«ԽԻԶԱԽՈՐԵՆ ԿՌՎԵԼ Է ՈՒ ԸՆԿԵԼ ՇՈՒՇԻՈՒՄ, ՔԱՐԻՆՏԱԿՈՒՄ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ». ՀԵՐՈՍ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՊԵՐՅԱՆ

Հասարակություն

Փետրվարի 25-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԳԱՄԻ ԱՊԵՐՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Ծնվել էր 2001֊ին, Արմավիրի մարզի Վանանդ գյուղում։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել և խնկարկել։ Նրա ընկերը, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. «Քանի որ լեգենդար զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է ծնվել, անունը Անդրանիկ են դրել։ 2012֊ին ընտանիքով տեղափոխվեցին ՌԴ։ Այնտեղ Անդրանիկը շատ կարճ ժամանակում սովորել է լեզուն, սովորել է գերազանց, մասնակցել օլիմպիադաների ու առաջին տեղը գրավել։ Ուզում էր շարունակել ուսումը, բայց նախընտրեց հայրենիքին պարտքը տալ։ 2017֊ին եկավ Հայաստան։ Միշտ ափսոսանքով էր նայում Արարատ լեռանը, մեր հողերին ու ամեն անգամ ափսոսում, վրեժով լցվում ու երազում էր հետ բերելու մասին։ Շատ ուշադիր էր ծնողների հանդեպ, երկու եղբայր էին, քույր չունեին։ Անդրանիկը զորակոչվեց Հայոց բանակ, ծառայում էր Արցախի Եղնիկների զորամասում։ Ծառայում էր գերազանց։ Պատերազմի թեժ օրերին հասցնում էր զանգել, շատ հպարտ ու ոգևորված խոսում էր, նա էր մեզ ոգեշնչում։ Ասում էր, հանկարծ չվախենանք, իր հետ ամեն բան կարգին է։ Նրան ընտրել էին հետախույզ իր գիտելիքների և խելացի լինելու համար։ Եղել է հենց Քյոխի խիզախ զինվորներից։ Անդրանիկը պատերազմի առաջին օրերից մասնակցել է Եղնիկների, Կուբաթլուի և Շուշիի թեժ մարտերին։ Խիզախ կռիվներ տալուց հետո ընկել է Շուշիում, Քարինտակում, թեժ մարտերի ընթացքում, նոյեմբերի 7֊ին։ Իսկ նրա հետախույզ լինելու մասին ծնողները իմացել են միայն անմահանալուց հետո։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում