ՈՒԶԻ, ԹԵ ՉՈՒԶԻ, ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏՔ Է ՏԱ

Վերլուծություն

Ե­րեկ Ս­տամ­բու­լում՝ ԱՄՆ գլխա­վոր հյու­պա­տո­սի նստա­վայ­րում, տե­ղի ու­նե­ցավ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հեր­թա­կան ռաուն­դը: Ա­վե­լի կոնկ­րետ, ինչ­պես նա­խօ­րեին հայտ­նել էր Լավ­րո­վը, այս ան­գամ խոս­քը եր­կու երկր­նե­րի դես­պա­նատ­նե­րի աշ­խա­տան­քի կար­գա­վոր­ման մա­սին էր:

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՆՈՒՄ Է ԽԱՂԻ ՄԵՋ

Ս­տամ­բուլ­յան այս հան­դիպ­ման հետ կապ­ված` եր­կու դե­տալ նախ ֆիք­սենք: Նախ, սա ոչ թե Սաուդ­յան Ա­րա­բիա­յի մեծ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի երկ­րորդ փուլն է, այլ, ե­թե կա­րե­լի է ա­սել, դրա են­թա­շեր­տե­րից մե­կը՝ կոչ­ված ռուս-ա­մե­րիկ­յան դի­վա­նա­գի­տա­կան հարա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցե­րին: Այ­սինքն, սա չի նշա­նա­կում, որ հիմ­նա­կան գոր­ծըն­թա­ցը Սաուդ­յան Ա­րա­բիա­յից տե­ղա­փոխ­վում է Թուր­քիա:

Եվ երկ­րոր­դը. ան­կախ մասշ­տա­բից, սրա­նով էլ Թուր­քիան դառ­նում է ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հյու­րըն­կա­լող եր­կիր: Ա­վե­լի վաղ Էր­դո­ղանն ա­մեն ինչ ա­րեց, որ Թուր­քիան դառ­նա այս գոր­ծըն­թա­ցում հիմ­նա­կա­նը, բայց կող­մե­րը նա­խա­պատ­վութ­յու­նը, ըստ տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րի՝ հիմ­նա­կա­նում Մոսկ­վա­յի պնդմամբ, տվե­ցին Սաուդ­յան Ա­րա­բիա­յին՝ դրա­նով բա­ցա­հայ­տո­րեն չցան­կա­նա­լով, որ Թուր­քիան հա­մա­պա­տաս­խան քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­ներ ստա­նա ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րու­մից: Բայց ա­հա, հի­մա ար­դեն Թուր­քիա­յին հնա­րա­վո­րութ­յուն է տրվում, որ ե­թե ոչ ամ­բող­ջութ­յամբ, ա­պա առ­հա­սա­րակ զերծ չմնա այդ դի­վի­դենտ­նե­րից: Ընդ ո­րում` նկա­տենք ա­մե­նաէա­կան դե­տա­լը. Էր­դո­ղա­նը նման հնա­րա­վո­րութ­յուն ստա­ցավ Լավ­րո­վի՝ Ան­կա­րա այ­ցե­լութ­յու­նից հե­տո: Եվ ա­հա, ըստ նույն աղբ­յուր­նե­րի, Մոսկ­վան հենց այդ այ­ցից հե­տո է ա­ռա­ջար­կել հան­դի­պել Ս­տամ­բու­լում, եւ ա­մե­րի­կա­ցի­ներն էլ ի­րենց ճշգրտումն են մտցրել՝ այդ դեպ­քում հան­դիպ­ման վայր պետք է լի­նի ի­րենց հյու­պա­տո­սութ­յու­նը: Այն ի­մաս­տով, որ կա­րող են հա­մա­ձայն­ել Էր­դո­ղա­նին ո­րո­շա­կի դի­վի­դենտ­ներ տա­լու հետ, բայց նաեւ նրա նկատ­մամբ կա անվս­տա­հութ­յուն՝ բրի­տա­նա­ցի­նե­րի հետ սերտ կա­պե­րի պատ­ճա­ռով:

Այ­սինքն, այս դի­վա­նա­գի­տա-շպիո­նա­կան ժան­րում գտնվող նյո­ւանս­ները գա­լիս են ակ­նար­կե­լու, որ Լավ­րո­վի` Թուր­քիա այ­ցի ըն­թաց­քում ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ձեռք բեր­վել են: Հա­կա­ռակ դեպ­քում ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­ներն ինչ-որ տար­բե­րա­կով Թուր­քիա­յի հետ կա­պե­լու ցան­կա­ցած տար­բե­րակ կմնար բա­ցառ­ված:

Ա­սենք այն, որ թուր­քա­կան իշ­խա­նա­վոր­նե­րը սկսե­ցին խո­սել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մո­տա­կա ա­վար­տի մեծ հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին, թե­րեւս, նույնկերպ պետք է ըն­կա­լել: Բայց նաեւ նկա­տենք սա. ե­թե Թուր­քիա­յում ռեալ է դար­ձել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մո­տա­կա ա­վար­տի, ըստ այդմ՝ նաեւ ռուս-ա­մե­րիկ­յան հե­տա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման տե­սա­կե­տը, ա­պա նաեւ պետք է որ ա­վե­լի ռեալ գնա­հա­տեն դրա­նից սպաս­վող հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը: Այն է՝ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից ա­զատ­վե­լով, ռուս­ներն ար­դեն հնա­րա­վորութ­յուն կստա­նան ա­վե­լի լրջո­րեն կենտ­րո­նա­նալ այլ ուղ­ղութ­յուն­նե­րի վրա, եւ դրանց թվում, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յին է Հա­րա­վա­յին Կով­կաս-Ի­րան գի­ծը: Ընդ ո­րում` ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­ված լի­նե­լով: Իսկ դա նշա­նա­կում է, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նութ­յունն էլ, ո­րը ԽՍՀՄ-ի փլու­զու­մից սկսած մին­չեւ մեր ժա­մա­նակ­նե­րը բնու­թագր­վում էր «չա­փա­զանց ա­զատ», հի­մա ար­դեն պետք է դառ­նա չա­փա­զանց զգու­շա­վոր»: Սա, ի­հար­կե, բրի­տա­նա­ցի­նե­րի սրտով չի կա­րող լի­նել, բայց ինչ ա­նես, ի­րո­ղութ­յուն­ներն այլ են դար­ձել:

ԻՐԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԽԱՂԻ ՄԵՋ

Այս­պի­սով, կան Ի­րա­նի հար­ցով ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի նա­խադր­յալ­ներ: Այս­տեղ, ի­հար­կե, ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան պա­հան­ջը ե­րեք հիմ­նա­կան ուղ­ղութ­յամբ է: Նախ, Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը, ո­րը կապ­ված է երկ­րոր­դի՝ Իս­րա­յե­լի դիր­քե­րի հետ: Դ­րան գու­մա­րած, ա­մե­րի­կա­ցի­նե­րը չեն ցան­կա­նում ձեռ­քից բաց թող­նել նաեւ Ի­րա­քը, ո­րի հաշ­վին կան Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման ծրագ­րեր:

Ինչ­պես ար­դեն են­թադ­րութ­յուն­ներ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, այս հար­ցե­րի լուծ­ման մեջ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ըստ ա­մե­նայ­նի, սկսել են էա­կան դեր տալ ռուս­նե­րի միջ­նոր­դութ­յա­նը, հաշ­վի առ­նե­լով եր­կու հան­գա­մանք: Նախ, Ի­րա­նը ոչ մի կերպ չի պատ­րաստ­վում բա­նակ­ցել Թ­րամ­փի հետ, նաեւ հաշ­վի առ­նե­լով նրա բա­նակ­ցա­յին ճնշող մե­խա­նիզմ­նե­րը: Երկ­րոր­դը, չա­փից դուրս ճնշել Թեհ­րա­նին Վա­շինգ­տո­նը չի էլ կա­րող, այս դեպ­քում էլ հաշ­վի առ­նե­լով նաեւ փաս­տաթղ­թա­յին տեսք ու­նե­ցող ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այ­սինքն, ե­թե շատ սեղ­մես, դա կա­րող է շատ ա­վե­լի լուրջ խոչըն­դոտ դառ­նալ ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա թե­մա­տի­կա­յում, քան նույ­նիսկ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն է:

Այն, որ ռուս­նե­րը փոր­ձում են լու­ծում­ներ գտնել, հու­շեց նաեւ Լավ­րո­վի` Ի­րան կա­տա­րած այ­ցը: Նախ, Լավ­րո­վի եւ Արախ­չու հան­դիպ­ման հա­մա­տեքս­տում պաշ­տո­նա­պես ֆիքս­վեց, թե. «Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը Ի­րա­նին տե­ղե­կաց­րել է ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ Էր Ռիա­դում հան­դիպ­ման ման­րա­մաս­նե­րի մա­սին»: Սա նշա­նա­կում է, որ Ի­րա­նի հետ քննարկ­վել են այն տար­բե­րակ­նե­րը, ո­րոնք Էր Ռիա­դում ա­մե­րի­կա­ցի­նե­րը ի­րա­տե­սա­կան են հա­մա­րել՝ ի­րա­նա­կան խնդրի լու­ծում­ներ գտնե­լու հետ կապ­ված: Թե կոնկ­րետ ին­չի մա­սին է խոս­քը, կա­րե­լի է հաս­կա­նալ Ա­րախ­չու այն մտքե­րից, թե. «Մեր եւ ԱՄՆ-ի միջեւ ուղ­ղա­կի բա­նակ­ցութ­յուն­ներն անհ­նա­րին են, քա­նի դեռ շա­րու­նակ­վում է ա­ռա­վե­լա­գույն ճնշման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը»: Նաեւ, որ. «Մի­ջու­կա­յին հար­ցում Ի­րա­նը կգոր­ծի եւ կ­հա­մա­կար­գի իր դիր­քո­րո­շում­նե­րը Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի իր ըն­կեր­նե­րի հետ միա­սին»: Այ­սինքն, ե­թե լի­նի Ի­րա­նի հե­տա­գա անվ­տան­գութ­յան հար­ցում ռուս-չի­նա­կան ե­րաշ­խիք­ներ, ա­պա նրանց միջ­նոր­դութ­յամբ միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դառ­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ վերջ­նա­կան լու­ծում­ներ գտնե­լը: Բայց նաեւ, որ. «Քա­նի դեռ Թեհ­րա­նը պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ է, ուղ­ղա­կի բա­նակ­ցութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն չկա», ին­չը նշա­նա­կում է, որ պետք են կոմպ­լեքս լու­ծում­ներ: Լավ­րովն էլ իր հեր­թին ման­րա­մաս­նեց, որ. «Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը վճռա­կան են ելք գտնել ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին գոր­ծար­քի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից»: Շատ նման է, որ այս ա­մե­նը կա­րող է աշ­խա­տող մե­խա­նիզմ դառ­նալ:

­Միա­ժա­մա­նակ նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յան հետ կապ­ված ո­րո­շա­կի մե­սիջ­ներ ե­ղան: Նախ, ինչ­պես եւս մեկ ան­գամ ֆիք­սեց Լավ­րո­վը. «Մոտ ժա­մա­նակ­ներս ու­ժի մեջ կմտնի ԵԱՏՄ ան­դամ­նե­րի եւ Ի­րա­նի միջեւ ա­զատ առեւտ­րի հա­մա­ձայ­նա­գի­րը: Դա կխթա­նի Ի­րա­նի հար­եւան­նե­րի հետ առեւ­տու­րը»: Ու չմո­ռա­նանք, որ Ի­րա­նի՝ ԵԱՏՄ ան­դամ հա­րե­ւա­նը Հա­յաս­տանն է: Լավ­րո­վը նաեւ հի­շեց­րեց, որ Ռու­սաս­տա­նը վարկ կտրա­մադ­րի Ի­րա­նում Ռեշտ-Աս­տա­րա եր­կա­թու­ղու կա­ռուց­ման հա­մար՝ որ­պես Հ­յու­սիս-­Հա­րավ մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի մաս:

Ա­րախչին էլ իր հեր­թին նկա­տեց. «Կով­կա­սում մենք ձգտում ենք Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան հաս­տատ­մա­նը… Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը հե­տաքրք­րում են մեզ եւ Ռու­սաս­տա­նին, եւ քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վում են»: Այ­սինքն, այս բո­լոր ծրա­գր­երը ներ­կա պա­հին ակ­տիվ ըն­թաց­քի մեջ են, ո­րը Վա­շինգ­տո­նը չի կա­րող ան­տե­սել Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում:

ԵՐԵՎԻ ՏԱՐԲԵՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵ՞Ր» ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այն, որ այս բո­լոր ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի ֆո­նին նորից ակ­տի­վա­ցավ հայ­-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յու­նն­երի թե­ման, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր: Բայց ո՞ւր է գնում այդ գոր­ծըն­թա­ցը:

Այս­պես, նա­խօ­րեին Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ Բաք­վի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի եր­կու կե­տեր դեռ մնում են չհա­մա­կարգ­ված: Այ­սինքն, ար­դեն ա­միս­ներ շա­րու­նակ այդ եր­կու կետն այդ­պես էլ լռվել-մնա­ցել է: Հաս­կա­նա­լու հա­մար, թե ին­չու, նախ պետք է հաս­կա­նալ, թե այդ ի՞նչ եր­կու կե­տի մա­սին է խոս­քը: Նի­կո­լի մեկ­նա­բան­մամբ՝ չի հա­ջող­վել հա­մա­ձայ­նութ­յան գալ սահ­մա­նին եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րի հար­ցում։ Իսկ ա­հա երկ­րորդ կե­տը վե­րա­բե­րում է հայ­ցե­րը փո­խա­դարձ հետ վերց­նե­լուն։

­Բայց ա­հա հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով նա­խօ­րեին հան­դես ե­կավ Նի­կո­լի ԱԳՆ-ն, բո­լո­րո­վին այլ մտքեր է ա­ռա­ջաց­նում: Ըստ այդմ՝ Եր­եւա­նը ստա­ցել է Ադր­բե­ջա­նի պա­տաս­խա­նը «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» վե­րա­բեր­յալ, մինչ­դեռ այլ ո­լորտ­նե­րի ա­ռա­ջարկ­նե­րը՝ հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մը, փո­խա­դարձ վե­րահս­կո­ղութ­յան եւ զեն­քի ստուգ­ման մե­խա­նիզ­մը, դեռեւս մնում են ան­պա­տաս­խան: Այ­սինքն, թեեւ ա­մե­նա­կա­րե­ւոր՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հարցն այդ­պես էլ մնա­ցել է չլուծ­ված, իսկ Նի­կո­լն ըն­դա­մե­նը չլուծ­ված է հա­մա­րում այն­պի­սի ա­րագ լուծ­ման հար­ցեր, ինչ­պի­սիք են եվ­րա­դի­տորդ­ներն ու դա­տա­կան հայ­ցե՞­րը:

Մ­յուս կող­մից, նա­խօ­րեին Ադր­բե­ջա­նի խորհր­դա­րա­նի փոխ­նա­խա­գահ Աս­կե­րո­վը 17 կե­տա­նոց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» չհա­մա­ձայ­նեց­ված միան­գա­մայն այլ եր­կու դրույ­թից էր խո­սում՝ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յա­ն եւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մասին: Իսկ ա­հա ՀՀ ԱԺ փոխ­խոս­նա­կը հեր­քեց, թե՝ պայ­մա­նագ­րում նման կե­տեր չկան: Բայց ե­թե չկան, ՀՀ ԱԳՆ-ն­ այդ ի՞նչ «հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» ադր­բե­ջա­նա­կան պա­տաս­խա­նի մա­սին է խո­սում:

Իսկ ընդ­հա­նուր ի­մաս­տով՝ այն տպա­վո­րութ­յունն է ա­ռա­ջա­նում, թե Նի­կո­լի մոտ 17 կե­տա­նոց պայ­մա­նագ­րի մի տար­բե­րակ կա, Ադր­բե­ջա­նի մոտ՝ մեկ ու­րի­շը, եւ ա­մեն մեկն իր հա­մար «բա­նակ­ցում» է: Ինչ­պես ա­սում են, մեծ աշ­խարհ է, այդ­պես էլ կա­րող է լի­նել: Միայն թե մեկ փաստ կա, ո­րը Նի­կո­լը շրջան­ցել չի կա­րող: Այն, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­մա օ­րա­կար­գում ի սկզբա­նե ե­ղել է ու կմնա, դա հաս­տատ է, եւ այդ մա­սին մշտա­պես հի­շեց­նում են նաեւ ռուս­նե­րը: «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րով», թե այլ կերպ, այդ հար­ցը չի կա­րող չլուծ­ված մնալ: Ա­ռա­վել եւս, երբ թե´ տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ թե´ գլո­բալ մի­տում­նե­րը հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վրա է, որ հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած են, այլ ոչ թե ի­րեն­ցից քիչ ար­ժեք ներ­կա­յաց­նող ինչ-որ եվ­րա­դի­տորդ­նե­րի, Սահ­մա­նադ­րութ­յան կամ նման այլ բա­նե­րի: Հաս­կա­նա­լի է, բրի­տա­նա­ցի­նե­րը չեն ու­զում այդ ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծար­կու­մը: Բայց ի­րո­ղութ­յունն այն է, որ բրի­տա­նա­ցի­նե­րի կշիռն էա­պես նվա­զել է, իսկ հար­ցե­րը հի­մա լուծ­վում են ռուս-ա­մե­րիկ­յան հար­թութ­յու­նում: Այ­սինքն, Նի­կոլն ու­զի, թե չու­զի, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցով պա­տաս­խան պետք է տա:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում