«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Մեր գյուղը թալանում են». Ողջաբերդի բնակիչները ՏԿԵ նախարարի հետ հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Պատահար

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները պահանջում են հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ։

«Նա աշխատել է 2 տարի եւ գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ: Նա այդ երկու տարում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Ամեն ինչ արվել է այս երկու տարվա մեջ»,–ասաց Ողջաբերդի բնակիչ Աշոտ Վարդանյանը՝ շեշտելով, որ օրեր առաջ վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է նախկին գյուղապետի որդին։

Ակցիայի մասնակցի խոսքով, Աշոտ Մուշեղյանի լիազորությունները ժամանակավոր էին կասեցվել քրեական վարույթի շրջանակում, և այդ ընթացքում գյուղը չուներ վարչական ղեկավար։

«Հիմա, երբ արդեն քրեական վարույթը չկա, Աշոտ Մուշեղյանն էլ արդարացվել է, իմանում ենք, որ նոր գյուղապետ են նշանակել»,–ասաց նա՝ նշելով, որ Ողջաբերդի բնակիչները հանդիպում են պահանջում ՏԿԵ նախարարի հետ, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանները։

Աշոտ Վարդանյանի խոսքով, 8 ամվսա ընթացքում գյուղի արոտավայրերն օտարվել են, և բնակիչներն այդ մասին որևէ տեղեկություն չեն ունեցել։

«Դրանք գյուղնշանակության հողեր են եղել, որոնցից գյուղացիները օգտվել են: Մեր գյուղը թալանում են։ Երևի Աշոտ Մուշեղյանը խանգարում էր այդ հարցում, դրա համար պատճառ բերեցին, իբրև իրավապահ մարմինների հետ խնդիր ունի, հիմա էլ իրենց ուղած մարդուն են բերել, որ ինչ ուզեն, անեն»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Նյութի աղբյուր՝ news.am

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան