ԶՈւ սպայական կազմին խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում. ՀՀ ՊՆ
ՀասարակությունՀաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը, պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

