«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

Տնտեսություն

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom գլխամասային գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։  

Այցի ընթացքում պարոն Յիրիկյանն ինտերակտիվ քննարկում է անցկացրել՝ խոսելով «Լավ առաջնորդություն և կառավարում» թեմայի շուրջ և կիսվելով հեռահաղորդակցության և բիզնես ոլորտներում իր մեծ փորձով: Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել իրենց նախագծերը, առաջնորդության արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ խորհուրդներ ստանալ և բիզնեսի կայուն աճի սկզբունքները քննարկել:

Անդրադառնալով այցին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է մենթորության կարևորությունը առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորման գործում.

«Ուրախ եմ Ucom-ի գլխամասային գրասենյակում հանդիպելու Ucom Fellowship ծրագրի ստարտափ թիմերի հետ, կիսվելու իմ փորձով, տեղեկանալու ինկուբացիայի ընթացքում նրանց առաջընթացի մասին և պատասխանելու նրանց հարցերին։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել շրջակա միջավայրի պահպանմանը և կանաչ ապագա ապահովել հաջորդ սերունդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom-ի հետ համագործակցությունը Ռալֆ Յիրիկյանի բացառիկ ղեկավարության ներքո լիովին համահունչ է կայուն նորարարությունը զարգացնելու մեր հանձնառությանը: Ռալֆի մարդակենտրոն մոտեցումը ոչ միայն լիովին համապատասխանում է մեր արժեքներին, այլև խորություն է հաղորդում մեր համատեղ ջանքերին՝ մեծացնելով մեր կարողությունը՝ աջակցելու հեռանկարային մտածողություն ունեցող գործարարներին, որոնք պատրաստ են իրենց հետքը թողնել շրջակա միջավայրի պահպանման գործում», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Ucom-ի հաղորդակցության թիմը նույնպես  հանդիպել է ծրագրի մասնակիցների հետ և անցկացրել է «Լավ PR փորձ» թեմայով սեսիա, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է արժեքավոր փորձ՝ մեդիա հարաբերությունների, բրենդի դիրքավորման և ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ: Քննարկումը ստարտափ թիմերին տրամադրեց գործնական գործիքներ՝ խթանելու իրենց հաղորդակցության հմտություններն ու հանրային իրազեկում ապահովելու իրենց լսարանի շրջանում։

Այս այցը «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի կարևոր մաս է, որը վերահաստատում է Ucom-ի հանձնառությունը երիտասարդ տաղանդներին խրախուսելու և նրանց անհրաժեշտ գիտելիքներով և մենթորությամբ զինելու՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Ծրագրի շրջանակում թիմերը կշարունակեն մասնակցել անհատական դասընթացների, մենթորության սեսիաների և տարբեր համագործակցությունների։ Նախագծի ավարտին տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ թիմերը կներկայացնեն իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ, որը կաջակցի նրա աճին և իրականացմանը:

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում