Ճահիճ, որը մեկ անգամ ճաշակելուց հետո ամբողջ ուժով տանում է կործանման․Սարսափազդու փաստեր

Թեմա

Արատավոր երևույթներից խաղամոլությամբ, ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ Հայաստանում հիմնականում տառապում են տղամարդիկ։ Դրանք արդեն տարածված են նաեւ անչափահասների շրջանում։ Իսկ խաղամոլները հիմնականում անհավասարակշիռ, ագահ մարդիկ են և տան անբարենպաստ հոգեբանական մթնոլորտում ապրողներ: Երիտասարդների շրջանում էլ խաղամոլության տարածումը,  ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի, պայմանավորված է ճանաչված մարդկանց մասնակցությամբ  խաղատների և բուքմեյքերական ընկերությունների գովազդներով․

-Լարվածություն, մենակության զգացում, ռիսկի դիմելու հակում, անհամապատասխան ինքնագնահատական, հոգեբանական շեղումներ, ագահություն, մեկ- երկու անգամ հեշտությամբ գումար վաստակելու ճանապարհ. սրանք այն անձնային գծերն են, որոնք բնորոշ են խաղամոլին: Խաղամոլության ձևավորմանը  նպաստում են կյանքի  անբարենպաստ պայմանները, տան անբարենպաստ հոգեբանական մթնոլորտը։ աղամոլությունը նույնպես հիվանդություն է եւ ինչպես մյուս հիվանդությունները,  ավելի լավ է կանխարգելել այն, քան՝ բուժել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  1-ից 2 տոկոս երիտասարդներն են ազատվում վտանգավոր մոլությունից։ Խաղամոլությունը մեջ հայտնված մարդն ինքնակամ գրեթե չի կարողանում ազատվել այդ արատավոր բարքից, այն ճահիճ է, որ մեկ անգամ ճաշակելուց հետո ամբողջ ուժով տանում է կործանման։

Դա է պատճառը, որ քաղաքակիրթ պետությունները փորձում են իրենց ստրատեգիան այնպես ձեւավորել, որպեսզի այդ խոցելի խումբը վտանգված չլինի։ Իսկ Հայաստանում լրիվ հակառակ վիճակն է, ունենք խաղամոլության անհսկելիություն եւ ազատ գովազդ, չնայած որ ի սկզբանե այս իշխանությունները խոսում էին հսկելիության մասին, սակայն այսօր տեսնում ենք ամբողջությամբ հակառակ ստարտեգիա։ Ինչի շնորհիվ հասարակության մի ստվար զանգված դարձել է օնլայն խաղատների գերի։

Ամփոփելով խոսքս կարող եմ փաստել, որ ցավոք, Հայաստան պետությունը ստեղծել է նպաստավոր պայմաններ խաղամոլության զարգացման ու տարածման համար։

-Պարոն Մադաթյան, արդեն գարուն է, եւ գիտականորեն ապացուցված է, որ այս շրջանում մարդկանց էմոցիոնալ ֆոնը ավելի դյուրագրգիռ է, ի՞նչ հետեւանքներով է հղի նման իրավիճակը։

-Շատ ճիշտ նկատեցիք, գարնան եւ աշնան շրջանում սրվում է մարդկանց էմոցիոնալ, հուզական վիճակը, ինչը նպաստում է ինքնասպանությունների, ինաավնասումների, դեպրեսիաների շատացմանը, սա շրջան է, որը լի է էմոցիոնալ ակտիվացմամբ, ընդ որում թե բացասական, թե դրական հույզերի դեպքում է այդ ակտիվությունը տեղի ունենում։

-Կա՞ էմոցիոնալ ֆոնը հնարավորինս կայուն վիճակում պահելու բանաձեւ ծայրահեղություններից խուսափելու համար։

-Ցավոք, նման բանալի չունի աշխարհը։

-Պարոն Մադաթյանը, նշում են, որ ինքնասպանության դիմած մեծ մասը վերջին պահին փոշմանում են, բայց արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ։ Կա՞ նման ապացույց հոգեբանության մեջ։

-Կդժվարանամ ասել, եթե աֆեկտի վիճակի մեջ են վստահաբար չեն փոշմանում, իհարկե կլինեն նաեւ մարդիկ, որոնք գուցե փոշմանեն, բայց դա հազվադեպ է լինում, համենայնդեպս իմ պրակտիկան դա է հուշում։

-Հաճախ ինքնասպանության դիմում իրենց ոլորտում կայացած, հաջողակ մարդիկ․․․

-Հաջողությունը ինքնասպանության հետ որեւէ կապ չունի, նման մարդկանց մոտ պահի ազդեցությամբ խորը ընկճախտ է առաջանում, հոգեբանական ցիկլեր են խախտվում, սինուսիոդալ ցիկլը իջնում է ներքեւ եւ պահպանվում երկար ժամանակ, տեղի է ունենում հոգեբանական դեֆորմացիա եւ այլն։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում