«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

Քրեական

Հունվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը:

 Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 15-ի ժամը 21-ից հունվարի 16-ի ժամը 7.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված գործիքով դուռը բացել, մտել էին պոլիկլինիկայի շենք, ապա հարմարեցված գործիքով բացելով 3-րդ հարկում գտնվող վճարային տերմինալի դուռը՝ գողացել էին մոտ 90 հազար դրամ:

Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդում Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր նաև փետրվարի 17-ին. գողացել էին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող բանկին պատկանող գեներատորը:

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաջորդ հաղորդումը ստացվեց փետրվարի 25-ին: Հիմնադրամներից մեկի երևանաբնակ աշխատակիցը հայտնել էր, որ  2024 թ. դեկտեմբերի 28-ից փետրվարի 25-ի ժամը 13.20-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը կոտրելու միջոցով մուտք էին գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող՝ հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և գողացել սյուներին տեղադրված տեսանկարահանող չորս սարք, ապա պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մտել էին ներս և գողացել համակարգչի էկրան, ստեղնաշար և հիշողության սարք:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի և Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը: Պարզվել է նաև, որ նա հիմնադրամին պատկանող իրերը վաճառել էր Արմավիր քաղաքի մի բնակչի, ով բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, իսկ գեներատորը վաճառել էր Սարդարապատ գյուղի մի բնակչի:

40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Արմավիրցի 40-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան