Զեյնալյանը անձա՞մբ է այցելել, թե՞ Բաքվում գործակալներ ունի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանը լուրջ մրցակից ունի թիմի ներսում: Եթե վերջինս պատեհ-անպատեհ առիթների ինքն իրեն համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ, ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ տվեց անցավ շեֆին: «Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, եւ հարց լինի Հայաստանի գոյության, խփե՛ք այդ ինքնաթիռը՝ վայրկյան անգամ չմտածելով»,- պատգամում է Ալենը: Միայն թե զարմանալի է ո՞ւմ է ասում, ինչի՞ նորություն է, որ իր թիմն առանց աչքը թարթելու իրեն գերի էլ կհանձնի, «կխփի» էլ՝ օդում, ջրում, թե ցամաքում՝ իհարկե, հենց փորձի նիկոլական «ռամկեքից» դուրս գալ: Էլ չասենք, որ այսքան անձնազոհ Ալենը, որ հայտարարում էր, թե «Աղդամն իր հայրենիքն է», «զադերշկան» ինչո՞ւմ էր, որ չնետվեց պաշտպանելու յուր հայրենիքը:

Մինչ ողջ հանրությունն ահազանգում է Բաքվում պահվող ռազմագերինի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խոշտանգումների մասին, Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի՝ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են։ «Շատ տարօրինակ է, թե որտեղի՞ց նման տեղեկություն՝ պարոն Զեյնալյանը անձա՞մբ է այցելել, թե՞ Բաքվում գործակալներ ունի», - հարց է բարձրացնում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Իսկ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է՝ Արտակ Զեյնալյանին փոխանակել Վագիֆ Խաչատրյանի կամ մեկ այլ ռազմագերու հետ: Ինչ խոսք, արդար է, թող այդ էականորեն բարելավված պայմաններից ինքն էլ օգտվի:

Մամուլում լայնորեն շրջանառվող հրապարակումների համաձայն` ամեն ինչի փորձագետ, Նիկոլենց ամենասիրելի, կարկառուն սորոսական ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ իրեն դրել էր իր մանկության կինոների տղու տեղը։ Մասնավորապես, ըստ հրապարակումների, Սեւանի ափին չգործող մի հիվանդանոցի տարածքում երկու տարբեր զենքերից այնպիսի կրակահերթ է վերջինս արձակել, որ տարածքում ծառայություն իրականացնող պարեկները միայն կրակոցների ձայնից արդեն շտապել էին դեպքի վայր։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ է: «Հիմա էլ էս մեր տաքարյուն հորքուրի գանձը գրառում է արել այն մասին, թե ըստ ՀՀ-ում գործող օրենքի` դա քրեորեն պատժելի արարք չէ, այլ ընդամենը զենք կրելու թեթեւ խախտում, որը լուծվում է տուգանքի միջոցով։ Այստեղ խնդիրը այդքան էլ այն չէ, թե ինչու է ՀՀ օրենքը այդքան մեղմ վարվում այն անձանց հետ, ովքեր որոշում են լքված կամ ամայի տարածքը վերածել հրաձգարանի։ Խնդիրն այն է, որ մենք այսօր ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ տեղի ու անտեղի պարբերաբար օրենքից ու օրինականությունից խոսող, ընտանիքում իր տեղն ու դերը չհասկացած, ինչպես նաև մինչեւ վերջ սեփական մասնագիտության ու գործունեության հարցում չկողմնորոշված մի դուրսպրծուկ, որը մանուկ հասակից մինչեւ հիմա սեփական բակում վախեցել է անգամ իրենից փոքրերի հետ շփվել, հիմա այնքան է թեւավորվել դավաճանական իշխանության կողմից տրված դուխից, որ իրեն թույլ է տալիս չգործող հիվանդանոցում իր յուրայինների հետ կրակահերթեր արձակել, վերջում էլ լրատվականներից պահանջել, որ հերքեն դա», - գրում է ՀՀԿ անդամ Սեւան Աղաջանյանը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի, այսպես կոչված, «իրական» Հայաստանի մասին:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում