«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարդն իր հիշողությամբ է տարբերվում անասունից

Թեմա

Նոր կարդացի, որ անգաղափար մեկը փորձելու է մի քանի ժամից ինչ-որ «գաղափարական» ուղերձով դիմել հանրությանը։ Եկեք հասկանանք ասվածի տրամաբանությունը․ մի անձնավորություն, ով իշխանության գալու հենց սկզբում հայտարարեց, որ որևէ քաղաքական գաղափարախոսության՝ «իզմ»-ի կրող չէ, այժմ փորձելու է խոսել գաղափարաբանական արժեքներից։

 

Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ չունի արժեքաբանական ու գաղափարական սկզբունք, գոնե այնպիսի, որն աղերս ունենա հայկական օրակարգի հետ։ Հիմա նա փորձելու է անհասկանալի դարձվածքներով ու կեղծ պնդումներով մարդկանց համար ստեղծել արհեստական օրակարգ։

 

Լինելով ժամանակակից լիբերալ-ֆաշիզմի դասական ներկայացուցիչ և տիրապետելով «Օվերտոնի պատուհանի» կիրառման բոլոր գործիքակազմերին՝ Նիկոլը երկար ժամանակ է, որ հանրային տիրույթում գեներացնում է «իրական Հայաստանի» մասին քվազիթեզը՝ փորձելով մարդկանց գիտակցության մեջ ձևավորել իր պատկերացրած Հայաստանի մասին գաղափարները։ Նա ու իր թիմն այնքան են խոսել այդ «իրականի» մասին, որ վերջին 3-4 ամիսներին այն դարձել է դիսկուրսի առարկա։ Ըստ ամենայնի, այսօր նա փորձելու է դոզավորման հերթական չափաբաժնով նոր պատկեր առաջ քաշել և, անամոթաբար մարդկանց աչքերի մեջ նայելով, ասել․ «Այն, ինչ դուք ունեցել եք ու գիտեք, սուտ ու կեղծիք է։ Այն ստեղծել են կայսրությունները՝ իրենց քաղաքական շահերն ու նկրտումները կյանքի կոչելու նպատակով»։

 

Այստեղ պետք է Նիկոլին ասել՝ «քուանշ»։ Մարդն իր հիշողությամբ է տարբերվում անասունից, այդ թվում՝ գենետիկ հիշողությամբ։ Եվ ինչքան էլ փորձես քո ապիկար ու անտաղանդ քաղաքականության հետևանքով ստեղծած կեղծ օրակարգը թանկարժեք փաթեթավորմամբ «ծախել» ազգին, փակուղի ես մտնելու։ Մարդիկ, թեկուզ դժվարությամբ, արդեն համոզվում են, որ դու թուրքածին արժեքաբանական երևույթ ես, իսկ քո քաղաքականությունը՝ ամենապրոթուրքականը Հայոց պատմության մեջ։

 

Երբ դուք, որոշ ժամանակ անց, այլևս իշխանություն չեք լինի Հայաստանում, պատմության մեջ հանգամանորեն կգրվի, թե ինչպես թուրքական կապիտալն ու գործակալական ցանցը տապալեցին իշխանությունը, կազմաքանդեցին պետության բոլոր արժեքաբանական հենքերը և փորձեցին իրականացնել գաղափարական հեղափոխություն։

 

Իր վերջին ելույթներից մեկում Նիկոլը հայտարարեց, որ առաջիկայում կներկայացնի իր գաղափարախոսական դոկտրինը՝ հավելելով, որ նախ պետք է այն հասկանան հենց իրենք՝ այդ թվում ՔՊ-ականները։ Այսինքն, նրանք այսօր մարդկանց քարոզում են մի գաղափարախոսություն, որը մինչ այժմ իրենք չեն էլ ընկալել։

 

Իմ խորին համոզմամբ՝ մինի-պանթուրքիզմի հայկական պրոյեկցիան մշակվել է թուրքական տեսաբանների կողմից, իսկ դրա վրա որոշակի աշխատանք են կատարել նաև մի քանի ծախու գրչակ «հայ» երևույթներ։

 

Ահա այն ամենը, ինչ մի քանի ժամից մատուցվելու է ձեզ, հարգելի ազգակիցներ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան