«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատրաստակամ եմ կանգնելու ինչպես մյուս քաղհալածյալների, այնպես էլ՝ Արթուր Վարդանյանի կողքին. Դանիելյան

Ներքաղաքական
Օրերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին է տեսակցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
 
- Ստացել էի տեղեկություններ, որ վերջինիս առողջական վիճակը վատթարացել է։ Վարդանյանը պահանջում է, որպեսզի բուժզննումն ու հետագա բուժումն անցնի իր նախընտրած բժշկական հաստատությունում, որտեղ ի սկզբանե ախտորոշել են իր հիվանդությունը։ Սակայն, ՔԿՀ-ում պարտադրում են անպայման բուժզննումն անցնել մի հաստատությունում, որի նկատմամբ Արթուր Վարդանյանը չունի վստահություն։ Նշեմ, որ նախորդ տարվա հունիսի 18-ին տեղի է ունեցել դատական նիստ, ինչի մասին չի ծանուցվել Վարդանյանը, եւ հաջորդ օրը մոլերից մեկի տարածքում՝ կնոջ ներկայությամբ եւ բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել։
 
Արթուր Վարդանյանը համոզված է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման․ կալանավորմանը նախորդել էին ընդդիմության հավաքները, որոնց ինքը եւս մասնակցել էր, ինչպես նաեւ՝ այդ թեմայով եւ սուր շեշտադրումներով իր հարցազրույցները։ Չնայած վերջին շրջանում կնոջ ու անչափահաս երեխայի հանդեպ անուղղակի սպառնալիքներին՝ Վարդանյանի ընտանիքը պատրաստակամ է մինչեւ վերջ պայքարել արդարության համար։
 
Առաջիկայում, հավանաբար, վճիռը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում։
Նշեմ նաեւ, որ Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերի Վարդանյանը արցախյան ազատամարտի նահատակ հերոսներից է, իսկ Արթուրը մասնակցել է Քեսաբի համար մղվող մարտերին, ինչպես նաեւ՝ 44-ամյա պատերազմին։
Ինքս պատրաստակամ եմ կանգնելու ինչպես մյուս քաղհալածյալների, այնպես էլ՝ Արթուր Վարդանյանի կողքին։ Պահանջելու եմ, որ այս փուլում, առնվազն, իրացվի համապատասխան բժշկական օգնություն ստանալու վերջինիս իրավունքը։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան