Տեսնես էլ տեղ մնացե՞լ է, թե ինչքան կարող է Ավինյան Տիկոն խայտառակվել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ շարունակում է զարմացնել իր վարած քաղաքային իշխանության մեթոդաբանությամբ: Երեկ համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջեւ խոսակցություններից, որոնց մեծ մասում վարորդներին հրահանգում են քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում չվարել ավտոբուսը։ «Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն՝ լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն», -ասվում է տարածված ձայնագրություններից մեկում։ Իսկ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն ավելի է մանրամասնում. «Այս ձայնագրություններն ապացուցում են ավինյանական նվաստ պահվածքը քաղաքացիների հանդեպ։ Ձայնագրություններից մեկում ոմն սանձարձակ իրեն թույլ է տվել լկտի արտահայտություն երեխաների հանդեպ։ Պետք է պատասխան տան նման հրահանգ տվողները»: Տեսնես էլ տեղ մնացե՞լ է, թե ինչքան կարող է Ավինյան Տիկոն խայտառակվել ու մնալ քաղաքապետի պաշտոնում:

ՔՊ-ից հեռացված պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆՆ էլ աչքի է ընկել հերթական նիկոլական պահվածքով: Անդրադառնալով Սամվել Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործին, որ իր հետ ունեցած միջադեպից հետո վերջինս խոշտանգվել էր, Ասլանյանն այսքանից հետո նրան պատժելու հարցում չի ընկրկում. «Եթե մարդը կատարել է որեւէ արարք, դրան համապատասխան պիտի պատժվի…Անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքը դա է պահանջում»: Երիցս ասել ենք ու հիմա էլ կրկնում ենք՝ նախկին նիկոլական չի լինում էլի, հո զոռով չի:

Իսկ հարեւան ՎՐԱՍՏԱՆԸ կրկին զարմացրել է իր օրենսդրական ճիշտ փոփոխություններով: Այսպիսով՝ «գենդեր» եւ «գենդերային նույնականություն» եզրույթները կբացառվեն Վրաստանի բոլոր գործող օրենքներից, հայտարարել է երկրի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը: «Գենդերային հավասարության մասին» օրենքը կվերանվանվի «Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին օրենք»: Փոփոխությունների նախաձեռնողները «Վրացական երազանք»-ի եւ նրա կոալիցիոն գործընկեր «Ժողովրդի իշխանություն» կուսակցության պատգամավորներն են։ «Որոշակի ժամանակ օտարերկրյա ներկայացուցիչների ազդեցության եւ նրանց ակտիվ լոբբինգի ներքո վրացական օրենսդրություն նպատակաուղղված ներմուծվեց «գենդեր» արհեստական ​​եզրույթը։ Սա յուրատեսակ արտացոլումն էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների, եւ պետության համար որոշ դեպքերում անհաղթահարելի խոչընդոտ դարձավ այս միտումի ընդդեմ սկզբունքային դիրքորոշման»,- ասված է պարզաբանման մեջ։ Օրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը։ Ծանոթ թեմա է չէ՞, հիմա գոնե բոլորը հասկացե՞լ են, թե ինչու էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ մի շարք այլ պատվախնդիր գործիչներ պայքարում, որպեսզի «գենդերը» չմտնի հայրենի օրենսդրություն:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում