Նիկոլազգիների «եվրոպական կուրսը» թրամփականների «դաբրոն» չի ստացել

Վերլուծություն

Ս­րե­լով Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, Բաք­վից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305253&l=am) նաեւ գա­լիս են ակ­նարկ­ներ, որ այդ ա­մե­նը կա­րող է վե­րա­բե­րել նաեւ Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջար­կած միջ­նոր­դութ­յա­նը՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ ե­թե մի ժա­մա­նակ Ա­լիե­ւը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում էր, թե պատ­րաստ է ըն­դու­նել միայն Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած միջ­նոր­դութ­յու­նը, ա­պա ներ­կա փու­լում նրա կող­մից վե­րահսկ­վող քա­րոզ­չա­մե­քե­նան սկսել է միան­գա­մայն այլ ուղ­ղութ­յամբ շարժ­վել:

Օ­րի­նակ, Haqqin.az-ը, շտա­պե­լով ար­ձա­գան­քել նա­խօ­րեին ԱՊՀ երկր­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գծով Ռու­սաս­տա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նի ա­ռա­ջար­կին՝ վե­րա­դառ­նալ բա­նակ­ցա­յին ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փին, բո­լո­րո­վին այլ ուղ­ղութ­յամբ է խփում, ո­րը, մեղմ ա­սած, հա­մա­հունչ չէ Ա­լիե­ւի այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին: Ա­վե­լին, ա­լիեւ­յան աղբ­յու­րը միան­գա­մից այն միտքն է ա­ռաջ տա­նում, թե Գա­լու­զի­նը մո­ռա­ցե՞լ է, որ՝ «Կ­րեմ­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Բաք­վի հետ վեր­ջերս լուրջ վտան­գի տակ են»: Եր­կար-բա­րակ բա­ցատ­րութ­յուն­նե­րից հե­տո էլ հաս­նում է այն մտքին, որ, առ­հա­սա­րակ. «Հայ-ադր­բե­ջա­նա­կան խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը չի նա­խա­տե­սում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան դե­րը որ­պես դրա ե­րաշ­խա­վոր»: Ա­վե­լին, որ. «Ռու­սաս­տա­նը ոչ միայն դուրս է մնում ներ­կա­յիս բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, այ­լեւ իր մաս­նա­կից­նե­րի կող­մից չի դի­տարկ­վում որ­պես ա­պա­գա հա­մա­ձայ­նագ­րի ի­րա­կա­նա­ցումն ա­պա­հո­վող կողմ։ Այն պայ­ման­նե­րում, երբ խա­ղա­ղութ­յան կա­րե­լի է հաս­նել Արեւ­մուտ­քի ա­ջակ­ցութ­յամբ եւ մաս­նակ­ցութ­յամբ, դա լուրջ հար­ված կհասց­նի Մոսկ­վա­յի ազ­դե­ցութ­յա­նը տա­րա­ծաշր­ջա­նում։ Հենց այս գոր­ծոնն է Կ­րեմ­լին ա­մե­նա­մեծ ան­հանգս­տութ­յունն ա­ռա­ջաց­նում»:

Կարճ ա­սած, ե­թե ժա­մա­նա­կին Ա­լիե­ւը բա­ցա­ռում էր Ա­րեւ­մուտ­քի ա­մեն մի միջ­նոր­դութ­յուն եւ միակ միջ­նոր­դին հա­մա­րում էր Ռու­սաս­տա­նին, հի­մա ար­դեն նման է կտրուկ շրջա­դար­ձի: Ընդ ո­րում, ա­ռանց ան­գամ մի թե­թեւ հար­ցադր­ման՝ իսկ Հա­յաս­տա­նին ո՞ր տար­բե­րակն է պետք: Այ­սինքն, այն հա­մոզ­մունքն է, որ Նի­կո­լը կա­նի այն­պես, ինչ­պես նրա­նից կպա­հանջ­վի:

Ի­հար­կե, որ Նի­կո­լի ողջ «քա­ղա­քա­կա­նութ­յու­նը» հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն նպաս­տում է հենց Բաք­վի շա­հե­րին եւ պա­հանջ­մունք­նե­րին, դա նոր բան չէ: Միայն թե ա­զե­րի­նե­րի հի­շա­տակ­ված նոր ծրագ­րե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հար­ցեր են ա­ռաջ քա­շում. իսկ նրանք այս պա­հին Ա­րեւ­մուտք ա­սե­լով` ի՞նչ են հաս­կա­նում: Ե­թե թրամ­փա­կան ԱՄՆ-ին, ա­պա վեր­ջին ի­րո­ղութ­յունն այն է, որ օ­րերս Նի­կո­լը գնաց-հա­սավ Վա­շինգ­տո­ն, բայց նրան այն­տեղ տես­նել ցան­կա­ցող ան­գամ չկար: Մինչ­դեռ ե­թե Վա­շինգ­տո­նում հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով ո­րե­ւէ պատ­կե­րա­ցում լի­ներ, թե­կու­զեւ պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ­նե­րից մե­կը գո­նե Միր­զո­յան Ա­րո­յին կըն­դու­ներ՝ փո­խան­ցե­լով, թե ի­րե­նից եւ Նի­կո­լից այս պա­հին ինչ սպա­սե­լիք­ներ կան:

Հե­տո Նի­կո­լը վա­զեց Մակ­րո­նի մոտ, ով խոս­տա­ցավ. «Ֆ­րան­սիա­յի լիա­կա­տար ա­ջակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը»: Բայց թե ինչ­պես է խոս­տու­մը կա­տա­րե­լու, մեծ հարց է, ա­ռա­վել եւս, որ նույն­քան մեծ հարց է, թե դեռ ինչ­քան կմնա իր ա­թո­ռին: Էլ չա­սած, որ Մակ­րո­նին Ա­լիեւն այն­քան է մեր­ժել եւ նույ­նիսկ թշնա­մի ան­վա­նել, որ հի­մա նրա միջ­նոր­դութ­յու­նից հա­զիվ թե ու­զե­նա օգտ­վել:

Կարճ ա­սած, այս պա­հին ա­նո­րոշ է մնում ա­լիեւ­յան թե­ւի ակ­նար­կած «Արեւ­մուտ­քի ա­ջակ­ցութ­յուն» աս­վա­ծը, քա­նի որ դրա հա­մար դեռ պետք է ա­ռար­կա­յաց­նել՝ կոնկ­րետ ո՞ր հար­թա­կի մա­սին է խոս­քը:

Մ­յուս կող­մից, նի­կոլազ­գի­նե­րը թեեւ սկսե­ցին ի­րենց հա­յաս­տա­նա­կոր­ծան «եվ­րո­պա­կան ու­ղին»՝ ե­րեկ ԱԺ-ում քննար­կութ­յան դնե­լով հայտ­նի նա­խա­ձեռ­նութ­յու­նը, Ա­լենն էլ իր հեր­թին, ա­զե­րի­նե­րից հետ չմնա­լով, «քիչ հա­վա­նա­կան» հա­մա­րեց ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կը, բայց մեկ է, լուրջ հար­ցեր են մնում, թե Փա­րի­զից հետ գա­լով, նաեւ ԱՄՆ այ­ցի խայ­տա­ռա­կութ­յան ֆո­նին, Նի­կոլն ի՞նչ «քա­ղա­քա­կան» կուր­սի մեջ է մնա­լու: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ «եվ­րո­պա­կան կուրս» լի­բե­րաս­տա­կան ծրա­գի­րը հա­զիվ թե այդ նույն լի­բե­րաստ­նե­րի հետ կռվի մեջ մտած Թ­րամ­փի «դաբ­րոն» ստա­նա:

Ի­հար­կե, իր ցան­կա­լի տար­բե­րա­կը կլի­ներ, որ թե­կու­զեւ ա­ռանց միջ­նորդ­նե­րի, սա­կայն Բա­քուն ինչ-որ ձե­ւով ստո­րագ­րեր-վեր­ջաց­ներ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» կոչ­վա­ծը: Միայն թե ա­լիեւ­յան աղբ­յուր­նե­րը, բա­ցի ռու­սա­կան եւ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված այս վեր­ջին տե­ղա­փո­խութ­յուն­նե­րից, նաեւ օ­րա­կար­գում են թող­նում Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու թե­ման: Իսկ այն, որ Նի­կո­լը ներ­կա­յումս, ներ­քին ա­տե­լութ­յան ներ­կա­յիս գե­նե­րա­ցիա­յի պայ­ման­նե­րում ոչ մի դեպ­քում չի գնա նման հա­մա­պե­տա­կան մի­ջո­ցառ­ման, դա եւս հաս­կա­նա­լի է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում