Ի՞նչ ասես, Ալլահը ձեզ պահապան. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շարունակում է հետեւողականորեն մայր բուհը հասցնել «Ճ» կլասի: Այսպիսով՝ նա հրաման է ստորագրել ԵՊՀ ամբիոնի վարիչների մրցութային ընտրություն նշանակելու եւ անցկացնելու մասին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը 2021թ. նոյեմբերից վարիչ չունի, իսկ այժմ միակ թեկնածուն Նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի՝ ժամավճարով դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ է: Առաջին հայացքից զարմանալի ոչինչ չկա, բայց պարզվում է՝ վերջինս հայտնի հանդիսավար է՝ թամադա: Մամուլն արդեն ողողվել է նրա վարած հարսանեկան եւ այլ արարողությունների տեսանյութերով ու լուսանկարներով: Արդյոք պատրաստվում է թողնել թամադայի աշխատանքը՝ ընտրվելու դեպքում, Դանիելյանը հպարտորեն նշել է. «Հանդիսավարությունը չի խանգարել, որ զբաղվեմ գիտությամբ: Եթե ընտրվեմ, գուցե հանդիսավարութ յան աշխատանքը մնա շաբաթ եւ կիրակի օրերին»: Դե այսքանից հետո՝ մեզ մնում է այս բաժակով էլ խմել ԵՊՀ-ի երբեմնի հեղինակության հիշատակի կենացը:

Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ ասել, որ իրենց հյուրանոցներում պետք է մուսուլմանական աղոթատեղիներ կառուցեն։ Այո, հասել ենք, իջեք, առաջին քրիստոնյա երկրում հիմա էլ մուսուլմանական աղոթատեղիներ են կառուցելու: Ընդ որում՝ ոչ միայն շոկային ու զարմանալի էր այս լուրը, այլ նաեւ դրա հերքում-հաստատումը: Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` կոմիտեի նախագահը, ընդգծելով Հայաստանի՝ որպես բարենպաստ եւ գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդման անհրաժեշտությունը թիրախային համարվող երկրներում, տեղեկացրել է, որ այն հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք, որոնք ցանկանում են իրենց կողմից շահագործվող օբյեկտներում ապահովել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ եւ այլ արաբական երկրներից զբոսաշրջային այցելությունների աճ, հնարավորություն ունենալու դեպքում կարող են ապահովել զբոսաշրջիկներին նրանց սնունդը ներկայացնող առանձնահատկություններին կամ կրոնական պահանջներին համապատասխան առաջարկներ։ Այսինքն՝ դեռ չեն պարտադրում, բայց ցանկալի է: Ի՞նչ ասես, Ալլահը ձեզ պահապան:

Հարեւան Վրաստանն էլ շարունակում է իր փորձով կարեւոր դասեր տալ Հայաստանին: Խորհրդարանի խոսնակ ՇԱԼՎԱ ՊԱՊՈՒԱՇՎԻԼԻՆ հերթական բացահայտումն է արել: «Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը ֆինանսավորվել են ոչ միայն ամերիկյան, այլեւ եվրոպական հիմնադրամներից: Մենք ոչ միայն կասկածներ ունենք, այլ նաեւ ապացույցներ, որ Վրաստանը ապակայունացնելու համար, բացի ամերիկյան միջոցներից, ծախսվել են եվրոպական պետություններից կամ հիմնադրամներից գումարներ», - նշել է նա: Իհարկե, սա զարմանալի չէր լինի, եթե ընդամենը ամիսներ առաջ նույն վրաստանյան պաշտոնյաները հիացած խոսքեր չասեին եվրոպական հիմնադրամների մասին։ Մինչդեռ հիմա ընդգծում են՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (EED) «օգտագործում է հետախուզական ծառայությունների մեթոդներ՝ արմատական ​​քաղաքական կուսակցություններին եւ խմբերին գաղտնի ֆինանսավորելու համար»: Մեզ մնում է ավելացնել՝ ով ականջ ունի թող լսի, ով աչք ունի, թող տեսնի…

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում