«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաց նամակ-հրատապ կոչ՝ աշխարհի քրիստոնյաներին. Հանուն մեր ընդհանուր հավատքի՝ աջակցե՛ք հայ գերիների ազատ արձակմանը

Թեմա

Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով:

 

Այն արտահայտում է խորը հավատարմությունը քրիստոնեական արժեքներին և մարդկային արժանապատվությանը, ընդգծում խաղաղության ու հաշտեցման հրատապ անհրաժեշտությունը։ Կոչն ընդգծում է բռնությունը և անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու կարևորությունը, անկախ ազգությունից, բոլոր մարդկանց բնածին արժանապատվության հանդեպ հարգանքի դրսևորումը:

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության ճանապարհը կարող է հարթվել միայն մարդասիրական խնդիրների լուծման՝ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման միջոցով։

Ստորև ներկայացված է նրանց նամակ-կոչը, որն ստորագրել են հարյուրից ավելի հոգևորականներ.

 

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

 

Մենք՝ աշխարհի հայկական եկեղեցիների ներկայացուցիչներս, միասնաբար դիմում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու այս խնդրանքով:

 

Սա պարզապես անմեղ մարդկանց ազատ արձակելու կոչ չէ, այլ, արդարության, արժանապատվության և մարդկության վերականգնման խնդրանք։ Այս անձինք, որոնց ձերբակալել են հակամարտության ընթացքում, ենթարկվում են աներևակայելի տառապանքների, և նրանց շարունակական կալանքը մարդկային պարկեշտության և քրիստոնեական կարեկցանքի բոլոր սկզբունքների ոտնահարում է։

 

Հանուն մեր ընդհանուր հավատքի՝ մենք այլևս չենք կարող լռել: Հիմա գործելու ժամանակն է:

 

Գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հակասում է մեր հավատքի բուն էությանը: Պետք է վերջ դնել նրանց հանդեպ բռնությանը, տառապանքին ու զրկանքներին:

 

Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, քանի դեռ անմեղ մարդիկ գերեվարված են, զրկված արժանապատվությունից և մարդու հիմնարար իրավունքներից։ Այս իրավիճակի լրջությունը հասկանալը չափազանց կարևոր է, քանի որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Ռուբենն այս պահին շարունակում է հացադուլը՝ ի նշան բողոքի ադրբեջանական իշխանությունների կողմից բեմադրված թատերական «դատավարության»։ Ամեն հաջորդող օր չափազանց ծայրահեղ է դարձնում իրավիճակը:

Մենք չենք կարող ընդունել և չենք ընդունի այնպիսի ապագա, որտեղ նման անմարդկայնությունը տեղ ունի: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ հայերը, ադրբեջանցիներ, ցանկացած այլ ազգություն, արժանի են խաղաղության։ Այն կառուցվում է արդարության հենքի վրա. խաղաղություն, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը, որտեղ գոյություն չունեն տառապանքի շղթաներ, և որտեղ յուրաքանչյուր մարդկային հոգի ապրում էազատության մեջ:

 

Մենք՝ աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներս, պահանջում ենք բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց անհապաղ վերադարձն իրենց ընտանիքներ։ Սա զուտ մարդասիրական անհրաժեշտություն չէ, սա բարոյական հրամայական է: Հայ գերիների ազատ արձակումը կարող է բացել նոր էջ, որտեղ առողջացումը կփոխարինի ատելությանը, որտեղ հասկացողությունը կհաղթահարի բաժանարարությանը, որտեղ խաղաղությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն:

 

Մենք կոչ ենք անում կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի տեր մարդկանց՝ դատապարտել ցուցադրական այս դատավարությունը՝ որպես քաղաքական և ոչ լեգիտիմ, և ճնշում գործադրել դրանում ներգրավված իշխանությունների վրա՝ վերադարձնելու այս անմեղ մարդկանց իրենց հարազատ տները: Երես մի թեքե՛ք այլոց տառապանքներից: Կանգնե՛ք մեր կողքին: Կանգնե՛ք հանուն արդարության և խաղաղության:

 

Թող որ ճշմարտության, կարեկցանքի ու արդարության լույսն ուղղորդի բոլորիս դեպի մի աշխարհ ուր չկան շղթայվածներ, ուր յուրաքանչյուր մարդկային կյանքն արժեւորված է, ուր խաղաղությունը միմիայն խոսք չէ, այլ՝ ապրող իրողություն,

Փանոսյան – Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ

90. Գերաշնորհ Տ․ Ստեփանոս Փաշայան – Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն

 

91. Հոգեշնորհ Տեր Տիգրան Փիլիպպոս – Զմմառի Հայ Կաթողիկե եկեղեցի, Լիբանան

92. Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ Քյուրումյան- «Թռչոց բույն» մանկատան տեսուչ- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսություն

93. Հոգեշնորհ Տ․ Արտակ Քեհեայան – Սբ. Վարդանանց եկեղեցու Հոգեւոր Հովիվ, Քուվեյթ

94. Գերաշնորհ Տ․ Էլիաս Քիրեճեան – Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, Տորոնտո, Կանադա

95. Հոգեշնորհ Տ․ Կարո Քելենճեան – Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի վանք, Լիբանան

96. Հոգեշնորհ Տ․ Հակոբ Քեշիշյան – Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի, Թեհրան, Իրան

97. Հայր Համազասպ Քեշիշյան- Մխիթարյան միաբանության միաբան և Մխիթարյան ճեմարանի ռեկտոր

98. Գերպատիվ Գեղարդ Տ․ Ծայրագույն Վարդապետ Քոսբակյան- Սբ․ Նշան Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր դեկան, Քեմբրիջ, Օնտարիո, Կանադա

99. Հոգեշնորհ Տ․ Ազատ Աբղ․ Ֆիլիկեան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի տեսուչ

100. Տեր Վահան Օհանյան – Մխիթարյան միաբան

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան