշխանությունները մեկ պարզ բան պետք է անեին` հանրությանը հստակ բացատրեին, թե արդյոք բոլոր միջոցները ձեռնարկե՞լ են առավելագույն ցածր ինքնարժեք ստանալու համար` իրենց խոստացած որակը պահելով հանդերձ: Ապա, թե այդ ամենից հետո ի՞նչ իրական ուղեվարձ է ձեւավորվելու: Որ մարդիկ էլ հասկանան` 100 դրամ է ստացվում, 150 կամ` 300, դա է արդար գինը, ուրեմն պետք է վճարել: Չեն բացատրում, նշանակում է, որ չեն կարող բացատրել, ու հանրությունն էլ համատարած վստահ է, որ պարզապես ժողովրդի գրպանն են մտել` իրենց գերբարձր աշխատավարձ-պարգեւատվությունների համար: Ու չեն վճարելու:

Բայց Նիկոլի ամենամեծ անհամությունն այն է, որ սկսում է բացատրել, որ անգամ ինքը, որ 30 տարի ամեն օր համակարգչից է օգտվում, «չի կարողացել» տոմս առնել` նյարդայնանալով. «Ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել, ու չկարողացա, ու շատ նյարդայնացա: Այսինքն իրոք նյարդայնացա, որ պտի երկրորդ-երրորդ անգամ փորձեմ...»:

Այստեղ մի պահ կանգ առնենք. այսպիսով, երկրի ղակավարի աթոռին նստած անձը խոստովանում է, որ Ավինյանի կանտորան ստեղծել է մի այնպիսի համակարգ, որից օգտվելու համար անգամ «վերջին 30 տարին ամեն օր համակարգչից օգտվող» անձը խնդիրներ ունի: Դե, պատկերացրեք, ինչ խնդիրներ կունենա մարդը, ով ամեն օր համակարգիչից չի օգտվել: Ընդ որում, այդ համակարգը ստեղծել են մեծ փողեր ծախսելով: Վերջապես, խոսքը վերաբերում է այնպիսի պարզ բանի, ինչպիսին է ավտոբուսի տոմսը: Այդ խոստովանությունից հետո Նիկոլը պարտավոր էր ոչ միայն Ավինյանին գործից հանել եւ դատի տալ, այլ ինչն պետք է հրաժարականի դիմում գրեր, որ իր ենթական նման օյին է սարքել հանրության գլխին:

Բայց չէ, Նիկոլն ույ ուղղությամբ է խոսքը տանում` դրանով հերթական աօպրինությունը թույլ տալով: Նա բացատրում է, թե` «բավարար թվային հմտություներ չունեմ», ուրեմն` մարդիկ պետք է գնան ու «բավարար թվային հմտություներ» ձեռք բերեն: Ու այստեղ շատ պարզ հարց. օրինակ, 70 տարեկան թոշակառուն, ով ողջ կյանքը սովորել-աշխատել է, ու հիմա պարզապես ուզում է իր խղճուկ թոշակը ստանա եւ հանգստանա, պարտավո՞ր է հիմա էլ մտածել «բավարար թվային հմտություների» մասին: Ո՞ր օրենքով: Կամ կարո՞ղ է, եթե անգամ համակարգիչ միացնել-անջատելու ձեւը չգիտի:

Իսկ եթե ձեռք չբերի, ապա, պարզվում է, որ չի կարող անգամ ավտոբուս նստել: Այն պատճառով, որ պատուհաս դարձած նիկոլական խունտան անընդունակ է նույնիսկ մի հասարակ հարց լուծել, ինչպիսին է ավտոբուսի տոմսի համար այնպիսի վճարային համակարգ ստեղծելը, որ ոչ մի հմտություն չպահանջի, ոչ մի բարդություն չունենա, ոչ մեկին չնյարդայնացնի: Մարդը պարզապես վճարի եւ ավտոբուս նստի (դեռ գինը մի կողմ թողնենք): Էլ ուր մնաց երկիր կառավարելը: 

Ահա, այս փոքրիկ ֆոկուսնիկական տեսանյութով Նիկոլը հենց դա ապացուցեց, թե ինչ խղճուկ իշխանություն են իրենք: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում