Մի կողմում տղես էր, մյուս կողմում՝ ես․ Գաղթի ճանապարհի դժոխքը

Հանդիպում

<<Իրավունքը>> շարունակում է ներկայացնել արցախյան գաղթի ճանապարհի դժոխքը։ 44-ամյա Արամիս Պետրոսյանը Արցախի Շուշիի շրջանի Քարինտակ գյուղից է․

- Հեռախոսիս մեջ պահում եմ գյուղի նկարները, բայց մեր գյուղն արդեն չկա։ 92 թվի պատերազմին եղել եմ 12 տարեկան երեխա, թուրքերը մտել են մեր տուն, մամայիս հենց դեմս կրակել են ու սպանել։ Մեծացել ենք երկու ախպերներով ու հերս։ Շատերն իմ մասին խոսելիս ասում էին՝ ուժեղ մարդ, բայց չգիտեմ, թե իմ ուժից հիմա ինչն ա մնացել։

Ես թիթեղագործ եմ։ Տարիներ շարունակ զբաղվել եմ տանիքներ կառուցելով, բայց շատ աշխատելու հետևանքով մեջքի խնդիրներ ունեցա ու անցա ծառայության հայտնի «Եղնիկներ» զորամասում։ Ինը տարի ծառայելուց հետո 2020-ին թողեցի ծառայությունը, Լաչինում էի աշխատում։ Կինս զանգեց ասաց, որ պատերազմ է սկսվել։ Մենք՝ ծառայող տղերքի հայրերով, կամավորական ջոկատ կազմեցինք, ու քանի որ խառը և անհասկանալի իրավիճակ էր, առանց որևէ տեղ գրանցվելու, առանց պաշտպանության բանակին դիմելու գնացինք առաջնագիծ։ Որպես հին կռվողներ՝ ուզում էինք էնտեղ լինեինք, երեխեքի մոտ լինեինք, օգնեինք։

Ամեն մեկս մեր համար խրամատներ էինք գնացել ու կռվում էինք, բայց մեր տղերքին հասնել չկարողացանք։ Գիտեի՝ իմ տղեն որտեղ ա, փորձեցի իրան հասնել, չհասա։ Մի բլուր էր մեզ խանգարում։ Մի կողմում տղես էր, մյուս կողմում՝ ես։  Մեր 40 հոգանոց կամավորական ջոկատից ութ հոգին ողջ մնաց։ Մյուսները կամ զոհվել են, կամ կորել։ 

Արցունքները մաքրելով, խորը հոգոց հանելով շարունակում է․

-Տղես չգիտեր, որ ես իրեն էդքան մոտ եմ։ Միայն երբ ինքը վիրավորվում ա, իմանում ա, որ մոտակայքում եմ։ Ոտքերն են վիրավորվել, մատներն են, մի մատը չկա, մինչև հիմա շատ բեկորներ կան մեջը, բայց բժիշկները չեն երաշխավորում, որ կարող են դրանք անվտանգ հեռացնել։ Երկար չի կարողանում քայլել, ծանր աշխատանք չի կարողանում անել, ոտքը բռնվում է, մեկ-մեկ գիշերը չի կարողանում քնել։ 

Վիրավոր որդուս ուղեկցեցի Երևան՝ Մուրացանի հոսպիտալ, հետո անմիջապես վերադարձա Արցախ՝ արդեն եղբորս գտնելու։

23 թվին էլ փոքր տղես էր ծառայում, փորձեցի նրա մոտ գնալ, չստացվեց։ Տասը օր մնացել են զասադի մեջ, մինչև կարողացել են գալ հասնել Ստեփանակերտ։ Սպասեցինք, մինչև նա հասավ, նոր դուրս էկանք Արցախից։ Ամենավերջին մարդկանցից էինք, որ դուրս եկանք Ստեփանակերտից։ 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում