«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ճիշտն ասած, ընկալում չունեմ, թե մենք ստեղծված իրավիճակից կարող ենք օգտվել. Սերգեյ Բագրատյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է ԱԺ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

— Այս փու­լում, երբ, կար­ծես, Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լար­վում են, փո­խա­նակ Հա­յաս­տա­նը փոր­ձի օգտ­վել ի­րա­վի­ճա­կից, շա­րու­նա­կում է մնալ հա­կա­ռու­սա­կան ա­լի­քի վրա՝ ընդ­հուպ  Եվ­րա­միութ­յան ան­դա­մակց­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կի նա­խա­գիծն է ըն­դու­նում Ազ­գա­յին ժո­ղո­վով: Չեք կար­ծո՞ւմ, որ այս ա­մենն այ­լեւս ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խնդիր է:

— Դուք տե­սա­կետ եք հայտ­նում, ո­րը ժո­ղովր­դի մի մա­սը կկի­սի, մի մա­սը՝ չի կի­սի: Այն, որ մենք ծանր հար­ված­ներ տե­սանք մեր թի­կուն­քին՝ դաշ­նա­կից­նե­րի կող­մից, վստա­հութ­յու­նը բա­վա­կա­նին սա­սան­վեց: Հե­տե­ւա­բար, նույ­նիսկ կա­րող է Ադր­բե­ջան-­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վատ­թա­րա­նալ, բայց ոչ ի հա­շիվ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լա­վաց­ման: Ա­վե­լին՝ առն­վազն այս պա­հին Ռու­սաս­տա­նի շա­հե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ա­վե­լի շատ Թուր­քիա­յի հետ, քան` Հա­յաս­տա­նի: Ադր­բե­ջա­նը երկ­րոր­դում եմ այս հա­րա­բե­րութ­յան մեջ, ո­րով­հե­տեւ, է­լի եմ շեշ­տում, ՌԴ-ի հա­մար ա­ռա­վել կա­րե­ւոր է Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­ները, քան Հա­յաս­տա­նի կամ Ադր­բե­ջա­նի, կամ՝ եր­կու­սին միա­սին վերց­րած: Այս ի­մաս­տով՝ ճիշտն ա­սած, ըն­կա­լում չու­նեմ, թե մենք ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից կա­րող ենք օգտ­վել:

— Ա­սել, թե այս պա­հին Ռու­սաս­տա­նի շա­հե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ա­վե­լի շատ Թուր­քիա­յի հետ, քան Հա­յաս­տա­նի, ու տե­ղա­վոր­վել հա­կա­ռու­սա­կան դաշ­տում, գո­նե պատ­մութ­յու­նը չե՞ք կար­ծում, որ հու­շում է՝ դրա­նից տու­ժո­ղը միայն մենք ենք լի­նե­լու:

— Սա ա­մե­նավ­տան­գա­վորն է, որն այս պա­հին կա, եւ մենք ար­դեն իսկ կոնկ­րետ տու­ժել ենք դրա հե­տե­ւան­քով: Հի­մա պետք է այն­քան խե­լա­միտ գտնվենք, որ ո­րեէ մե­կը չհա­մա­րի, որ մենք իր հա­մար կա­րող ենք խա­ղա­քարտ դառ­նալ: Աշ­խար­հում ո­րե­ւէ պե­տութ­յուն չպետք է մտա­ծի, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն այն­քան թույլ է եւ փոքր, որ ե­թե ցան­կա­նա ի շահ ի­րեն՝ Հա­յաս­տա­նի շա­հե­րի հաշ­վին ո­րե­ւէ հարց կկա­րո­ղա­նա լու­ծել: Այ­սինքն՝ այն­քան հա­մախմբ­ված հան­րութ­յուն պետք է լի­նենք եւ այն­քան ու­ժեղ կա­ռա­վա­րութ­յուն, ղե­կա­վա­րութ­յուն, որ սա ո­րե­ւէ մե­կի մտքով չանց­նի: Ի­մա­նան, որ թե­կուզ փոքր ենք, բայց ու­նենք մեր պե­տա­կան շա­հի խո­րը գի­տակ­ցում: Սա պետք է ա­մե­նա­կա­րե­ւո­րը հա­մա­րենք: Եվ ե­թե կան մար­դիկ, ո­րոնք դա չեն կի­սում, ա­նընդ­հատ պետք է ի­րենց հետ աշ­խա­տենք, հա­մո­զենք, բա­ցատ­րենք, որ բե­րենք այս դաշտ: Ա­մե­նե­ւին չեմ ա­սում՝ ընդ­դի­մութ­յան այ­սինչ ներ­կա­յա­ցու­ցի­չը իշ­խա­նութ­յան այ­նինչ ներ­կա­յա­ցուց­չի հետ հա­մախմբ­վի, ո՛չ, այլ ա­սում եմ՝ հա­մախմբ­վենք պե­տա­կա­նութ­յան գա­ղա­փա­րի շուրջ, ո­րը բո­լո­րինս է, եւ պե­տա­կա­նութ­յունն ու­ժե­ղաց­նենք: Ե՛վ ընդ­դի­մութ­յունն ու­ժե­ղաց­նի, ե՛ւ մենք, ե՛ւ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յու­նը: Պետք է պե­տութ­յունն ու­ժե­ղաց­նե­լու խնդիր դնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան