«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՄՆ-ի պաշտոնյաները սկսել են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության մասին:

ՍԻՄ-Հայտարարություններ

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ 20.05.2014թ.

- ՍԻՄ կուսակցությունն իր խորը անհանգստությունն է հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները սկսել են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության մասին:

ԵԱՀԿ  Մինսկի  խմբի ամերիկյան  համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս առաջ էր քաշել` բացի Լաչինի նեղլիկ մի միջանցքից` նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ընկած ազատագրված տարածքները Ադրբեջանին, չգիտես ինչի դիմաց, հանձնելու գաղափարը: Այսինքն` եթե ի դեմս Ուորլիքի, ԱՄՆ-ը փորձում է բանակցային հարթությունում արագացնել նախկին Քելբաջարից մինչեւ Աղդամ ընկած հատվածը Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչպես նաեւ խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտությունից, ապա նաեւ պետք է հասկանանք, թե Շահումյանից, Գետաշենից ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը, որը վերաբնակեցվել է այդ տարածքներում, որտե՞ղ է այդտեղից տեղափոխվելու: Առաջարկելու են նրա՞նց էլ վերաբնակեցնել, որտե՞ղ: Կամ եթե որոշում են նրանց թողնել արդեն ծննդավայր դարձած, շատերի համար, նոր սերունդ է այդտեղ ծնվել, այդ տարածքներում, բայց նաեւ առաջարկում են այստեղ վերաբնակեցնել երբեմնի ադրբեջանական բնակչությանը, ապա այդ խառը բնակչությամբ տարածքներում ինչպե՞ս են իրականացնելու, այսպես կոչված, խաղաղապահ առաքելությունը, որը նույնպես Ուորլիքի հայտնի վեց կետերի թվում է, եւ հավանաբար` ԱՄՆ-ի համար ամենակարեւորը:

Վարվող բանակցային գործընթացը փաստացի համալրվել է եւս մեկով` ազատագրված տարածքների ներկայիս բնակչության խնդրով:

Այս իրավիճակում հասկանալի է, որ Ղարաբաղի հարցում արագ տեղաշարժերի համար մնում է մեկ տարբերակ` ռազմականը: Այդ մասին վերջին ժամանակներս բացահայտ ակնարկներ են հնչեցրել մի շարք ամերիկյան պաշտոնյաներ, այդ թվում` հայաստանյան դեսպան  Հեֆֆերնը, նշելով, որ «Նրանք, ովքեր քննադատում են դեսպան Ուորլիքի ելույթի, պետք է գիտենան, որ կա երեք տարբերակ. բանակցային կարգավորում` փոխզիջման հիմքով, անընդունելի ստատուս քվոյի պահպանում եւ պատերազմ»: Այսինքն`  պարտադրված փոխզիջում կամ պատերազմ:

Բաքվում ամերիկյան դեսպան  Ռիչարդ Մորնինգսթարն օրերս մեկնաբանեց նաեւ, թե ինչ է նշանակում փոխզիջում ասվածն ըստ ԱՄՆ-ի. «Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է եւ հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը», ու դրանից հետո միայն, թե. «Հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

Թե այս հայտարարությունն ինչ ջուր է լցնում Ադրբեջանի պատերազմական ջրաղացին, դժվար չէ տեսնել: Առավել եւս, որ դրանից հետո դեսպանը բացում է բոլոր փակագծերը` ղարաբաղյան բանակցությունների այս փուլում ԱՄՆ-ի այսօրինակ ակտիվացումն ուղղակիորեն կապելով Ուկրաինայի հետ.  «Այն  բոլոր քայլերից հետո, որոնք ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ»:  Սա, ըստ էության, Բաքվին հասցեագրված շատ թափանցիկ մեսիջ է:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան