«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քանի՞ պաշտոնյա է պատժվել այս խայտառակ գործարքի համար. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ դուրս է գրվել 110 հազար դեղատոմս, սակայն օգտվել են 34 հազարը: Ի՞նչ հաշվարկ է սա, ընդհանրապես, ի՞նչ է խոսում նախարարը, պարզաբանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը. «Եվ ուրեմն` 1 տարվա ընթացքում՝ 110 հազար դեղատոմս, այսինքն՝1 օրում` 306 դեղատոմս, Հայաստանում գրանցված է 14 600 բժիշկ, այսինքն՝ օրվա կտրվածքով 1 բժշկին ընկնում է 0,02 դեղատոմս։ Զավեշտն այն է, որ իրական հիվանդներին գրվել են ընդամենը 34 հազար դեղատոմս, իսկ մնացած թիվը պայմանավորված է նրանով, որ բժիշկներն իրենց, բուժքույրերի, մայրապետերի վրա գրել են դեղատոմսեր` սովորելու նպատակով…»: Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել Ա. Պողոսյանի հետ՝ «կայացած» «բարեփոխում» է…

Անահիտ Ավանեսյանից բացի, չի դադարեցնում զարմացնել ԿԳՄՍ նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա հայտարարել է, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, սակայն պատասխան առայժմ չկա: «Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռեւս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ», - նշել է նա: Հետաքրքիր է՝ այսքանից հետո՞ էլ ոչ ոք այս ամենում չի տեսնում պետական միջոցների բացահայտ մսխում: Քանի՞ պաշտոնյա է ԿԳՄՍ-ում ազատվել աշխատանքից կամ պատժվել այս խայտառակ գործարքի համար: Իսկ ինքը՝ անձամբ Ժաննա Անդրեասյանն արդյոք պատասխանատվություն չի՞ կրում նման անպատասխանատվության համար: Արցախի հանձման ֆոնին բյուջեից գողացել եւ մինչ այսօր չեն վերադարձրել 6 մլն դոլար, ո՛չ պատժվածներ կան, ո՛չ ներողություն խնդրողներ:

Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ որոշմամբ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր զբաղեցրած աթոռին բոլորովին ոչ սազական ամբարտավանությամբ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԸ հաստատել է՝ իր որոշումն է: «Շատ պարզ պատճառով է հեռացվել, որովհետեւ սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե` Արցախի…Իրոք, իմ կամքն է։ Ուզում եք ասեմ՝ մամայիս, պապայիս արեւ։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է», - նշել է Քոլոյանը: Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, անդրադառնալով վերոնշյալին, գրել է. «Դրոշը բարձրացվել էր 2020 թվականի վերջում կամ 2021-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների եւ ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան: Քաղաքական բովանդակությունից անդին, դա մի դրոշ է, որի տակ այդ մարդիկ կռվում էին, որպես շեւրոն կրում իրենց թեւերին, զարդարում զրահը, իսկ զոհվածները հողին էին հանձնվում այդ դրոշով ծածկված: Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` եւ ողջերի, եւ զոհվածների մեջ: Չարժեր այն ձեռք տալ: Այդպիսի բաները չեն մոռացվում»: Մեզ մնում է հուսալ, որ չեն մոռացվում ու վաղը անուն առ անուն պատասխան են տալու…

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան