«Հրապարակ». Հրդեհ՝ Ավշարում. Այրվել են նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշար» գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետեւանքով նաեւ որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։

Ավշար գյուղից մեզ պատմեցին, որ կիրակի օրը հրդեհ է բռնկվել նախկին կահույքի արտադրամասում, որի մի հատվածում կոնյակ է եղել պահեստավորված։ Կրակը վնաս է պատճառել կոնյակով լցված տարաներին, եւ, ըստ բնակիչների, գործարանը շուրջ 50 միլիոն դրամի վնաս է կրել։ Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք պատահարով, մեզ պատասխանեցին․ «Փետրվարի 9-ին, ժամը 11։24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ավշար բնակավայրի նախկին կահույքի արտադրամասի մոտակայքում այրվում է կուտակված աղբ: Մեկնել է Արարատի եւ Վեդու ՀՓՋ-ից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ ժամը 14։02-ին:

Շիրազի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող նախկին ցորենի պահեստում (մոտ 200 քմ) այրվել է պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 20 քմ հատված՝ մասամբ, պահեստում գտնվող փայտյա տակդիրներ՝ մոտ 60 քմ, մասամբ վնասվել են ապակյա տարաներ։ Այրվել են նաեւ Խորենացու փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շինության (մոտ 60 քմ) ներսում կուտակած աղբ եւ տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ հատված՝ մասամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում