«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որոշ քաղաքական սպեկուլյանտներ փորձում են կատարելով իրեց արեւմտյան հովանավորների կամքը հանգեցնել հայ-ռուսական հարաբերությունների կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության խնդրին

ՍԻՄ-Հրապարակումներ

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ Հայտարարությունը ՀՀ ԱԺ-ում (10.06.2014թ.)

-Անցած շաբաթ, Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Իմ կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, մասնավորապես, որ ավելի քան քսան տարիների ընթացքում  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը ծանր ազդեցություն է թողել մեր երկրի տնտեսական զարգացման վրա: Նշել եմ նաեւ, որ Հայաստանը աջակցում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, լինի դա Արցախում, Ղրիմում, թե այլուր: Ազգերի ինքնորոշման իրավունքը լինելով ժողովրդավարության ամենաառաջնային սկզբունքը՝ չպետք է ենթարկվի կրկնակի ստանդարտների, օրինակ, արեւմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը եւ Արցախի կամ Ղրիմի ինքնորոշման հանրաքվեների արդյունքների անտեսումը: Նշեցի նաեւ, որ մեզ տխրեցրեց Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նամակի ընթերցումը:

Ի պատասխան իմ հարցադրումներին՝ հայ-ռուսական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ անհասկանալի է, թե ո՞ր հիմքով է Ադրբեջանը հանդես գալիս Եվրասիական միության աշխատանքի վերաբերյալ առաջարկություններով, երբ նա չի հանդիսանում  Մաքսային միության անդամ, ոչ էլ հայտ է ներկայացրել դրան անդամագրվելու համար: Ռիժկովը նաեւ նշեց, որ պետք չէ գերագնահատել Ալիեւի նամակը, քանի որ այդպիսի նամակով կարող էր դիմել նաեւ Նիկարագուան: Այլ բան է, եթե Նազարբաեւը հայտներ իր կարծիքը, այդ դեպքում, իհարկե, խնդիրը լուրջ ուշադրություն կպահանջեր:

Պետք է նշենք, որ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Մաքսային միության մյուս անդամ երկրների նախագահները ամբողջությամբ եւ առանց նախապայմանների աջակցում են Հայաստանի անդամագրմանը Եվրասիական միության մեջ:

Այսօր որոշ քաղաքական սպեկուլյանտներ փորձում են Ալիեւի նամակի միջադեպից քաղել քաղաքական դիվիդենտներ եւ կատարելով իրեց արեւմտյան հովանավորների կամքը, ուռճացնելով միջադեպը՝ հանգեցնել այն անգամ հայ-ռուսական հարաբերությունների կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության խնդրին:

Պետք է հայտարարեմ, որ նման անձինք ջուր են լցնում հենց Ալիեւի նպատակների ջրաղացին, քանի որ եթե Ադրբեջանը այդքան անհանգստացած է Մաքսային միությանը Հայաստանի անդամագրությամբ, նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ավելին, եթե Եվրասիական միությունում կլինի երկիր, որը կզբաղվի թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգով, ապա առավել եւս Հայաստանը պետք է օր առաջ անդամագրվի Եվրասիական միությանը այդ լոբբինգը չեզոքացնելու եւ մեր երկրի շահերը այնտեղ լավագույնս ներկայացնելու համար:

Այսպիսով, Ալիեւյան նամակի աննշան միջադեպը եւս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, որ Հայաստանի անդամագրությունը Եվրասիական միության մեջ, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները էլ ավելի բարձր մակարդակի հասցնելը միակ ճիշտ ճանապարհն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ինքնիշխանության ամրապնդման եւ ազգային զարթոնքի համար:

Իսկ Նազարբաեւի ելույթից խիստ անհանգստացածներին խորհուրդ կտայի հանգստանալ եւ հիշել, որ մեր թշնամին ոչ թե Նազարբաեւն է, այլ Ադրբեջանը, իսկ դաշնակիցը ոչ թե արեւմտյան գրանտներ բաժանող կազմակերպություններն են, այլ Ռուսաստանը: Շնորհակալություն։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան