Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում երկնքում «մոլորակների շքերթ» կլինի՝ վերջինը մինչև 2040 թ.

Հասարակություն

Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում երկնքում կարճ ժամանակով տեսանելի կլինեն բոլոր յոթ մոլորակները՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Այս երևույթը, որը հայտնի է որպես «մոլորակների շքերթ», հազվագյուտ տեսարան է, և մինչև 2040 թվականը դա կլինի վերջինը, երբ հնարավոր կլինի միաժամանակ տեսնել բոլոր մոլորակները:

Հնարավորինս շատ մոլորակներ տեսնելու լավագույն հնարավորությունը կլինի փետրվարի 25-ին, 26-ին և 27 -ին՝ մայրամուտից անմիջապես հետո:

Մոլորակներից չորսը՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Մարսը, տեսանելի կլինեն անզեն աչքով: Սատուրնն ավելի դժվար կլինի տեսնել, քանի որ այն ցածր կլինի հորիզոնում: Մյուս երկու մոլորակները՝ Ուրանը և Նեպտունը տեսնելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ:

Հորիզոնի լավ տեսարանը և պարզ երկինքը լավ հնարավորություն կընձեռեն՝ տեսնելու բոլոր մոլորակները, սակայն բոլոր յոթ մոլորակները տեսանելի կլինեն շատ կարճ ժամանակով միայն։ «Մայրամուտից հետո ընդամենը մի քանի րոպե հնարավորություն կա մոլորակները տեսնելու համար, մինչև նրանք ընկնեն հորիզոնից ներքև: Դրանից հետո դեռ հնարավոր կլինի հստակ տեսնել Վեներան, Յուպիտերը և Մարսը շատ ավելի երկար ժամանակով», - ասել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ, դոկտոր Էդվարդ Բլումերը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում