«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՔՊ-ի Սարիկին օգնության է հասել Էդմոն Մարուքյանի եղբայրը

Ներքաղաքական

Այն, որ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թունդ ընդդիմադիր դառնալուն «եփած հավն էլ» չի հավատում, բազմիցս են բարձրաձայնել տարբեր քաղաքական գործիչներ: Եվ ահա նրա հարազատ եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը գործուղվել է Գյումրի՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին օգնության: Դե էլ ով, եթե ոչ Մարուքյանները չպետք է «քյոմագ» անեին Սարիկին, չէ որ վերջինս եղել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր: Ընդհանրապես, Էդմոն Մարուքյանը շատ հանգիստ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ոչ թե հատուկ հանձնարարություններով դեսպանն, այլ հատուկ կադրեր պատրաստող հանձնակատարը, ով անգամ իր սանիկ, նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանին «նվիրեց» Նիկոլին, վերջինս էլ նրան դարձրեց ՔՊ խմբակցության ղեկավար:

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆոտոշարք է հրապարակել եւ տեքստ, թե հյուրընկալել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Համայնքային վերափոխումների պորտֆելի» աշխատանքային թիմին: Ծրագրի թիրախային ուղղությունը մշակութային զբոսաշրջությունն է: Թանգարանների էքսպոզիցիայի փոփոխություններից մինչեւ թվայնացում, զբոսաշրջային հոսքերի եւ դրանց կառավարման մասին հետազոտությունից մինչեւ այգիների վերազինում՝ ծրագրի ընթացիկ բաղադրիչներն են, որոնք իրականություն կդառնան առաջիկա ամիսների ընթացքում: Իսկ թե ովքե՞ր են այս գրանտային ծրագրի գլխում կանգնած Հայաստանում, այո՛, ճիշտ գուշակեցիք Նիկոլի Սահմանադրական հանրաքվեն ու համատարած հայտարարագրումը իբր բոյկոտող Մարուքյանի եղբայր Քրիստը, ով  ՀՀ ՏԶ հայաստանյան ծրագրի համակարգողն է: Ու հենց Գյումրիում, հենց նախընտրական փուլում, հենց հիմա՝ նա եվրածրագրերով կանգնեց Սարիկի կողքին:

Ի դեպ, այս ամենն ուշագրավ է նաեւ մեկ այլ համատեքստում, Էդմոն Մարուքյանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կեցվածք ընդունած՝ փորձում է տեղավորվել հակարեւմտյան դաշտում: Մեկ ազդարարում է, որ Թրամփը Զելենսկիին է նվաստացնում, մեկ արձանագրում, թե Եվրոպան խուճապի մեջ է, մինչդեռ արի ու տես, որ եղբայրը նույն այդ եվրոպացիների հետ ակտիվ ծրագրեր է իրականացնում: Արդյոք քաղաքական դաշտում ձեւավորվում է մի նոր «Սարոյան եղբայրներ», թերեւս դժվար:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան