«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ է փոխվել ՀՅԴ նոր Բյուրոյում

Ներքաղաքական

Նախորդ շաբաթ կայացավ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նոր կազմը: Հիշեցնենք, որ ՀՅԴ նախորդ՝ 34-րդ Ընդհանուր ժողովը տեղի էր ունեցել 2022 թվականին, եւ Բյուրոյի հին կազմը նոր ընտրություններով զգալի փոփոխություններ է կրել:

«Իրավունք»-ի աչքից չվրիպեց այն, որ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմում այլեւս Արցախի ներկայացուցիչ չկա, նախկինում Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն էր, որն այժմ գերության մեջ է: Հուրախություն իշխանության՝ ՀՅԴ Բյուրոյի կազմից ցավալիորեն դուրս է մնացել Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Բյուրոյի կազմում իրենց դիրքերը պահպանել են Արսեն Համբարձումյանը (Հայաստան), Մուրադ Փափազյանը (Եվրոպա), Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա), Խաժակ Մկրտչյանը (ԱՄՆ):

Իսկ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը համալրել են Լիլիթ Գալստյանը (Հայաստան), Տարոն Տոնոյանը (Հայաստան), Սեւան Դանիելյանը (Իրան), Տարոն Տեր-Խաչատուրյանը (ԱՄՆ), Հակոբ Բագրատունին (Լիբանան):

Այլեւս Բյուրոյի անդամ չեն Վիգեն Բաղումյանը (Իրան), Մկրտիչ Մկրտիչյանը (Լիբանան), Դավիթ Իշխանյանը (Արցախ): Իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի փոխարեն ՀՅԴ կուսակցության բարձրագույն մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը (Հայաստան): Վերջինս երեկ հստակություն մտցրեց Դավիթ Իշխանյանի վերաբերյալ: Ըստ նրա` Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ նա պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ։ Նա նշեց, որ երբ Դավիթ Իշխանյանն ազատության մեջ լինի ու վերադառնա գերությունից, պետք է համալրի Բյուրոյի կազմը: «Սա միաձայնությամբ է որոշվել, մինչև անգամ նոր բյուրոյի ընտրության հարցի օրակարգ մտնելը: Դավիթ Իշխանյանը պահպանում է բյուրոյի անդամի իր կարգավիճակը։ Արցախի կառույցը նույնպես մենք պահպանում ենք, որը տեղափոխվել է Հայաստան»,- մանրամասնեց նա:

Ի դեպ, ՀՅԴ-ական մեր աղբյուրների պնդմամբ՝ կուսակցության նոր Բյուրոյի կազմում մեծ մասամբ կուսակցության առանցքային գործիչ Հրանտ Մարգարյանի վստահելի անձինք են:

Սեփ. լրատվություն

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան