«Փաստ». Չաշխատելու համար պատիժ չկա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. <Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում է աշխատաժողով անցկացնել 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Ընդ որում, քանզի այդ ընկերությունների թիվը հազարից ավելին է, կա նաև վերապահում՝ «ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով»: Ժամանակը ցույց կտա, թե քանիսը կմասնակցեն դրան, իսկ հիմա արդեն կա տեսակետ, որ այս աշխատաժողովը ոչ թե կիրառական, գործնական, այլ բացառապես PR նպատակ ունի՝ առաջիկա ընտրությունների համատեքստում:

Ընդհանրապես, իշխանական վերնախավում շատ են խոսում, որ գործարար միջավայրը պետք է բարելավել, որն էլ իր հերթին կբարձրացնի երկրի նեդրումային գրավչությունը։ Սակայն, դատելով իրավիճակից, հասկանում ենք, որ սրանք միայն խոսքեր են՝ կենացների մակարդակում։ Նախ՝ պետք է հաշվի առնել, որ պետական կառավարման ահռելի համակարգը, ըստ շատ փորձագետների, վերջին 6-7 տարում լցվել է անպատասխանատու և ոչ կոմպետենտ պաշտոնյաներով։ Խոսքը հիմնականում ղեկավար կազմի մասին է: Ընդ որում, այս անձինք մի հարցում հաստատ տաղանդավոր են. նրանք տիրապետում են արհեստական և մտացածին խնդիրներ ստեղծելու և ոչ իրական խնդիրներ «լուծելու» արվեստին։
Ի դեպ, շատ գործարարներ նշում են, որ մասնավորաբար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դարձել է գործարար աշխարհի «աքիլեսյան գարշապարը»։ Ավելին, գործարարների մեջ կա տարածված խոսույթ. «Եթե ուզում ես խոստումնալից ծրագիրդ վիժի հենց սաղմնային փուլում, ապա դիմիր Տիգրան Խաչատրյանին»։ Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ նա, որպես կանոն, անընդհատ բարդացնում կամ միանգամից տապալում է ծրագրերը՝ գործարարներին գցելով «բյուրոկրատական շրջանաձև դժոխքի մեջ»: Սա նույնիսկ զարմանալի չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա գլխավոր «կանոն»՝ չաշխատելու և վնասարարության համար պատիժ չի հասնում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում