Եթե որևէ մեկը մտածում է, որ Ռուսաստանին կարելի է այս աստիճանի արհամարհել, սխալվում է․ Ռոբերտ Քոչարյան

Թեմա

Եթե որևէ մեկը մտածում է, որ Ռուսաստանը այն երկիրն է, այն պետությունն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարամիտ սխալվում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Շատերը նաև մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց։ Մի հատ փորձենք այս ամեն ինչին նայել Ռուսաստանի աչքերով։ Դու կարող ես կանգնացնել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Բայց ո՞ւմ համար՝ ՀՀ–ի համա՞ր, որ ճակատագրական պահին անցել է քո թշնամիների կողմը։

Որևէ մեկը ձեզանից իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞․ ընկալումն այսպիսին էր»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանի խոսքով՝ ՀՀ-ի կողմից դա ճակատագրական սխալ էր, որի համար վճարեցինք Արցախի կորստով։ Ինչպես նշել է Քոչարյանը, ըստ էության Ուկրաինայում տեղի է ունեցել պրոքսի-պատերազմ Ռուսաստանի Դաշնության դեմ, եւ այս իրավիճակում, անվտանգությունն ապահովելու փոխարեն, ՀՀ իշխանությունները սկսել են քանդել փխրուն կայունությունը։

«Եթե ռազմավարությունը լիներ օգտվել իրավիճակից եւ հեռանալ, ապա կարելի էր սպասել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դիրքերը պահպանելու համար կմոտենա Ադրբեջանին։ Այլ կերպ մտածելը երեխայամտություն է։ Այսպիսին է դաժան իրականությունը։ Չի կարելի արհամարհել ընկերոջ կենսական շահերը, հատկապես այն ընկերոջ, որից չափազանց կախված ես: Միայն Արցախում նյութական կորուստները, ամենահամեստ հաշվարկներով, կազմել են 80-100 մլրդ դոլար»,- նշեց Քոչարյանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում