Դեպքի օրը և պահին իրականում զինծառայողներին ննջարանից հանելու փորձեր եղել են. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 15 զինծառայողի գործով

Տեսանյութեր

15 զինծառայողի առեղծվածային մահը շարունակում է թե մեղադրյալների, թե տուժողների համար մնալ անպատասխան բազում հարցականներով։  Կա համոզմունք, որ փորձագետների եզրակացությունըարժանահավատություն չի ներշնչում` կապված Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհված զինծառայողների մահվան պատճառի հետ: Ինչ տեսակետ ունի այս մասով մեղադրյալ Գոռ Աղեկյանի փաստաբան, նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը.  

- Այսօր տեղի ունեցավ Ձեր նշած գործով հերթական դատական նիստը: Ես դատավարությանը դատարանի կողմից ներգրավված անձ եմ և տեղեկատվության իմ աղբյուրը քրեական վարույթի նյութերն են ու դատարանում վկայություն տվող անձինք, բայց այս պահին ինձ համար իրականում խնդիրը ոչ այնքան փորձագիտական եզրակացություններն են, որքան դեպքի չպարզված հանգամանքները: Փորձագետը կատարում է փորձագիտական հետազոտություն և դրա հիման վրա տալիս է եզրակացություն, բայց թե իրականում ինչ է տեղի ունեցել դեպքի պահին, ով ինչ դերակատարություն է ունեցել, սա պետք է պարզվի նախաքննության ժամանակ, ինչու չէ` նաև դատարանում: Արդեն տևական ժամանակ է, որ ես այս գործի դատաքննությանը մասնակցում եմ, ունեմ դեպքի հանգամանքների վերաբերյալ ձևավորված իմ դիտանկյունը և համադրելով մինչ այս պահն ունեցած տվյալները, ես հանգել եմ այն եզրակացության, որ դեպքի օրը և պահին իրականում զինծառայողներին ննջարանից հանելու փորձեր եղել են, բայց նախքան այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը հրդեհը բռնկվելուց հետո որոշժամանակ եղել է «դադար», այդ դադարը ունեցել է ճակատագրական նշանակություն, քանի որ դրանից հետո ձեռնարկված քայլերը ակնհայտորեն թույլ արդյունավետություն կունենային: Դադարի պատճառի հետ կապված էլ ունեմ որոշակի արդեն ձևավորված համոզմունք, սակայն առայժմ ձեռնպահ կմնամ դրա մասին խոսելուց, քանզի դրանում դիտավորություն պարզվելու դեպքում այդ գործի հետ կապված` մինչ այս պահը եղած վարկածը ամբողջությամբ կփլվի և մենք կունենանք լրիվ այլ պատկեր: Չեմ ուզում հանկարծ տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ բաների եմ տիրապետում, որոնց մասին միայն ես գիտեմ, այդպիսի բան չկա: Եթե նկատել եք, ես այս գործի հետ կապված երբեք «միստիկական» կամ «գերբնական» վարկածներ չեմ ներկայացրել /չնայած ամենուրեք անպատասխան հարցեր են/, միշտ ասել եմ` կա կոնկրետ մեղադրանք ու դեպքի հանգամանքների պաշտոնական վարկած, քննությունն իրականացվում է դրա շուրջ, եթե անգամ ինչ-որ նոր բան պարզվի, ապա դա լինելու է բոլորիս աչքի առաջ` դատարանում: Բայց դատարանում հետազոտված ապացույցները գնահատելու արդյունքում մեզանից յուրաքանչյուրը իր համար կատարում է դեպքի հանգամանքների, գործողությունների, իրադարձությունների վերակառուցում, վերաշարադրում:

Գոռ Աղեկյանը դեպքի վայրում չի եղել և դեպքի ականատես չի հանդիսանում, նա բավականին ծանրակշիռ անձնավորություն է, այդ պատճառով անգամ վարկածներ կամ տեսակետներ հայտնելիս մշտապես ցուցաբերում է զգուշավորություն, որպեսզի հանկարծ չհիմնավորված բառով կամ հայտարարությամբ ավելորդ չբորբոքի տուժողների հույզերը, որովհետև տուժողները նույնպես արդարության ու ճշմարտության որոնումների մեջ են և ցանկացած բառի ու մտքի մեջ ինչ-որ նոր բան են փորձում գտնել, իսկ անտեղի հայտարարությունները ավելորդ հիասթափություն են պատճառում նրանց: Գործում առկա ապացույցների հետազոտությունն ավարտելուց հետո մենք ներկայացնելու ենք նոր ապացույցներ հետազոտելու միջնորդություններ, վստահ եմ` դատավարության մյուս մասնակիցներն էլ կունենան այդպիսիք: Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո  կներկայացնենք դեպքի հանգամանքների վերաբերյալ մեր` արդեն վերջնական ընկալումները և փաստարկները:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում