«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուզում են ժողովրդին քրեական աշխարհով վախեցնել, որ հասնեն հաջողության․ Սրբազանը վստահ է՝ Գյումրիում ոչ ոք բացարձակ մեծամասնություն չի կազմի

Հանդիպում

Գյումրիում որեւէ լարվածություն չկա, կրիմինալ մի փնտրեք Գյումրիում, եթե լարվածություն լինի, ապա իմացեք, որ դա կարող են սադրել բացառապես այսօրվա իշխանությունները, -անդրադառնալով Գյումրիում առկա նախընտրական մթնոլորտին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

-Սրբազան, այսինքն բացառո՞ւմ եք, որ ընդդիմության երկու թեւերի միջեւ բախում լինի։

-Բայց ով ասաց, որ ընդդիմությունը երկու թեւ է, ընդդիմությունը բազմաթիվ թեւեր է։

-Ասում են, որ հիմնական պայքարը ընթանալու է Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ։

-Իրենց անունները շատ է հնչում, որովհետեւ իրենք տեսանելի դեմքեր են եղել, մյուսները նոր դեմքեր են, բայց էլի ընդդիմություն են։

-Լավ, ըստ Ձեզ, ո՞վ կհաղթի։

-Որեւէ մեկը չի հաղթի, կուալիցիայի անհրաժեշտություն կլինի, ավելին՝ հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն եւ ընտրությունը մտնի փակուղի։

-Այսինքն որեւէ մեկին չի՞ հաջողվի բացարձակ վստահության քվեի արժանանալ։

-Անհնարին է, իհարկե չի կարող։

-Լավ, իսկ հայնտի առաջադրված անձանցից ով ինչ շանսեր ունի։

-Գրեթե հավասար են, օրինակ Վարդան Ղուկասյանն էլ, Մարտուն Գրիգորյանն էլ իրենց կայուն ընտրազանգվածն ունեն, բայց մեծամասնություն չեն կազմի, բացառված է։ Ես կրկնում եմ Գյումրիում այս պահին կրիմինալի ակտիվացում չկա, դա փափագում է իշխանությունը, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսա եւ հասնի հաջողության։ Ուզում են ժողովրդին քրեական աշխարհով վախեցնել, որ հասնեն հաջողության։

-Բայց այդ մտավախությունը անտեղի չի չէ՞, հիշենք Գյումրիի ընտրությունները․․․

- Հա եղել են լարված ընտրապայքարներ, իրար նկատմամբ ոչ պատշաճ որակումներ են հնչել, բայց քրեական ռեզերվ այստեղ գործ չի ունեցել։

-Սրբազան, բացառո՞ւմ եք, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն վստահված ձայներով հետագայում կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ։

-Հավանական չեմ համարում, ես այն մարդկանից եմ, որ երբեք չեմ ասում երբեք, բայց հաանական չեմ համարում։

-Ռուբեն Մխիթարյանը եւս առաջադրվել է, ինչի կապակցությամբ ՔՊ-ական պատգամավոր Պալյաննը նշել է , որ վերջինս կապվում է սրբազանների հետ։

- Ինձ հետ բոլոր թեկնածուներն էլ առնչություն ունեն, բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, այսքանը։ Ավելին Սարիկ Մինասյանի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ։

-Ինչպե>ս եք գնահատում Մինասյանի շանսերը։

-Մինասյանի շանսերը իշխանության շանսերն են, այ՛ո ինքն իր ձայներն ունի, բայց հիմանականում իշխանությանը սատարողներն են ընտրելու Սարիկ Մինասյանին։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան