«Փաստ». Ովքե՞ր են Ադրբեջանին Հայաստանի հանքերի մասին տեղեկություն տրամադրում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի պետական բարձր հովանու ներքո գործող «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան, որին անդամակցում են շուրջ 20 «բնապահպանական» ՀԿ-ներ (2022-2023 թթ. Արցախը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներն» են), այս շաբաթ հրապարակել է Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը, որը տեղեկատվական շտեմարան է՝ ադրբեջաներենով, անգլերենով և հայերենով։ Այդ կոալիցիայի անդամ «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ-ն անցած տարի պատրաստել էր նաև «Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսներ» եռալեզու քարտեզը, որի հիման վրա ստեղծվել է ներկայիս թվային քարտեզը՝ հիմնված աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) ժամանակակից ծրագրերի վրա։

Այդ քարտեզի վրա օգտագործվել են Ադրբեջանի կողմից հորջորջվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» տեղանունները։ Եվ պատահական չէ, որ այդ կոալիցիայի համահիմնադիր, Միլի մեջլիսի պատգամավոր Փարվանա Վալիևան բարձր է գնահատել հանրությանը ներկայացված ինտերակտիվ թվային քարտեզում ադրբեջանական ժողովրդին «պատկանող ազգային տեղանունների», ինչպես նաև դրանց հետ կապված «պատմական քարտեզների» ընդգրկումը։

Այդ քարտեզը պարունակում է տեղեկություններ օգտակար հանածոների տեսակների, գտնվելու վայրի, հիմնական աղտոտող ձեռնարկությունների և գետերը աղտոտող նյութերի մասին։ Հեղինակների խոսքով, արտադրական կազմակերպությունների մասին տեղեկությունը ստացվել է տիեզերական պատկերների վերլուծության միջոցով: Սակայն շտեմարանում օգտագործված տեղեկությունների բովանդակությունը և որոշ տեսանյութերի ռակուրսները հուշում են, որ դրանք ձեռք բերելու և նկարահանելու համար ամենևին էլ տիեզերք հասնել պետք չէ։

Օրինակ՝ Ամուլսարի դեմ պայքարող հայկական ՀԿ-ներին շնորհակալություն հայտնած ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիայի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարող էր տրամադրել Չեխիայի ԱԳՆ–ի դրամաշնորհային ծրագրով տարիներ շարունակ Հայաստանում գործող «Առնիկա» ՀԿ-ն, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ։ Հայկական այլ լրատվամիջոցներ ևս պարբերաբար ահազանգել են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող «Առնիկան» հայկական գործընկերների՝ մասնավորաբար «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները, իսկ վերջերս հասել են նաև Սյունիքի մարզ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում նրանց գործունեությունը։

Հայաստանի հանքերի քարտեզագրումը և դրանց բնապահպանական ազդեցության կեղծ ու չափազանցված տեղեկության տարածումը հերթական սադրանքն է Հայաստանի տնտեսության դեմ։ Թե ինչ ձևով ու երբ այս տեղեկությունը կօգտագործվի, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հայկական հանքարդյունաբերության դեմ ճնշումը ուժգնանում է Ամուլսարի նախագծի վերագործարկման ֆոնին, ինչն ուղեկցվում է որոշ հայ «փորձագետ-բնապահպանների» ու արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերով իրենց գործունեությունն ապահովող հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկով։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար։ Ակնհայտ է, որ ադրբեջանական ղեկավարության համար Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղի ոչնչացումը կարևոր նպատակակետերից մեկն է՝ «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ օրակարգի առաջմղման հետ մեկտեղ։ Թշնամու նպատակները պարզ են ու հասկանալի, սակայն տարակուսելի է, թե ինչո՞ւ պատկան մարմինները չեն նկատում ադրբեջանցիներին բացահատ աջակցություն տրամադրող հայերին ու Հայաստանում գործող արտասահմանցիներին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում