«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն աշխատանքային այցով գտնվում է Դոնբասում

Ներքաղաքական

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ՌԴ Կոմկուսի պատվիրակության հետ միասին, որը գլխավորում է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Դաշնային Ժողովի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը, աշխատանքային այցով գտնվում են Դոնբասում։

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը, Հայաստանի կոմունիստների անունից մարդասիրական օգնություն է տարել Դոնբասի բնակչությանը։

Փետրվարի 21-ին պատվիրակությունն այցելել է «Սաուր-Մոգիլա» հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել: Հուշարձանը նվիրված է 1943 թվականին Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում խորհրդային զորքերի կողմից Դոնբասի ազատագրմանը: Համալիրը ավերվել էր 2014 թվականին ԴԺՀ ապստամբների և ուկրաինական զինյալների միջև մարտերի ժամանակ և կրկին վերաբացվել է 2022 թվականին՝ վերականգնումից հետո:

«Հայ ժողովուրդը լավ է հասկանում ձեր ցավն ու վիշտը։ Որովհետև ինչպես դուք, այնպես էլ մենք տեսել ենք ցեղասպանություն, աքսոր, տարածքների բռնազավթում և այլն, ու այդ ամենը նրա համար, որ մենք հայեր էինք։ Նույնը տեղի ունեցավ նաև Դոնբասի մեր եղբայրների հետ զուտ այն պատճառով, որ նրանք կողմ էին Ռուսաստանի հետ մերձեցմանը, ցանկանում էին խոսել ռուսերեն լեզվով։ Բոլորիս հիշողության մեջ դաջված է, թե ինչպես էին այդ չմարդիկ այրում Օդեսայի արհմիությունների պալատը։ Այս ամենին հնարավոր չի ֆաշիզմից բացի այլ անուն տալ։ Սակայն ձեր հերոսական պայքարը տվեց իր բաղձալի արդյունքը։ Այսօր ազատագրվում է ամբողջ տարածաշրջանը հիտլերի հետնորդներից»,- իր ելույթում նշել է Երջանիկ Ղազարյանը։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է ԴԺՀ Ստարոբեշևսկի շրջանում ժամանակավոր տեղակայման վայր: Շփվել են բնակչության հետ, հանդիպում են ունեցել Ստարոբեշևսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Միխայլովի և Ստարոբեշևսկի մունիցիպալ խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չերկաշինի հետ: Քննարկել են առկա խնդիրները և նշել դրանց լուծման ուղիները:

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը հանդիպել է նաև Դոկուչաևսկի ղեկավար Ալեքսանդր Կաչանովի և ԴԺՀ Դոկուչաևսկի քաղաքային խորհրդի նախագահ Նատալյա Նիկիֆորովայի հետ:

Հանդիպումների ավարտին Երջանիկ Ղազարյանը փոխանցվել է մարդասիրական օգնություն Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան