«Հրապարակ»․ ՔՊ-ն քննարկումների մեջ է

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որի պատճառով նախորդ շաբաթ նա իր թիմակիցների հետ թեժ վեճի մեջ մտավ եւ մի կերպ անցկացրեց ԱԺ հանձնաժողովի նիստում, չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում, ինչպես լինում է սովորաբար, երբ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը եւ բացի այն հարկերից եւ տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով։ Հանձնաժողովի նիստում պատգամավորն իր կուսակիցներին մեղադրեց, թե` բուքմեյքերական բիզնեսմենների շահերն եք պաշտպանում։ Ի վերջո, հանձնաժողովի 3 ՔՊ-ական անդամ կողմ քվեարկեց, 2-ը` դեմ։ Սակայն ԱԺ խորհրդի նիստի ժամանակ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով նախագիծը չի ներառվել օրակարգում։ Որոշ տեղեկություններով, այս նախագծի շուրջ խմորումները շարունակվել են կուլիսներում` բուքմեյքերների հետ մտերմություն ունեցող պատգամավորներն են Տիգրանյանին խնդրել, որ «վետո» դնի նախագծի վրա:

Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանին են դիմել, թե չի կարելի հենց այնպես վնասել այս բիզնեսին, հատկապես որ նախագծով խաղամոլության դեմը չենք առնում։ Հայկ Սարգսյանին հարցրինք՝ ինչո՞ւ նախագիծը չի ընդգրկվել օրակարգում։ «Ինձ վարչապետի աշխատակազմից դիմել են, որպեսզի նախագիծը եւս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ կառավարությունն էլ նախապես դրական էր արտահայտվել նախագծի մասին, ապա հրաժարվել էր դրական եզրակացություն տալ` առաջարկելով նորից քննարկել այն: Քննարկումը տեղի կունենա այսօր՝ կառավարությունում, որին կմասնակցեն նաեւ պատգամավորները»։ 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում