«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տարվա վերջին մեր պարտքը լինելու է մոտավորապես 15-16 մլրդ-ի չափ, որը խայտառակ մեծ թիվ է. Վարդանյան

Ներքաղաքական

Պետական պարտքն, ի  վերջո,ավելացե՞լ է, թե՞ պակասել. այս եւ շատ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Ամեն տարեսկիզբ՝ հարց է առաջ քաշվում պետական պարտքը վերանայելու մասին: Այս պահին ինչպիսի՞ պատկեր է մեզ մոտ:

— Վերջին տարիներին այդ պարտքը ուղղվել է մի քանի ուղղությամբ: Այսինքն` վերցրել են պարտքով փող եւ շատ-շատ բարձր աշխատավարձներ են տվել դատախազներին, քննիչներին, ոստիկաններին, փողոցում կանգնած մյուս ոստիկաններին, եւ տվել են վարկի հաշվին: Հարց կարող է ծագել, թե ինչի՞ համար, որպեսզի պահեն իրենց իշխանությունը, որովհետեւ մեր պետությունը նման գումարներ չի գեներացնում, որ պարեկը ստանա 400 հազար դրամ աշխատավարձ: Սա առաջին, երկրորդը՝ ժողովրդի աչքերը պետք է ինչ-որ մի բանով անընդհատ կապել, իսկ իրենք ընտրել ենք ասֆալտը:

Իրենք ասֆալտ են փռում այնտեղ, որտեղ որոշ տեղերում իսկապես կարիքը կա: Բայց ասֆալտը, ըստ արեւելյան տեխնոլոգիաների, դա աչքի ընկնող ամենաառաջնահերթ գործն է, որը դու անում ես: Ընդ որում՝ Հայաստանն առաջինը չէ, որ այդ տեխնոլոգիան կիրառում է: Ամեն տեղ աշխարհում, որպես տեխնոլոգիա, դա կիրառվում է, որովհետեւ, երբ դու 5 կմ ասֆալտ ես քաշում՝ այդ 5 կմ-ով օրենքով անցնում է, օրինակ, 10 հազար մեքենա եւ ստացվում է այն, որ դու պոտենցիալ արդեն 10 հազար մարդ ունես, որոնք ասում են՝ այ, տեսեք, թե ինչ լավ գործ են արել: Երբ դու նույն գնով կառուցում ես մի դպրոց մի գյուղում՝ դրա մասին իմանում է 600-700 մարդ: Շատ պարզ հաշվարկ է: Հիմա այդ գումարներով դա են անում: Ինչո՞ւ են Հայաստանին շարունակում տալ վարկեր՝ դա եւս այլ խնդիր է: Դա էլ է հասկանալի, քանի որ Հայաստանը մոտեցնում են դեպի պարտքի խճուղի: Ընդ որում՝ սա եւս մի բարդ իրավիճակ է ստեղծելու ապագա կառավարությունների համար: Երբ դու լրջագույն պարտքերի տակ ես ճկռում, նշանակում է, որ համաշխարհային բանկը եւ այլք ինչ-որ մի պահի ստիպում են պարտադրել իրենց պայմանները քեզ վրա: Ու սա տեղի է ունենալու:

— Պարոն Վարդանյան, իսկ ինչպիսի՞ պայմանների մասին եք ակնարկում:

— Օրինակ` աշխարհի պատմության մեջ եզակի դեպք կա, երբ Չաուշեսկուն՝ ամբողջովին մարեց Ռումինիայի պարտքերը, նա զրոյացրեց համաշխարհային բանկի դիմաց ունեցած իր պարտքը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այդ ամենից հետո: Համաժողովրդական շարժում եւ դրանից կես ժամ հետո գնդակահարություն, եւ սա Արեւմուտքի ձեռագիրն է: Չկա որեւէ գործիչ աշխարհում, որը կարող է Արեւմուտքի գործակալ լինել կամ Արեւմուտքի գործիչ լինել, իսկ հետո փորձի իր ուղղվածությունը փոխել ու ողջ մնալ: Օրինակ` Իրաք, Լիբիա, այդ բոլոր մարդիկ աշխատել են ԱՄՆ-ի հետ: Ավելին, եկել են իշխանություն հենց ԱՄՆ-ի օգնությամբ, բայց հենց փորձել են տակից փախչել՝ միանգամից պատասխան են տվել:

Հավատացեք, եթե հնարավոր լիներ տակից փախնել, ապա Սաակաշվիլին շատ վաղուց խայտառակ պրոռուսական գործիչ էր, բայց նա էլ էր կրթված եւ գրագետ տղա: Ինքը շատ լավ գիտի այն մարդկանց պատմությունը, ովքեր փորձել են Արեւմուտքի տակից փախչել: Հիմա շատերն ասում են, թե՝ տեսե՛ք, հեսա Նիկոլը Պուտինի նկարը կպցնելու է իր դոշին ու ռուսամետություն խաղա: Ես ինքս չեմ բացառում դա, անգրագետ տղա է, կարող է փորձի, բայց եթե փորձի, ապա ողջ չի մնա: Նիկոլը չի կարող լինել պրոռուսական գործիչ: Նախ չեն թողնի, քանի որ պետք է հիշել, թե ում հետ է այս մարդը հանդիպում ամենաշատը:

— Այս դեպքում ինչպիսի՞ն է լինելու այս իշխանության գործելաոճը ստեղծված իրավիճակում:

— Նիկոլի շրջապատի ամենակարեւոր գործիչներից մեկը՝ ԱԽՔ քարտուղարն է, քիչ է մնում ամեն օր գնա, Մեծ Բրիտանիայի հետախուզության (ՄԻ-6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպի: Չկա աշխարհում որեւէ այլ երկիր, որին այդ բարձրաստիճան պաշտոնյան այդքան հանդիպի: Ո՞վ է այսօր Հայաստանի արտաքին հետախուզության պետը: Մի աղջնակ, որն ակնհայտ է, որ գործակալ է, որն աշխատում է կրկին ՄԻ-6-ի հետ: Ո՞վ է գլխավոր դատախազը կամ ոստիկանապետը: Այսինքն՝ այսօր Հայաստանը գտնվում է արտաքին ազդեցության ներքո եւ դրա մի մասն է նաեւ վարկավորումը: Այդ վարկավորմամբ նրանք քեզ ճզմում են: Օրինակ` 2025 թվականին միլիարդ 200 միլիոն դոլար մենք պետք է սպասարկման գումար ծախսենք՝ այդ վարկը սպասարկելու համար, որը չի բացառվում, որ չկարողանա Հայաստանը: Իսկ ի՞նչ է լինում այն դեպքում, երբ դու չես կարողանում: Դու գնում ես այնտեղ եւ ասում ես, որ եկեք մի բան հնարենք որ սա հիմա չանենք ու քեզ ասում են՝ շատ լավ, ուրեմն՝ դու էլ սա կանես:

— Ի՞նչ է անում ներկայիս կառավարման համակարգը, որպեսզի չհանգենք դրան:

— Դրա համար Հայաստանի ապագա իշխանությունների համար Նիկոլը եւ արեւմտամետ աշխարհը ստեղծում է բավականին բարդ պայմաններ՝ այս երկիրը վերականգնելու հարցում: Մյուս տարվա վերջին մեր պարտքը լինելու է մոտավորապես՝ 15-16 մլրդ-ի չափ: Սա խայտառակ մեծ թիվ է:Այդ թիվը մեծ չէր լինի, եթե այդ վերցրած գումարները գեներացնեին արդյունք եւ բերեին գումարներ: Բայց մենք տեսնում ենք վերջին այս տարիներին, որ այս մարդիկ ո՛չ ներդրում են կարողանում բերել երկիր, ո՛չ բյուջեն են կարողանում լրջագույն ավելացնել: Ստվերը շատացել է, կոռուպցիան՝ եւս: Այսինքն՝ սրանք քանդող բրիգադներ են: Ես նույնիսկ կարծում եմ, որ իրենք իրանց մեջ ինչ-որ օր ու ժամ գիտեն, թե երբ են հեռանալու եւ ուր: Որոշները՝ Թուրքիա, որոշները՝ Միացյալ Նահանգներ, որոշները՝ Կանադա, որոշները՝ Ֆրանսիա: Այնպիսի տպավորություն է, կարծես թե, եկել են եւ ուզում են մեզ բոլորիս  ոչնչացնել ու գնալ:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան