«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուբեն Վարդանյանի ազատության կոչերի ու խնդրանքների աշխարհագրությունը պետք է ընդլայնել. Բալասանյան

Ներքաղաքական

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր եւ մյուս հայ քաղբանտարկյալների: Նա ընդգծել է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք հետագա սերունդների եւ հայ ժողովրդի գոյությունը։ Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է Ռուբեն Վարդանյանի հյուծված եւ կապտուկներով լուսանկարը՝ Բաքվի դատարանից: Իսկ ավելի վաղ նրա փաստաբան Գենսերը եւս կոչով դիմել էր միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Չե՞ք կարծում, որ այլեւս կոչերն ուուղերձները պետք է հասցեական լինեն եւ կոնկրետ քայլեր պահանջվի այն մարդկանցից, որոնք անձնապես շատ լավ ճանաչում են Ռուբեն Վարդանյանին:

— Նախ ասեմ, որ դատավարության նմանվող այդ ֆարսից հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատացել է: Եվ՝ այո՛, նաեւ համաձայն եմ, որ հայտարարությունները պետք է ավելի հասցեական լինեն: Չեմ կարծում, թե Հայաստանում կա գեթ մեկ հայ, ով մտահոգ չէ Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Բաքվի բանտերում պահվող մեր մյուս գերիների եւ պատանդների առողջությամբ: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի անձին, իսկապես, կարծում եմ, որ հնչող հայտարարություններն իրենց աշխարհագրությունը պետք է ընդլայնեն, եւ պետք է ընդգրկեն այն մարդկանց շրջանակը, ում հետ անհատապես եւ անձնապես մտերմիկ հարաբերություններ է ունեցել նա իր գործունեության ընթացում եւ որոնք այսօր հեղինակություն են վայելում աշխարհում ու Ադրբեջանի վրա կոնկրետ ճնշում կարող են գործադրել:

Խոսքս առաջին հերթին, իհարկե, Մեծ Բրիտանիայի մասին է, ում ներկայիս թագավոր Կարլ Երրորդի, իսկ այն ժամանակ՝ արքայազն Չարլզի հետ Ռուբեն Վարդանյանը բավականին մոտ հարաբերություններ ուներ: Սա վկայում են այն լուսանկարները, որոնք կային ժամանակին տարածված համացանցում: Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում լուրջ տնտեսական ներկայացվածություն ունի եւ նկատի ունենալով, որ բրիտանական հետախուզության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրն Ալիեւի հաճախակի հյուրն է, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի եւ նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից կարելի է եւ պետք է, պարզապես, դիմում-նամակ հղել՝ ուղղված Կարլ Երրորդին: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանի կնոջ հրեական պատկանելիությունը հաշվի առնելով՝  կարծում եմ նաեւ հրեական համաշխարհային կազմակերպություններին է պետք ուղարկել նամակ-խնդրանքներ, որպեսզի նրանք եւս փորձեն այս հարցը բարձրացնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել: Ես կողմ չեմ, որ այդ հայտարարությունները սահմանափակ լինեն եւ նախատեսված լինեն միայն սահմանափալ շրջանակների համար:

— Ի դեպ, Ռիչարդ Մուրի հետ հանդիպումներ ունենում էր նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, գուցե նա՞ պետք է առաջնահերթ դիմեր: Եվ ընդհանրապես՝ մի՞թե Ձեր նշած անձինք չէին կարող ինչ-որ քայլ անել այս ուղղությամբ՝ առանց սպասելու դիմում-խնդրանքների:

— Գիտեք, արտաքին քաղաքականությունը եւ առհասարակ՝ քաղաքականությունը,  այնքան էլ պարզ չէ, ինչպես մենք ենք պատկերացնում: Ցավոք սրտի,  քաղաքականությունում բարոյականությունը պետական եւ մանսավոր շահերի արանքում միշտ կորչում է եւ մղվում երկրորդ-երրորդ պլան: Հուսալ, թե իրենք ենթագիտակցության այնպիսի բարձր մակարդակ կդրսեւորեն, որ չեն սպասի, իրենց դիմեն, իրենք քայլեր կձեռնարկեն, այդպես չի լինի: Բայց եթե լինի հասարակական պահանջ եւ եթե միջնորդության մեջ տեղադրվեն այն լուսանկարները, որոնք ժամանակին արվել են, արքայազն Չարլզի մասնակցությամն եւ Ռուբեն Վարդանյանի ներկայությամբ, գուցե «սայլը տեղից շարժվի»: Նաեւ չմոռանանք, որ Ռուբեն Վարդանյանի ընկերությունը կամ ընկերություններն ինտենսիվ տնտեական հարաբերություններ են ունեցել Մեծ Բրիտանիայի շրջանակների հետ: Այս ամենը պետք է, այսպես ասած, ջրի երես հանել եւ դրանով թարմացնել բրրտանական իշխանությունների եւ նաեւ այն մարդկանց հիշողությունը, ովքեր Ռուբեն Վարդանյանի գործունեության ծաղկուն շրջանում եղել են նրա կողքին եւ ցույց են տվել իրենց անձնական մտերմությունը նրա հետ: Ժամանակն է, որ այդ մարդիկ եւս  գան հրապարակ՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, եւ իրենց ձայնը բարձրացնեն աշխարհով մեկ, որտեղ էլ լինեն:  Պետք է պահանջել շուտափույթ ազատում նրան եւ մյուս հայ գերիներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան