«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ ասես, պապանձվել կարելի է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Էլի մեկ զոհ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք: Զարմանալի ու զարհուրելի դատական նիստ երեկ տեղի ունեցավ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: Նշանակված էր դատական նիստ , սակայն մեղադրյալը փետրվարի 4-ին մահացել է: Դատավոր Ռիմա Առաքելյանը մահվան հիմքով կարճել է գործը։ Պարզվում է՝ քաղաքացի ՎԱՀԱՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ մեղադրանք էր ներկայացված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու հոդվածով։ Ըստ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության` «Վահան Հայկազի Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով Բագրատ սրբազանի գլխավորած երթին, լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պետական գործունեության կատարման կապակցությամբ, ձեռքին նախապես վերցրած ձեռնափայտի գործադրմամբ՝ այն թափահարելով, նրան տվել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել Նիկոլ Փաշինյանի գլխին»։ Ի՞նչ ասես, պապանձվել կարելի է, ողորմի Աստված:

Ո՞ւր է առողջապահության նախարարը կամ՝ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ «покинула чат»: Ահա այսպես է վերնագրել իր գրառումը ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանում վիրուսային հիվանդությունները տարածվում են աննախադեպ արագությամբ, հիվանդանոցները լի են թոքաբորբով, գրիպով եւ այլ վիրուսներով վարակված երեխաներով, բայց պետությունը ոչինչ չի անում։ «Մանկապարտեզներն ու դպրոցները դարձել են վարակի օջախներ, իսկ կառավարությունը լռում է։ Համեմատության համար՝ 2009-ին եւ 2015-2016-ին, երբ աշխարհը բախվեց H1N1 համաճարակին, նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հաղթահարեց այն բարձր մակարդակով՝ կիրառելով արդյունավետ կանխարգելիչ քայլեր։ Սա ապացուցում է, որ երկիրը հնարավոր է ճիշտ կառավարել, պարզապես այսօրվա իշխանությունը անգրագետ եւ անպատասխանատու է»,- նշում է նա եւ հավելում, որ այսօր քաղաքացին մնացել է միայնակ, պետությունը չի կատարում իր պարտականությունները, իսկ կառավարությունը բացահայտ անգործությամբ վտանգում է մարդկանց կյանքը։ Այսքանից հետո, մեզ մնում է դիմել Առողջապահության նախարարությանը եւ կրկնել Վիլյամ Սարոյանի հայտնի ստեղծագործության վերնագիրը՝ «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»:

Զարմանալի պահվածք է դրսեւորում նաեւ նիկոլական մեկ այլ նախարար՝ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ: Էկոնոմիկայի նախարարը ո՛չ ավել, ո՛չ պակաս հերքել էր այն պնդումը, թե ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է եւ ասել, որ արտաքին պարտքը «ընդամենը» 5,96 մլրդ դոլար է։ Թե այս ի՞նչ ֆոկուս է անում Պապոյանը, եւ ո՞վ մարեց պարտքի կեսը, հարցի հետքերով գնացել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Հարցն այն է, որ արտաքին պարտքը պետական պարտքի միայն մեկ մասն է, իսկ ամբողջ պետական պարտքը կազմում է ոչ թե նույնիսկ 12, այլ՝ 12,8 մլրդ դոլար։ Բայց կա այլ կարեւոր փաստ էլ՝ 2025 թվականի բյուջեում պետական պարտքը նախատեսված է արդեն 6159 մլրդ դրամ, այսինքն՝ դոլարի այսօրվա փոխարժեքով (397 դր/դոլար) դա կազմում է 15.5 մլրդ դոլար», -նշել է նա եւ հավելել, որ ավելի վատ բան էլ կա. պետական պարտքն աճում է ոչ միայն բացարձակ թվային արժեքով, այլեւ ՀՆԱ-ի մեջ իր բաժնով. 2025-ի համար նախատեսվում է, որ այն կկազմի համախառն ներքին արդյունքի 56.5%-ը։

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան