«Կյանքի խոսք»-ի քարոզիչը դարձել է Թրամփի մոտ հասնելու Նիկոլի վերջին հույսը

Ներքաղաքական

Ամիսներ առաջ ԶԼՄ-ներում տարածվեց լուր, թե քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։ Շարական երգող, տարբեր Հայ Առաքելական եկեղեցիներից նկարներ հրապարկող այս բողոքական քարոզիչը պարզվում է՝ Հայաստանի «Կյանքի խոսք» աղանդում ակտիվ քարոզչություն է իրականացնում:

Իհարկե, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ողբերգական վիճակը, կարծես թե, այս տեղեկատվության մեջ որեւէ արտասովոր բան չկա, սակայն Փաշինյանի վաշինգտոնյան այցերը եւ «Կյանքի խոսք» առաջնորդի հետ ջերմ ձեռքսեղմումը այլ պատկեր է ստեղծում: Ստացվում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ոչ թե հմուտ դիվանագիտական հիմքերի վրա են, այլ կրոնական աղանդների տարբեր խոստումների:

Մենք դեռ 2020-ին էինք գրել, որ «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանը պատերազմի օրերին տեղափոխվել է ԱՄՆ: Անշուշտ, Արթուր Սիմոնյանն այդքան էլ ծանրակշիռ ֆիգուր չէ, սակայն հաշվի առնելով ՀՀ կառավարության աղանդասեր դրսեւորումները եւ «Կյանքի խոսքի» հանդեպ առանձնահատուկ մոտեցումները՝ պարզ է դառնում, որ նույնիսկ փոքրիկ ֆիգուրներին կարելի է քարշ տալ եւ դնել պայքարի մեջ՝ հակակշեռելով Հայ Եկեղեցուն:

Թերևս սա է պատճառը, որ այս իշխանություններն իրենց անհաշտ վերաբերմունքը Հայ Եկեղեցու դեմ բացատրում են եկեղեցականների հանդեպ ունեցած առանձին հակակրանքով, մինչդեռ փաստերը վկայում են, որ նրանք թիրախում պահում են հենց Հայ Եկեղեցուն եւ անգամ, եթե ամբողջ հոգեւոր դասը հնազանդորեն կատարի իշխանությունների պատվերը, իրենք դա շատ արագ կօգտագործեն եկեղեցուն կազմաքանդելու եւ ահավոր թուլացնելու համար:

Ի դեպ, Վաշինգտոնում Փաշինյանի եւ «Կյանքի խոսքի» ներկայացուցիչների հանդիպումը մեծ վնասներ կարող է հասցնել հենց այս աղանդին, որովհետեւ նրանք մեծ թակարդի վրա մի փոքրիկ պանիր են դարձել հենց Փաշինյանի ձեռքում: Եվ երբ այդ թակարդը մի օր աշխատի, այդ պանիրը ոչինչ է դառնալու, ինչպես հին խոսքն է ասում, «Եթե անգամ գայլը հոշոտում է քո թշնամուն, դա դեռ չի նշանակում, որ հաջորդը դու չես»: Կրոնակական հարցերում վստահել Փաշինյանին, ով վախենում է անգամ եկեղեցի այցելել, նշանակում դառնալ «հոգեւոր առեւտրական»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում