«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրավաքաղաքական ինչ հետևանքներ է ունենալու միջազգային հայցերից հրաժարումը. Իրավունքի մասնագետը փակագծեր է բացում

Իրավական

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին ի պատասխան հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում հայկական կողմը դեմ չէ միմյանց դեմ ներկայացրած հայցերից հրաժարվելուն:
Իրավաքաղաքական ի՞նչ հետևանքներ է ունենալու միջազգային հայցերից հրաժարումը Հայաստանի համար հարցին անդրադաձրել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը.


-Հայաստանի համար ավելի շատ քաղաքական հետևանք է ունենալու. իրավական գործընթացներում մենք ավելի նպաստավոր դիրքերում ենք բոլոր կողմերից՝ սկսած 2016-ի դեպքերից մինչև 2020-2023 թվականները: Իսկ եթե մենք իրավական գործընթացից հրաժարվում ենք, տակը մնում են միայն քաղաքական գործընթացները, որոնք բանակցություններն են պայմանագրի շուրջ: 

Բանակցություններում, եթե չկա իրավական գործընթացների աջակցությունը, ապա բանակցությունը արդեն հավասարը հավասարին սկզբունքով տեղի չի ունենում, իսկ իրավական գործընթացներում մրցակցային է դատավարությունը:

Մրցակցային սկզբունքը երկու կողմին հավասար վիճակների մեջ է դնում՝ անկախ նրանից, թե ռազմի դաշտում ով է հաղթել: Դրա համար մենք, պարտված լինելով ռազմի դաշտում, իրավական հարթությունում հաղթում ենք, ինչը Ադրբեջանին լրջորեն անհանգստացնում է, որովհետև եթե մենք շարունակենք այսպես հաղթել, ի վերջո, կհասնենք նրան, որ կճանաչվի, որ Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություն է կատարել, որից Ադրբեջանը շատ է վախենում: 

Յուրաքանչյուր պետություն էլ իրավունք ունի դրանից վախենալու, նույն Իսրայելը ամեն ձևով պայքարում է Միջազգային քրեական դատարանի դեմ, որովհետև Նեթանյահուի դեմ նման հոդված է բերվել, և Իսրայելի դեմ էլ կան դատեր: Հիմա եթե Ադրբեջանը կարողացավ ստիպել, որ Հայաստանը հրաժարվի հայցերից, ու իրենք էլ հրաժարվեն, մենք ավելին ենք կորցնում, քան իրենք, որովհետև իրավիճակը ասիմետրիկ է: 

Այդ դեպքում մեր հույսը մնում է փախստականների վերադարձը, որը կորոշվի պայմանագրով, բայց արդյոք կստեղծվի՞ այդ մեխանիզմը, թե՞ ոչ, հույսը պետք է դնենք զուտ փոխվստահելիության վրա՝ Ադրբեջանը որպես վստահելի գործընկեր, բայց Ադրբեջանին չի կարելի վստահելի գործընկեր համարել: 

Դրա համար ռիսկը մեծ է, որ պայմանագիրը կստորագրվի, բայց Ադրբեջանը չի իրականացնի դրանով սահմանված իր պարտավորությունները կամ տասնամյակներով կձգձգի, միևնույն ժամանակ կպահանջի, որ իր փախստականները վերադառնան: Դատական որոշման բացակայությունը ավելի կհեշտացնի Ադրբեջանի մանևրելու հնարավորությունը:

– Այսինքն՝ այս հայցերը մեզ իրավունք են տալիս և օգնում, որպեսզի բռնի տեղահանված արցախահայության վերադա՞րձը ապահովվի հետագայում:

– Դե, հարցերի հարցը վերադարձն է իր բազմաթիվ բաղադրիչներով, եթե դրա վերաբերյալ վճիռ կայացվի՝ պարզ է, որ Ադրբեջանը դառնում է բռնի տեղահանած պետություն, իսկ դա մարդկության դեմ հանցագործություն է հենց թեկուզ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հիման վրա, կամ Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործի շրջանակներում դա ռասիզմ է:

Այսինքն՝ զուտ պատերազմական գործողությունների հետևանքով չէ, որ տեղահանվել են, այլ տեղահանվել են, որովհետև նրանք հայ են: Հիմա, եթե մենք այդ իրավական գործընթացներից հրաժարվենք՝ Ադրբեջանը քաղաքական բանակցություններում ճնշում գործադրելու, զիջումներ կորզելու համար ավելի նպաստավոր դիրքեր է ունենալու, մանավանդ ռազմի դաշտում հաղթել է:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան