ԶԵԼԵՆՍԿՈՒՆ «ԹԱՂՈՒՄ» ԵՆ, ՈՐ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՆԱՆ

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ան­կախ նրա­նից, թե այս ինչ նոր խաղ է փոր­ձում սկսել կամ սկսել է Նի­կո­լը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=306017&l=am), մեկ բան աչ­քա­թող ա­նել չի կա­րե­լի: Այն զար­գա­ցում­նե­րը, որ ներ­կա­յումս ըն­թա­նում են աշ­խար­հում, այն­պի­սի խոր­քա­յին փո­փո­խութ­յու­ններ են խոս­տա­նում, որ հա­մե­մա­տա­բար մանր-մու­նր խա­ղե­րը եւ խա­ղա­ցող­նե­րը, ու­զեն թե չու­զեն, ստիպ­ված են լի­նե­լու տե­ղա­փոխ­վել այդ գլո­բալ ե­րե­ւույթ­նե­րի շրջա­նակ­նե­րում: Եվ­րո­պան, նրա­նով ո­գե­ւոր­ված նաեւ Զե­լենս­կին, մի պահ փոր­ձե­ցին դեմ գնալ, բայց…

Այն վի­ճա­կը, ո­րում հայտն­վել է Զե­լենս­կին, ոչ թե պար­զա­պես նրա հա­մար «մորթ­վել-թաղ­վե­լու» պես մի բան է, այլ ա­վե­լի նման է ցու­ցադ­րա­կան պատ­ժի՝ մյուս հա­կա­ճա­ռող­նե­րին զգու­շաց­նե­լու հա­մար:

Այս­պես, Զե­լենս­կու նկատ­մամբ Թ­րամփն ար­դեն ան­ցել է այն­պի­սի բա­ռա­պա­շա­րի, ինչ­պի­սին է ա­ռանց ընտ­րութ­յուն­նե­րի բռնա­պետ դար­ձած կա­տա­կեր­գու, 4 տո­կոս վար­կա­նիշ ու­նե­ցող անձ­նա­վո­րութ­յուն, ո­րի պատ­ճա­ռով Բայ­դե­նը 350 մի­լիարդ ամե­րիկ­յան փո­ղեր է ծախ­սել նա­խա­պես տա­նուլ տված պա­տե­րազ­մում, եր­կիրն ա­վե­րած եւ մի­լիո­նա­վոր մարդ­կանց մահ­վան պատ­ճառ դար­ձած եւ այլն: Կարճ ա­սած, որ պա­տե­րազ­մը սկսվե­լու եւ ժա­մա­նա­կին չկանգ­նեց­նե­լու հիմ­նա­կան մե­ղա­վո­րը հենց Զե­լենս­կին է, եւ, ի­հար­կե, նրա թի­կուն­քին կանգ­նած­նե­րը: Ս­րա­նով Թ­րամ­փը վերջ­նա­կա­նո­րեն է ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում դնում Զե­լենս­կուն: Նախ, ե­թե Եվ­րո­պա­յում վեր­ջին օ­րե­րին ո­մանք դեռ ակ­տի­վո­րեն խո­սում էին Կիե­ւին ա­ջակ­ցե­լու մա­սին, հի­մա հաս­կա­նում են, որ շա­րու­նա­կե­լու դեպ­քում ա­մե­րիկ­յան այս ողջ հե­ղե­ղը հի­մա էլ ան­հա­տա­պես պաշտ­պա­նող­նե­րից ա­մեն մե­կին է հար­վա­ծե­լու: Եվ որ սրա­նից հե­տո, օ­րի­նակ, Մակ­րո­նը, սկսեց հրա­պա­րա­կավ խո­սել, որ չի պատ­րաստ­վում ֆրան­սիա­կան ցա­մա­քա­յին զոր­քեր ու­ղար­կել Ուկ­րաի­նա, Զե­լենս­կուն դնում է «օգ­տա­գործ­ված եւ դեն նետ­վա­ծի» կար­գա­վի­ճա­կում: Ա­ռա­վել եւս, որ նաեւ նե­րուկ­րաի­նա­կան դաշտն է սկսել ե­ռալ. երբ այդ երկ­րում 80 տո­կոս վար­կա­նիշ ու­նե­ցող Թ­րամփն ա­սում է, թե Զե­լենս­կին դի­տա­վոր­յալ է հար­յուր հա­զա­րա­վոր մարդ­կանց ու­ղար­կել սպան­դի, այլ բան չէր կա­րող լի­նել: Վեր­ջա­պես, Զե­լենս­կու հա­մար ա­մե­նա­վատն այն է, որ այս խմո­րում­նե­րը հա­սել են բա­նակ. հա­նուն այս «4 տո­կո­սա­նոց բռնա­պե­տի՞» պետք է շա­րու­նա­կեն մեռ­նել, որ նա իր կա­շի՞ն փրկի: Պա­տե­րազմն էլ, ի դեպ, շա­րու­նակ­վում է ակ­տիվ տեմ­պե­րով, ու թե այս ի­րա­վի­ճակն ինչ ըն­թացք է դրան տա­լու, դժվար չէ հաս­կա­նալ:

Այս ա­մե­նից զատ էլ ԱՄՆ-ն­ ար­դեն խո­սում է իր տված գու­մար­նե­րի ծախ­սե­րը մո­նի­տո­րին­գի են­թար­կե­լու մա­սին, եւ այն ,որ դրա արդ­յուն­քում կբա­ցա­հայտ­վի հար­յու­րա­վոր մի­լիարդ­նե­րի թա­լան, իսկ թե­լե­րը կտա­նեն մին­չեւ ա­մե­րիկ­յան նախ­կին վար­չա­կազմ, կաս­կած­ներ գործ­նա­կա­նում չկան: Ընդ ո­րում, սա էա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի թրամ­փա­կան­նե­րի հա­մար. խո­շոր հաշ­վով, նրանց հիմ­նա­կան կռիվն այս պա­հին նե­րա­մե­րիկ­յան լի­բե­րաստ­նե­րի հետ է: Ա­պա եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի, ո­րոնք հի­մ­նա­կանում այս պա­հին աս­տի­ճա­նա­բար հայտն­վում են «մե­ռած ու չթաղ­ված» վի­ճա­կում: Ինչ վե­րա­բե­րվում է Զե­լենս­կուն, ա­պա նա, թեեւ ար­դեն Էր­դո­ղա­նից է քա­ղա­քա­կան ա­պաս­տան խնդրում, բայց ե­րե­ւի ա­նի­մաստ. Զե­լենս­կին ար­դեն քոռ գրո­շի ար­ժեք չու­նի, եւ նրա ճա­կա­տա­գի­րը, ըստ ա­մե­նայ­նի, կլու­ծեն հենց ուկ­րաի­նա­ցի­նե­րը:

Ա­հա այս ա­մե­նին զու­գա­հեռ, սկսվեց նաեւ G-20 գա­գա­թա­ժո­ղո­վը, եւ ներ­կա բո­լոր խմո­րում­նե­րը տե­ղա­փոխ­վում են այդ հար­թակ: Այ­սինքն, նույն միան­գա­մայն սուր եւ ու­շագ­րավ զար­գա­ցում­ներն այս հար­թա­կում, սպա­սե­լի է, որ ո­րո­շա­կի հան­գու­ցա­լու­ծում­ներ կստա­նան:

­Բայց նաեւ նկա­տենք, որ Թ­րամ­փը, պա­տե­րազ­մի մե­ղա­վո­րութ­յու­նը ուղ­ղե­լով Զե­լենս­կուն եւ Բայ­դե­նին (եւ այլ խա­մաճիկ­նե­րի), ըստ էութ­յան, դրա­նով Մոսկ­վա­յից է հե­ռաց­նում այն հին մե­ղադ­րանք­նե­րը, թե Պու­տի­նը հենց այն­պես հար­ձակ­վեց Ուկ­րաի­նա­յի վրա եւ հի­մա սպառ­նում է բո­լո­րին: Սա ար­դեն եւս մեկ ցու­ցադ­րա­կան մե­սիջ է, որ Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցա­յին ա­ռա­ջին ռաուն­դը Վա­շինգ­տո­նում գնա­հա­տում են բա­վա­րար, եւ կշա­րու­նակ­վի նույն­քան ակ­տիվ ըն­թացք: Ա­ռա­վել եւս, որ նույն պա­տաս­խա­նը կա նաեւ Մոսկ­վա­յից: Պու­տի­նը եւս գնա­հա­տեց Ռիա­դում կա­յա­ցած բա­նակ­ցութ­յուն­ները՝ ներ­կա­յաց­նե­լով նման մտքեր: Նախ, «Բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը դրա­կան էին, հան­դի­պու­մը՝ ըն­կե­րա­կան»: Նաեւ, որ սա, բնա­կան է, ա­ռա­ջին քայլն էր, եւ կլի­նի հե­տա­գա ակ­տիվ ըն­թացք: Վեր­ջա­պես, որ ՌԴ նա­խա­գահն ին­քը «հա­ճույ­քով» կհան­դի­պի ԱՄՆ ա­ռաջ­նոր­դի հետ: Ու մյուս կող­մից՝ Եվ­րո­պան ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րում տեղ չու­նի, ու նաեւ՝ «Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ-ի միջեւ երկ­խո­սութ­յան մեջ միջ­նորդ­ներ պետք չեն»:

­Մի խոս­քով, կար­ծես թե ա­նակն­կալ­ներ չեն լի­նե­լու: Բուն Ուկ­րաի­նա­յի մա­սով՝ Զե­լենս­կուն ցու­ցադ­րա­բար «թա­ղում» են, եւ, ըստ ա­մե­նայ­նի, նրան փո­խա­րի­նե­լու ե­կող ա­վե­լի լե­գի­տիմ մե­կը կստո­րագ­րի այն փա­թե­թը, ո­րը կստեղծ­վի ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի արդ­յուն­քում:

­Նաեւ, որ, ինչ­պես քա­նիցս ենք նշել, այդ բա­նակ­ցութ­յու­նն­երում ուկ­րաի­նա­կան թե­ման ա­մե­նե­ւին էլ հիմ­նա­կա­նը չէ: Կան քննար­կում­ների շատ մեծ եւ ծա­վա­լուն դա­շտ, ո­րը, ըստ էութ­յան, նշա­նա­կում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր վե­րա­բա­ժա­նում: Ինչ որ պա­հի, թե­րեւս, կմիա­նա նաեւ Չի­նաս­տա­նը: Ա­մեն դեպ­քում, ԱՄՆ-ում ար­դեն խո­սում են պաշտ­պա­նա­կան բյու­ջեն մոտ 40-50 տո­կո­սով կր­ճա­տե­լու ծրագ­րե­րի մա­սին, ինչն ար­դեն իսկ ակ­նար­կում է, որ այս գոր­ծըն­թաց­նե­րը ծրագր­վում են ա­ռա­ջի­կա տաս­նամ­յակ­նե­րի կտրված­քով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում