Նոր իրողությունները չեն շրջանցի նաեւ մեզ

Վերլուծություն

­Թե ինչ է­ֆեկտ կա­րող է ու­նե­նալ Մ­յուն­խե­նում տե­ղի ու­նե­ցա­ծը Հա­յաս­տա­նի վրա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305708&l=am), ա­պա նախ հաշ­վի առ­նենք այս փաս­տը: Այս օ­րե­րին այն­տեղ էր նաեւ Նի­կո­լը եւ, բնա­կա­նա­բար, ա­մեն ինչ տե­ղի է ու­նե­ցել հենց նրա աչ­քի ա­ռաջ:

­Բայց նախ նկա­տենք, որ դեռ մին­չեւ այս այ­ցը Նի­կո­լը կա­տա­րեց քայլ, ո­րի կա­տաստ­րո­ֆիկ բնույթն ակն­հայտ դար­ձավ նաեւ հենց Մ­յուն­խե­նի գա­գա­թա­ժո­ղո­վից: Խոս­քը` ԵՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան մա­սին ԱԺ ո­րոշ­ման մա­սին է, եւ երբ դրանից հե­տո ար­դեն ԱՄՆ-ն­ է այդ նույն ԵՄ-ի վրա «շան լափ» լցնում, ա­պա այդ ամ­բող­ջը, բնա­կան է, մա­սամբ լցվում է նաեւ եվ­րա­ջա­տա­գով Նի­կո­լի գլխին: Ա­վե­լի կոնկ­րետ, ե­թե հան­կարծ ԱՄՆ-ի հա­մար Նի­կո­լը սկսի ինչ-որ հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նել, ա­պա այդ թե­ման նրա ա­ռաջ է դրվե­լու՝ այդ ո՞ր եվ­րո­պա­ցի­ներն եք ծա­ռա­յում, ո­րոնց մա­սին Վենսն ինչ-որ պետք էր ե­րես­նե­րին ա­սա՞ց: Ու այս­տե­ղից էլ սա­հուն ան­ցում կլի­նի «ինչ­պի­սին տերն է, այն­պի­սին էլ՝ ծա­ռան» հայտ­նի տրա­մա­բա­նութ­յա­նը:

Այս ա­մե­նից հե­տո, Նի­կո­լը հան­դի­պեց Շոլ­ցին, ում մա­սին Ս­պի­տակ տան նոր մա­մու­լի քար­տու­ղար Քե­րո­լայն Լ­եւի­տը նման միտք հնչեց­րեց. «Շոլց, դու պետք է ա­վե­լի զգույշ ընտ­րես քո խոս­քե­րը։ Միակ տե­ղը, ո­րին Գեր­մա­նիան ար­ժա­նի է այս բա­նակ­ցութ­յուն­նե­րում, դա­տա­պարտ­յալ­նե­րի նստա­րանն է»:

Այս­պի­սով, Մ­յուն­խե­նից հե­տո Նի­կո­լը հայտն­վում է միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի այս ի­րա­վի­ճա­կի ա­ռաջ: ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երը, ե­թե ռեալ նա­յենք, ա­վե­լի ան­հույս վի­ճա­կում են, քան ան­գամ այն պա­հին, երբ նա խեղ­ճուկ­րա­կի տես­քով կանգ­նել էր Վեն­սի կող­քին: Եվ­րո­պա գնա­լը սկսել է ոչ թե ան­հե­ռան­կար տեսք ու­նե­նալ, այլ նաեւ` ար­դեն միան­գա­մայն վտան­գա­վոր: Այդ թվում, ե­թե հա­մար­ձակ­վի եվ­րո­դե­մոկ­րա­տիա­յի եւ նման բա­նե­րի մա­սին խո­սել: Ե­թե ա­ռաջ դրա հա­մար հար­ված­ներ էին գա­լիս Մոսկ­վա­յից, հի­մա ար­դեն կգան նաեւ Վա­շինգ­տո­նից. Թ­րամ­փը եվ­րո­լի­դեր­նե­րին հռչա­կում է «հան­ցա­գործ­ներ», իսկ Նի­կո­լը նրանց կող­քի՞ն է կանգ­նում:

­Մի խոս­քով, ինչ­պես եւ են­թադ­րում էինք, այս վեր­ջին ա­րեւմտ­յան շրջա­գա­յութ­յուն­նե­րից հե­տո Նի­կո­լին մնում է նո­րից հի­շել «հայ-ռու­սա­կան դա­րա­վոր բա­րե­կա­մութ­յան» մա­սին: Ա­ռա­վել եւս, որ սպաս­վող ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թա­ցը եւ Պու­տին-Թ­րամփ մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն ստա­ցած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ինչ­պես է­լի ա­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, ոչ մի պա­րա­գա­յում չեն կա­րող շրջան­ցել հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը: Հաշ­վի առ­նե­լով, որ ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թա­ցի ա­ռանցք­նե­րից մե­կը Ի­րա­նի թե­ման է, իսկ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը, առն­վազն, այդ ուղ­ղութ­յամբ կո­մու­նի­կա­ցիոն ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի Ռու­սաս­տա­նի հա­մար:

Ա­մեն դեպ­քում, օ­րերս կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ռուս-ի­րա­նա­կան շա­հե­րի մա­սին ա­վե­լորդ ան­գամ հի­շեց­րեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Այ­սինքն, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սում տրանս­պոր­տա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցում Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, ընդ­հա­նուր առ­մամբ, նման մո­տե­ցում­ներ ու­նեն, ո­րը սահ­ման­ված է հուն­վա­րի 17-ին Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րած Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին պայ­մա­նագ­րում: Ըստ այդմ էլ. «Պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն՝ կող­մե­րը նպաս­տում են անվ­տան­գութ­յան մի­ջո­ցա­ռում­նե­րին սահ­մա­նա­կից հատ­ված­նե­րում, նե­րառ­յալ Հա­րա­վա­յին Կով­կա­սում, հա­մա­գոր­ծակ­ցում են՝ կան­խե­լու այն­տեղ եր­րորդ կող­մի ու­ժե­րի մի­ջամ­տութ­յունն ու ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան ներ­կա­յութ­յու­նը: Կար­ծում եմ՝ այս հաս­կա­ցութ­յան ար­տա­ցո­լու­մը հիմ­նա­րար միջ­պե­տա­կան փաս­տաթղ­թում, ո­րը նա­խա­տես­ված է ա­վե­լի քան 20-ամ­յա հե­ռան­կա­րի հա­մար, շատ բան է ա­սում: Միակ տար­բե­րութ­յունն այն է, որ ՌԴ-ն Հա­րա­վա­յին Կով­կա­սում տրանս­պո­րտա­յին ու­ղի­նե­րի եւ տն­տե­սա­կան կա­պե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցե­րով ՀՀ-ի, Ադր­բե­ջա­նի եւ ՌԴ-ի փոխ­վար­չա­պե­տնե­րի հա­մա­նա­խա­գա­հութ­յամբ ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի ան­դամ է»:

Այ­սինքն, որ նախ՝ Ռու­սաս­տա­նը ոչ մի պա­րա­գա­յում չի պատ­րաստ­վում զի­ջել իր այն շա­հե­րը, ո­րոնք ու­նի կով­կաս­յան հար­թա­կում, ո­րը, ի­հար­կե, չի շրջան­ցի Սաուդ­յան Ա­րա­բիա­յում բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գը: Երկ­րոր­դը. սա եւս մեկ հի­շե­ցում էր ինչ­պես նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նութ­յան եւ դրա­նից բխող այլ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, այն­պես էլ՝ փոխ­վար­չա­պե­տնե­րի հա­մա­նա­խա­գա­հութ­յամբ ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի մա­սին: Այ­սինքն, որ հենց այդ հու­նով էլ, Մոսկ­վա­յի պատ­կե­րաց­մամբ, պետք է շա­րու­նակ­վի գոր­ծըն­թա­ցը:

Ու­րեմն, ի՞նչ է մտա­ծում այս մա­սին Նի­կո­լը, ա­սենք նաեւ՝ վեր­ջին ժա­մա­նակ­ներս կոշտ հա­կա­ռու­սա­կան ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով եւ քայ­լե­րով աչ­քի ընկ­նող Ա­լիե­ւը: Չ­նա­յած, ինչ էլ որ նրանք մինչ այս մտա­ծում էին, պետք է նո­րից սկսեն մտա­ծել՝ հաշ­վի առ­նե­լով ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը: Եվ, կրկնենք, ա­ռա­ջին հեր­թին, թե ինչ կպայ­մա­նա­վոր­վեն Պու­տինն ու Թ­րամ­փը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում